User Tag List

Էջ 6 22-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 320 հատից

Թեմա: Պատանեկան գրական նախագիծ

  1. #76
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10. Իմ կերտած Երևանը

    Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
    Բացասական, որովհետև սկզբից արդեն հասկանալի է, որ դպրոցներում պահանջվող ստանդարտ շարադրություն եմ կարդալու:

    Լավը.
    Լավ բանը, որ կարող եմ նշել, հեղինակը հարուստ բառապաշար ունի: Ես ինքս օրինակ չէի կարողանա էդքան բառ մի ստեղծագործության մեջ օգտագործեի:

    Վատը.
    Եթե պաթոսն էս գործից հանենք, տակը բան չի մնա ու ցավոք էս գործը լի է արհեստական պաթոսով ու շաբլոնային արտահայտություններով: Պաթոսն իրականում շատ լավ լեզվական հնարք է, եթե ճիշտ տեղում է օգտագործվում, մնացած բոլոր դեպքերում այն ստեղծագործությունը դարձնում է պաթետիկ ու զավեշտալի: Էլ անմոռուկ, էլ հիշել ու պահանջել, էլ Արարատ, էլ արևմտյան ու արևելյան Հայաստանների միավորում, էլ Տիգրան Մեծ, էլ Նժդեհ, էլ եսիմ ինչ, լավ էլի, հեղինակ ջան, գիտեմ, որ շատ ջահել ես, Երևանի մասին կարող էիր քո բառերով ու քո զգացածով նենց սիրուն բան գրեիր, բայց ոչ էս պաթոսախեղդ արած գործը: Միգուցե հայոց լեզվի դասատուն գովել է էս ստեղծագործությունը, հինգ նշանակել ու դասարանում բարձրաձայն կարդացել, բայց ինձ՝ սովորական ընթերցողին սարսափելի տհաճ էր սա կարդալը:

    Ինչ խորհուրդ կտայի հեղինակին.
    Պաթոսը հանել, գրել սեփական փորձից, օգտագործել էնպիսի բառեր, որոնք օգտագործվում են առօրյայում: Լիքը կարդալ ու շատ գրել:

    Վերջնական կարծիքս.
    Վատ:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (03.06.2015), մարդագայլուկ (03.06.2015)

  3. #77
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11. Կյանքի առեղծվածը

    Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
    Սա միակ ստեղծագործությունն էր, որն առաջին փորձից չկարողացա կարդալ: Բայց նոր սուրճ դրեցի, զինվեցի համբերությամբ ու պարզվեց էդքան էլ վատը չէր, ինչքան սպասում էի:

    Լավը.
    Մի բան կարող եմ հաստատ ասել, հեղինակը գրելու ձիրք ունի ու եթե ճիշտ թեմաներ ընտրի շատ լավ բաներ կկարողանա գրել: Բառապաշարը լավն է, լեզվական հոտառությունը կա:

    Վատը.
    Եթե ճիշտ հասկացա, սա էլ է դպրոցներում պահանջվող ստանդարտ շարադրություններից: Էս ստեղծագործությունը սկզբից մինչև վերջ ոնց որ Կոելյոական պարզ ճշմարտություններ լինեին, «խոտը կանաչ է, երկինքը՝ կապույտ» կարգի: Էս տարիքում կյանքի առեղծվածի մասին մտածելը շա՜տ շուտ է, ավելի լավ կլիներ ասենք հեղինակը մտածեր վիշապների, կախարդների, այլմոլորակայինների, դինոզավրների, աշտարակում բանտարկված արքայադստրերի ու ուրիշ բաների մասին, իսկ կյանքի առեղծվածը թողներ տարիքն առած, սպիտակած մազերով փիլիսոփաներին:

    Ինչ խորհուրդ կտայի հեղինակին.
    Գրել հոգեհարազատ թեմաներից: Ու մի քիչ ուշադիր լինել տառասխալների, վրիպակների ու կետադրության նկատմամբ:

    Վերջնական կարծիքս.
    Ինձ թվում է ինչ-որ բան գրելուց առաջ հեղինակը պետք է մի քիչ կենսափորձ ունենա, իմանա ինչի մասին է գրում, նոր գրի: Իսկ էս ստեղծագործության մեջ ես ես ոչ մի բան չգտա, բացի բոլորին վաղուց արդեն հայտնի ճշմարտություններից:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 03.06.2015, 15:47:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (10.06.2015), մարդագայլուկ (03.06.2015), Վոլտերա (03.06.2015)

  5. #78
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Helium

    Էս գործը կարդալիս ամբողջ ընթացքում ձենով ծիծաղում էի: Հեղինակի հումորը սպանում էր: Արտահայտությունները շատ դիպուկ էին: Իսկ էդ ստեղծագործությունների գնահատելու պահն էլ լրիվ պատկերացրի: Հաշվի առնելով, որ կռահում եմ՝ հեղինակն ով է, որ մրցույթի մնացած մասնակիցների համեմատ ավելի փորձառու է, մի քիչ հիասթափված եմ վերջաբանից: Ախր ինքն էլ լավ գիտի, որ ակումբում նման բաներ չենք սիրում: Մեկ էլ մի քիչ ալարած էր գործը: Սկզբի թափը երկրորդ կեսում կորում ա: Ու արդեն նշվեց, ես էլ ասեմ. վատն էն ա, որ էս գործն ակումբից դուրս խիստ անհասկանալի ա:

    Բայց էս գործին կարելի ա առանձին Չուկի անվան մրցանակ տալ ու դա ավանդույթ դարձնել ակումբի վերաբերյալ լավագույն պատմվածքներ գրողների համար

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (09.06.2015), Մուշու (10.06.2015)

  7. #79
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց նոր կարդացի Իմ կերտած Երևանը: Գործի մասին մանրամասն կգրեմ էս քանի օրը, բայց ահագին տխրեցի էդ գործը կարդալիս: Տխրեցի, որովհետև տասներկու տարի առաջ եմ դպրոցն ավարտել: Էդ ընթացքում լիքը կրթության նախարար ա փոխվել, ինչ բարեփոխում ասես չեն արել, բայց պարզվում ա՝ նույն ողբալի վիճակն ա դպրոցներում: Նույն տեսակի շարադրություններն են գովելի, նույն բառապաշարը, նույն կլիշեները: Ու մեկ էլ ուզում եմ էս տողը մեջբերել.
    Ես իմ կյանքում չեմ տեսել ոչ մի այնպիսի քաղաք, որը նման լիներ Երևանին, ուր բնակչությունը պատմական այդքան կարճ ժամանակահատվածում այդքան արագ աճեր:
    Ես կյանքում չեմ տեսել ոչ մի այնպիսի քաղաք, որը Երևանի պես արագ դատարկվեր ու տեսքը փոխեր: Հեղինակ ջան, հասկանում եմ, որ քո ուսուցիչներից ոչ մի խեր չես տեսնի, բայց ծնողներիդ հարցրու, թե Երևանն ինչպիսին էր, երբ իրենք քո տարիքին էին: Կամ շատ հեռու մի գնա, հարցրու, թե ինչպիսին էր, երբ դու ծնվեցիր: Մեկ էլ նայի, տես, թե հիմա քաղաքն ինչպիսին է, ինչպիսին ես դու տեսնում, ինչպիսին կուզեիր, որ այն լինի: Ու այ դրա մասին գրի: Գրի էն բաների մասին, որտեղ ոչ մի տեղ չես կարդացել, թե չէ վարդագույն քաղաքից արդեն հոգնեցինք:

    Բայց գործին դեռ առանձին կանդրադառնամ: Էս իմ վայրկենական պոռթկումն էր: Ցավից պոռթկացի:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (03.06.2015), Sambitbaba (09.06.2015), մարդագայլուկ (03.06.2015), Նիկեա (03.06.2015), Ռուֆուս (03.06.2015), Վոլտերա (03.06.2015)

  9. #80
    Պատվավոր անդամ Lusina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,186
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ չէ որ
    Որովհետև
    1. Մյուսների մասին չեմ գրել.
    2. Ես կարծիք կազմելուց ահագին անլուրջ եմ, նորմալ չեմ հիմնավորում կարծիքս ինքս ինձ համոզելու համար, պատճառների մեջ չեմ խորանում , երբ մի բան դուրս չի գալիս => եթե ինչ-որ մեկը համաձայն չլինի կարծիքիս հետ, խնդրելու ա հիմնավորեմ, իսկ ես չեմ ուզում նստեմ տեղում պատճառներ մոգոնեմ.
    3. Ուղղակի հետաքրքիր էր ,ինչ-որ հատուկ ժա՞նր ա, կա՞ն մարդիկ , որ կարան կլանված կարդան ինչ-որ բան, որը փիլիսոփայական մտքերի հավաքածու ա, պատմություն չկա հիմքում.

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (03.06.2015)

  11. #81
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    12. Գործ N 114

    Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
    Խիստ դրական:

    Լավը.
    Չեմ ուզում գովեստի խոսքեր շռայլել, բայց էս գործը գրեթե իդեալական էր: Կար շատ լավ զարգացրած սյուժե, համոզիչ ու իրական հերոսներ, որոնցից յուրաքանչյուրն իր բառապաշարն ուներ, լեզվական շատ հմուտ ձևով իրագործված հնարքներ: Պատմվածքը գրված էր վարպետորեն, անցումները սահուն էին, նկարագրությունները՝ ընտիր, կերպարները՝ լավ զարգացրած, մի խոսքով, բրավո:

    Վատը.
    Ստեղծագործությունը երկու անգամ եմ կարդացել՝ փորձելով անպայման կպնելու տեղ գտնել, բայց ցավոք ոչ մի կպնելու տեղ չգտա Ամեն բառն ու տառն իր ճիշտ տեղում էր, բոլոր հնարքները՝ ճիշտ օգտագործված: Ափսոս

    Ինչ խորհուրդ կտայի հեղինակին.
    Անկեղծ ասած հեղինակին չեմ գուշակել, միգուցե իր ստեղծագործություններից էլի եմ կարդացել, բայց շատ եմ ուզում, որ էլի գրի ու շատ գրի:

    Վերջնական կարծիքս.
    Իմ կարծիքով էս աշխատանքը լավագույն եռյակում հաստատ կհայտնվի ու շատ հնարավոր է, որ նույնիսկ հաղթի: Ամեն դեպքում սա մրցույթի լավագույն գործերից մեկն է:
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (03.06.2015)

  13. #82
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լոլիտա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հատված իմ կյանքի օրագրից գործը լավիկն էր , պարզ , մատչելի , բարի ։ Մրցույթից հետո հեղինակի հետ կծանոթանամ ։
    Չեմ ասի, որ հզոր , գաղափարապես հարուստ գործ էր, բայց թեթև կարդացվող , հավես օրագիր էր ։ Ապրի
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա ես էլ կուզեի ծանոթանալ հետը, մանավանդ եթե տղա է հեղինակը:
    Իսկ ձեր անունները Հասմի՞կ ա
    I may be paranoid but no android!

  14. #83
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չէ, Հասմիկ չի

  15. #84
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն՝
    Գինու մեջ թաթախված - շատ սպեցիֆիկ ձեռագիր ա, մի տեսակ քաոսային, ոնց եղել, զգացել ա, գրել ա հեղինակը: Ես բոլորովին դեմ չեմ խոսակցական լեզուն գրականություն բերելուն, դա ավելի բնական ա սարքում: Սա իհարկե սուբյեկտիվ բան ա, քանի որ ես տառասխալներին ու կետադրությանն էլ էդքան շատ կարևորություն չեմ տալիս, որքան մնացածը, բայց քանի որ մեծամասնությունը տենց են նայում, հեղինակը կարա ավելի ուշադիր լինի, եթե իհարկե սա փորձնական բան չի:
    Գործը՝ միտքը լավն ա, կատարումը՝ թույլ: Ասեմ ինչ ի նկատի ունեմ: Ստեղ ինչքան հասկանում եմ, սերունդների կոնֆլիկտ կա, երիտասարդ ու անփորձ վերսուս շատ բան տեսած, կոշտ ու կոպիտ փորձվաձ բժիշկներ, որոնք իհարկե նույնպես անցել են էդ փուլերի միջով: Բայց հերոսն էնքան ա կենտրոնացել իր զգացականի վրա որ էս ամենը չի զարգանում, մնում ա հետին պլան: Օրինակ
    Նայում էր հայելու մեջ ու երևի մտքում մտածում` ոնց սկսի: Երևի կասի, որ ամեն ինչ արեցինք, բայց, ցավոք, անկանխատեսելի բան եղավ, ու հիվանդը մահացավ: Կամ էլ մտածում է` ինչ ուտի: Խորովա՞ծ, քյաբա՞բ, շաուրմա՞. այս է խնդիրը:
    էս մասը: Մարդու ուղեղում մի վայրկյանվա մեջ հազար միտք կարա ծագի, բացառված չի, որ ուտելիքի մասին էլ մտածում ա: Իսկ հեղինակի քոմենթները զուտ բացասական տեսանկյունից ա մեզ ներկայացնում կերպարին:
    Հետո լիքը բացեր կան՝ իրեղեն դետալները շատ քիչ են: Հերոսն անընդհատ տվայտանքների մեջ ա՝ ինչի, ոնց,բան ման, բայց նյութ չկա, որ ընթերցողն էլ մտածի: Էդ հարցերի փոխարեն ավելի շատ նկարագրություններ ու մանրամասներ տուր մեզ, մենք կհասկանանք, ինչ ես դու դրանցում փնտրում:
    Մի խոսքով, հեղինակս՝ ապրես: Քեզ խորհուրդ իմ կողմից, ավելի քիչ զգացմունք, ավելի շատ ինֆորմացի: Հավատա դետալներում զգացմունքներդ կերևան, մենք էլ մի բան կզգանք: Ես գիտեմ քո մեջ հետաքրքիր պատմություններ ու ասելիքներ շատ կան:
    SWTS

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (16.06.2015), Ռուֆուս (03.06.2015), Վոլտերա (03.06.2015)

  17. #85
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ շնորհակալություն բոլոր մասնակիցներին։ Բոլորդ էլ շատ ապրեք, ապրեք որ գրում եք, ստեղծագործում եք, փորձում եք ինչ-որ խելքը գլխին բան անել։ Թող պաթետիկ չհնչի, բայց ձեր պես մարդիկ մեզ հիմա շատ են պետք։ Շնորհակալություն։

    Ստեղծագործությունների մասին մի երկու բառ գրեմ, հետո քննարկումների ժամանակ էլի կանդրադառնամ որոշ տարբերակների։

    1. Գինու մեջ թաթախված սիրտը
    Երբ պատմվածքը կարդալուց հետո մի որոշ ժամանակ սկսում ես մտածել հերոսի մասին, ինչ-որ տեղ նույնականացնում ես քեզ հերոսի հետ, զգում ես իր զգացածը, տեսնում ես իր տեսածը, ուրեմն պատմվածքը լավն է։ Ինձ շատ դուր եկավ, շնորհակալություն։

    2. Ես գտա իմ հերոսին
    Ես առանձնապես չհասկացա պարբերությունների կապը միմյանց հետ։ Այսինքն եթե կենտրոնացած կարդաս, ինչ-որ կապ կգտնես, բայց այ արդեն երրորդ անգամ եմ կարդում ու սկզբի նախադասություններից դժվարանում եմ միանգամից մտաբերել ինչի մասին էր պատմվածքը։
    Ու վերջի փիլիսոփայությունը կյանքի իմաստի վերաբերյալ որևէ տպավորություն չթողեց։ Ամեն դեպքում վատը չի, ու շատերին դուր կգա երևի։

    3. Ես գժվել եմ հայրենիքիս կարոտից
    Ես վեցերորդ թե յոթերորդ դասարանում մի էսպիսի շարադրություն էի գրել, ուսուցչուհիս մինչև դպրոցն ավարտելս հիացած բոլորին պատմում էր թե ես ինչ տաղանդավոր եմ, էդ տարվա ընթացքում, մի տաս անգամ, գրատախտակի մոտ, էսպես, պաթետիկ տոնով կարդացի շարադրությունս, տարբեր ուսուցիչների պահանջով։
    Հիմա գիտեմ որ հեղինակին նույն կերպ թևեր են տալիս, բայց պետք չի։
    Պետք չի էսպիսի բաներ գրել։ ԱՎելի պարզ, ավելի ձեզ առօրյայում հետաքրքրող թեմաների մասին, ավելի պաթոսազերծ ու բնական աշխատեք լինել։

    4. Հատված իմ կյանքի օրագրից
    Շատ լավն էր։ Շատ լավն էր եթե չլիներ վերջին նախադասությունը, լավ կլինի այլ վերջաբան մտածել, ընթացքը շատ լավն է )

    5. Տարօրինակ կենդանիներ
    Էս ինչի՞ մասին է, հեղինակ ջան։ Ինչ որ ժամանակ մարդիկ էսպես խոսո՞ւմ էին իրար հետ (հիմա հաստատ չեն խոսում), Շիրվանզադեի պիեսներում գուցե, բայց էլի ոչ էսքան արհեստական։
    Նախ թեմային ծանոթ չի հեղինակը, էսպիսի հարաբերություններ չեն լինում (հենց էսպիսի), հետո հերոսները 19-րդ դարի վերջի գավառական թատրոնի ներկայացման բառապաշարով են խոսում, ու ի վերջո 55 տարեկան ծերուկ չի լինում ) Մի խոսքով բնական չէր։

    6. Սատանաբներ
    Մի քիչ դժվարանում եմ էս տարբերակի մասին խոսել։ Ինչ-որ հետաքրքիր պատմություն ա, բայց կիսատ, անհավես պատմած, տատի, տատի նկարագրության, տատի մահվան հետ ինչ-որ կապ չունեցող, մի ընդհանրություն չդարձած պատմություն է։ Կարծիքս շատ դրական չի, բայց բացասական էլ չի, կարա լավ պատմություն դառնա։

    7. Helium
    Թե մրցույթը լիներ Ակումբի վերաբերյալ, էս տարբերակը բոլոր հնարավորությունները կունենար հաղթելու համար։ Շատ լավն էր, ինձ շատ դուր եկավ, բայց։ Եթե մրցույթը Ակումբում չլիներ, ու եթե ես Ակումբի մասին ոչինչ չիմանայի, արդյո՞ք նույն կերպ կհավանեի էս պատմվածքը։ Դժվար թե։
    Ամեն դեպքում շնորհակալություն հեղինակին, շատ լավ էր գրված, հումորը տեղը, մտահղացումը՝ հետաքրքիր, կատարումը՝ կլանող։

    8. Ճանապարհի սերը
    Ես երեք անգամ կարդացել եմ էս պատմվածքը, անկեղծ, չգիտեմ ինչի մասին է։ Այսինքն գիտեմ, բայց, էսպես, ընդհանուր գծերով, ոչ մի մանրամասնություն չեմ հիշում։ Շատ կծկտուր է, հեղինակը գիտի ինչի մասին է պատմում, բայց այ մեզ չի կարողանում ցույց տալ իր իմացածը։ Ես հերոսին չզգացի, չհասկացա ինչ էր ուզում, ինչ էր զգում։ Մի խոսքով առանձնապես բան չհասկացա էս
    պատմվածքից։ Չեմ ասում վատն էր։ Բայց բան չհասկացա )

    9. Լյուսին երկնքում՝ ադամանդների մեջ
    Վատը չէր։ Բայց էդ խեղճ շանը ինչի՞ սպանեցիր հեղինակ ջան, թող ապրեր էլի։ Ես էդպես էլ չհասկացա տխուր ավարտ ունեցող պատմություն գրող մարդկանց։ Չնայած միգուցե ինչ-որ դրվագի ազդեցության տակ ա գրվել։ Լավ։ Ամեն դեպքում վատը չէր։ Շնորհակալություն։

    10. Իմ կերտած Երևանը
    տարոն պարոն մարգարյանին դուր կգար սա )
    Հեղինակ ջան, ես գիտեմ, որ դու կարող ես շատ ավելի լավ ստեղծագործություններ գրել, բայց պիտի ասեմ նույնը ինչ երրորդ տարբերակի մասին ասեցի, մի գրեք էսպիսի պաթետիկ բաներ։ Փորձի նույնը գրել, բայց առանց վերամբարձ բառերի, առանց սրտաճմլիկ արտահայտությունների, առանց պաթետիկ կեցվածքի, առանց կեղծիքի, այլ էնպես ոնց տեսնում ես Երևանը, տես ինչ հրաշալի գործ կստացվի։
    Քեզ ու երրորդ տարբերակի հեղինակին կուզեի տեսնել հաջորդ մրցույթում՝ այս մրցույթի խորհուրդներին հետևած։ Վստահ եմ, որ լրիվ ուրիշ պատկեր ենք տեսնելու։

    11. Կյանքի առեղծվածը
    Չգիտեմ հեղինակը քանի տարեկան է, բայց չեմ կարծում թե էս պատմվածքը գրելու մի քանի ժամից բացի, օրվա ընթացքում որևէ մի այլ պահի մտածում է էն բաների մասին, ինչի մասին գրել է։
    Բան չհասկացա։

    12. Գործ N 114
    Լավն էր։ Բացի վերջի մեղադրանքից, ինձ անընդհատ թվում էր թե դա կեղծ մեղադրանք ա, ու լրիվ այլ պատմություն պիտի վերջում տեսնեինք, որը կբացահայտեր իրական շարժառիթներն ու լրիվ այլ հանգուցալուծման կբերեր։ Բայց չէ։ Փաստորեն ճիշտ էր, ուղղակի բավականաչափ համոզիչ չէր ներկայացված, եթե համեմատենք պատմվածքի սկզբի հետ։ Ամեն դեպքում շնորհակալություն հեղինակին, վատը չէր։

    Հեղինակներ ջան, ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորիդ մասնակցության համար։
    Հուսով ու համոզված եմ, որ ձեզ դեռ երկար կտեսնենք Ակումբում տարբեր մրցույթների, միջոցառումների ժամանակ )
    Շնորհակալություն։

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (16.06.2015), Tiger29 (04.06.2015), Ռուֆուս (03.06.2015)

  19. #86
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ ես մի քիչ ավելի շատ բան գիտեմ հեղինակների մասին, երևի կարծիքիս վրա էլ դա կազդի, ինչը հեչ վատ չի:

    Օրինակ՝ գիտեմ, որ «Ես գժվել եմ հայրենիքիս կարոտից»-ի հեղինակը միակն էր, ով մրցույթին անհամապատասխան գործ ուղարկելուց հետո, նորից նստեց աշխատեց իր ստեղծագործության վրա ու նորացված աշխատանքը կրկին անգամ ուղարկեց՝ էս անգամ համապատասխանեցնելով նախագծի կանոններին:
    Ես դա շատ լավ գիծ եմ համարում:
    Ինքն էլ ախր դեռ շատ պստիկ է: Ու հիմա էլ լուռ հետևում է էն ամենին, ինչ էստեղ ասում են:
    Ի դեպ, ես սկիզբը ահագին հավանել եմ: Շատ պարզ ու հանգիստ նկարագրություններ են: Մի հատ էլ որ «ավա՜ղ»-ը հանենք, ամեն ինչ կարգին տեսք կունենա:
    Ու նաև կարող եմ հասկանալ թեմայի ընտրությունը: Եթե առավոտից իրիկուն ամիսներ շարունակ նույն թեման է հնչում ամենուր, պարզ է, որ դրա մեջ ապրող մարդկանց համար դա կամա թե ակամա ակտուալ է դառնում, հետն էլ եթե էդքան ջահել են ու ազդեցության տակ ընկնող: Պատկերացնում եմ, թե դպրոցներում էլ ինչ մի մակարդակի վրա է հանվել էդ ամբողջ թեման... Երեխեքն էլ էդ են լսում, էդ են գրում:
    Բայց հեղինակ ջան, դու կտրվի էդ ամբողջ պրոպագանդայից, գրի էն, ինչ քեզ է հետաքրքիր, ինչը հենց մենակ դու ես նկատում ու տեսնում: Գրի քո շուրջն եղած մարդկանց մասին, քո տեսած աշխարհի մասին: Ամեն ստեղծագործող պիտի կարողանա իրենը ներկայացնել, ինչ-որ նոր բան ասել, ոչ թե եղածը կրկնել ու արդեն հազար անգամ ծամծմվածը մի անգամ էլ ծամել: Դա ոչ մի արժեք չունի իրականում:
    Ընդհանրապես, պոկվիր էդ գրականության դասագրքերից, հայոցի դասատուներից էլ հետը (մամայիս ականջը լուռ):
    Ու լավ գրքեր կարդա, հավես բաներ գրի

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (05.06.2015), Աթեիստ (03.06.2015), Ռուֆուս (03.06.2015)

  21. #87
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան ասեմ կետադրության մեջ սխալ դրված բացատների մասին:
    Մի չորս գործ կար, եթե ոչ ավելին, որ նույն սխալներն ունեին: Այսինքն՝ կետադրական նշաններից առաջ ու հետո բացատները սխալ էին դրված կամ դրված չէին: Մի քանի տեղ ուղղեցի, հետո զգացի, որ էլ ուժ չունեմ
    Հիմա չեմ հասկանում՝ ոնց էր եղել, որ էդ բոլորը նույն սխալներն ունեին: Կամ նույն դպրոցից են հեղինակները, կամ նույն մարդուն են դիմել, որ տեքստը հավաքի, կամ էլ հիմիկվա դպրոցականները էդ «բացատային» կանոններից հեչ տեղյակ չեն:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (16.06.2015), Sambitbaba (05.06.2015), Աթեիստ (03.06.2015)

  23. #88
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    4. Հատված իմ կյանքի օրագրից

    ***
    Հետաքրքիր պատմություն էր, ընդհանուր լավ կարդացվեց: Ճիշտ է, օրագրային էր, բայց էդ օրերը կպցնելով հեղինակը էլի ինչ-որ չափով պատմություն ստեղծել էր: Մի քիչ քիչ էր, բայց դե ոչինչ, սենց էլ վատ չէր:
    Սկզբում կետադրական նշանների մեջ շատ թերություններ կային, վերջակետի փոխարեն կետ, ստորակետ էր, չակերտը կիսատ էր, նախադասությունը սկսվում էր փոքրատառով, առաջին նախադասության մեջ տառ էր բաց թողած: Հետո ոնց որ շատ բաներ ուղղվեցին, իհարկե <<ու>> տառի մեծատառը չեմ հասկանում ինչի եք սենց գրում` <<ՈՒ>>?
    <<Ու>>-էսպես ավելի գեղեցիկ չի նայվում?
    Մեկ էլ <<աղչկա>> էր գրած, չնայած հետո աղջիկը ճիշտ էր գրված, բայց դե սենց փոքր տեքստերում էդպիսի բացթողումներ պիտի չլինեն:
    Մի քիչ կերպարի տարիքը չհասկացա: Ինձ սկզբում թվացել էր, թե շատ փոքր ա, բայց դե եթե քիմիա էր անցնում, ուրեմն էդպես չէր: Ուղղակի մի տեսակ անհավատալու էր, թե ինչի պիտի էդպիսի ռեակցիա տար ուսուցիչը: Էդ տարիքում ինձ մի քիչ մեծ եմ պատկերացնում, դրա համար էդքան էլ չեմ հասկանում էդ երեխայական ապրումները:
    Մեկ էլ ապագայի գրվածք էր Դեռ չի եկել այդ օրը:

    Առավելություն`
    Անկեղծ էր գրված: Վերջին նախադասությունը սրտից էր գալիս:

    Թերություն`
    Բավականին անուշադիր և փնթի վերաբերմունքը:
    Ուղարկելուց առաջ մի քանի անգամ պետք է կարդալ:

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (03.06.2015), Sambitbaba (05.06.2015), Շինարար (03.06.2015)

  25. #89
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետո ոնց որ շատ բաներ ուղղվեցին, իհարկե <<ու>> տառի մեծատառը չեմ հասկանում ինչի եք սենց գրում` <<ՈՒ>>?
    <<Ու>>-էսպես ավելի գեղեցիկ չի նայվում?
    Մի քիչ թեմայից շեղվելով հիշեցնեմ, որ օրինակ ձեռագրում Ու-ն մեծատառ գրելուց մենակ դեմի Ո-ն ա մեծանում, ւ մասնիկը տենց փոքր էլ գրվում ա։

    Մեծատառով գրելուց էլ, որ գրում ես Ու, ոչ մեկ դա վատ ֆոնտի պատճառով ոի չի կարդա։
    Մի անգամ գրել եմ, էլի կրկնեմ, որ փոքր վախտ գիրք եմ կարդացել, Ինժեներ Գարինի Հիպերբոլուդը, այսինքն գրքի կազմի վրա գրած էր լրիվ մեծատառ, էս էլ կարդացել էի ու, ոչ թե ոի, մինչև գրքի մեջ հասա փոքրտառով գրածին։

    Ես հիմի ինչքան էլ ուզեմ, չեմ կարա էդ ւ-ը մեծատառ գրեմ, իմ ստեղնաշարից դա վերացրել եմ ։)))
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (03.06.2015), Tiger29 (03.06.2015)

  27. #90
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե հաջորդ տառը մեծատառ ա՝ գրվում ա ՈՒ, հակառակ դեպքում՝ Ու։

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (05.06.2015)

Էջ 6 22-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 115
    Վերջինը: 22.12.2018, 23:51
  2. Պատանեկան գրական նախագիծ 3
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 201
    Վերջինը: 26.06.2018, 01:01
  3. Պատանեկան գրական նախագիծ 2
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 346
    Վերջինը: 06.11.2015, 19:28
  4. «Հայ ասպետ» պատանեկան ինտելեկտուալ հեռուստաշոու
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 09.08.2012, 21:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •