Աթեիստ (08.04.2016)
ԴԻՊՈՒԿԱՀԱՐ ԿԱՆԱՅՔ. ՆՐԲԱԳԵՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՄՔ
P.S. Դրեցի հղումը, հետո տեսա, որ Վիշապ հոպարը արդեն դրել էր։
Malxas (08.04.2016)
Ժող, ինչի՞ եք կանանց ծառայություն ասելով հիմնականում հասկանում զենք վերցնելն ու ֆիզիկական ծանր բաներ անելը։ Ես էլ եմ համարում, որ իրավահավասարությունից ենելով պետք ա, որ եթե պարտադիր ա, կանանց համար էլ լինի պարտադիր, բայց էդ չի նշանակում նույնը անեն, ինչ տղամարդիկ։ Հազար ու մի ուրիշ բան կա անելու բանակում։ Հա, զենք վերցնել սահման գնալն էլ թող կամավոր սկզբունքով հնարավոր լինի, բայց default-ով կարան անեն նենց գործեր, ինչպիսիք են մտածելու գործերը, բժշկական գործերը, խոհարարական գործերը, երաժշտական գործերը (չնայած տենց էլ չհասկացա, թե մուզվզվոդը բանակին ինչ ա տալիս) ու էլի ինչ գործ ասես` մեծ ֆիզիկական ճիգ չպահանջող։
Խնդիրը մի սեռի համար ինչ-որ բանի պարտադիր լինելու, մյուսի համար չլինելու մեջ ա, որը ակնհայտ խտրականություն ա։
Կնգա տեղը կուխնիում ա, ճիշտ ա:
Իսկ եթե լուրջ, դե կներեք էլի: Ընդհանրապես չեմ հասկանում, որ սենց եք խոսում: Հա, հասկացանք, որ միջին վիճակագրական տղամարդը ֆիզիկապես ուժեղ ա միջին վիճակագրական կնոջից: Բայց նախ, պետք չի մոռանալ, որ էդ միջինը հաշվելիս ունենում ենք մաքսիմումներ ու մինիմումներ, ու որոշ կանանց ֆիզիկական ուժը լավ էլ մեծ արժեք կարա ընդունի:
Բայց էդ դեռ մի կողմ: Լիքը-լիքը բաներ կարելի ա որոշակի ֆիզիկական պատրաստվածության դեպքում անել: Ու միջին վիճակագրական կինն էլ պատրաստվելու դեպքում միջին վիճակագրական անհրաժեշտ մարտական գործողությունները կարա անի:
Նաիրուհի (09.04.2016)
Լիլ, բնականաբար եթե կինը չուզի տղուն հավասար ծառայի, հեչ նպատակահարմար էլ չի լինի մենակ ճաշ եփելու համար տանել ֆրոնտ։ Բայց ես էդ մասին չեմ խոսում։ Ու պարտադիր ֆրոնտ տանելու անուն էլ չեմ տվել։ Խոսում եմ իրավահավասարության մասին։ Նենց ա որ լիքը տղա ֆրոնտ չի գնում։ Բայց տանում են, չէ՞ բանակ, շատ էլ, որ չեն ուզում գնան։
Խնդիրը պարտադրված լինելն ա, ինչի՞ միայն տղերքին լինի պարտադրված ինչ-որ բան։
Եթե իմ ասածից դու առաջինը ֆրոնտին ճաշ եփող կին ծառայողների պատկերացրեցիր, կարամ էլի օրինակներ մտածեմ։ Ասենք, կարան ինչ-որ հետախուզական բան անեն։ Չգիտեմ, ասենք մերոնց խփած անօդաչու սարքերը վերցնեն, ուսումնասիրեն, փորձեն քոփի անել։ Հա, հիմիկվա համար մի քիչ ֆանտաստիկ ա, որտեւ մի քիչ հզոր պետություն ա պետք, տեխնիկա ա պետք ահագին, բայց անհնար բան չեմ ասում։ Ու տարբերակներ հաստատ էլի կան։ Թող էլի ֆիզիկականը մնա տղերքի վրա, բայց պարտադրանքը` ոչ միայն տղերքի հանդեպ լինի (եթե պիտի լինի)։
Rammstein (08.04.2016)
Աթեիստ (09.04.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ