User Tag List

Էջ 148 160-ից ԱռաջինԱռաջին ... 4898138144145146147148149150151152158 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,206 համարից մինչև 2,220 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #2206
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ էս պահն ա դուր գալիս, լրիվ սյուռեալիստական ա
    Ինքնըստինքյան հասկանալի է, որ առաջարկվող խորհրդակցական հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն այնպիսի անձինք, ովքեր արդեն իսկ ապացուցել են, որ ունակ են վեր կանգնելու ավանդական պատկերացումներից եւ իրերը դիտելու Հայաստանի պետական շահերի ու ժամանակակից աշխարհի որդեգրած սկզբունքների դիտանկյունից։ Ես կհուշեի այդ չափանիշներին համապատասխանող հետեւյալ անձանց անունները. Հայաստանից՝ Բաբկեն Արարքցյան, Վազգեն Մանուկյան, Գագիկ Հարությունյան, Վանո Սիրադեղյան, Վարդան Օսկանյան, Ստեփան Դեմիրճյան, Արման Գրիգորյան, Ռուբեն Շուգարյան, Ալեքսանդր Արզումանյան, Աշոտ Ոսկանյան, Արա Սահակյան, Ռուբեն Վարդանյան, Աշոտ Սարգսյան, Հրանտ Տեր-Աբրահամյան, Կտրիճ Սարդարյան. Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ Ժիրայր Լիպարիտյան, Խաչիկ Թոլոլյան, Ռուբեն Ադալյան, Արա Սանջյան, Համբիկ Սարաֆյան, Րաֆֆի Ուրֆալյան. Ֆրանսիայից՝ Արման Սարյան, Ժիրայր Մալխասյան, Միշել Մարյան, Րաֆֆի Գալֆայան. Թուրքիայից՝ Լեւոն Զեքիյան. Արգենտինայից՝ Ռուբեն Մոզյան։ Սրանք իմ ճանաչած մարդիկ են։ Ձեր կողմից Դուք կարող եք ավելացնել նոր անուններ։
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 17.02.2015, 22:20:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.02.2015), Աթեիստ (17.02.2015), Շինարար (17.02.2015)

  3. #2207
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն «թույտվություն խնդրելու» մոմենտ ա՞, թե՞ իշխանություններին զրկում են բռնություն կիրառելու իրավական հիմքերից
    (Ղժալը ղժալ, բայց երևի թե ճիշտ են անում)
    Բովանդակությունը չգիտեմ, բայց «թույլտվություն խնդրելու մոմենտ» չի կարող լինի, եթե էդ թույլտվության տակ նկատի ունենք քաղաքապետարանի կողմից արտոնվելը: Էդ հասարակ պատճառով, արտոնված միջոցառումների համար պետք ա դիմեն ամենաուշը 7 օր առաջ: Այսինքն հետին թվով դիմում չի կարող լինի:

    Ինձ թվում ա, որ ընդամենը իրավաբանական հիմնավորումներ են ներկայացրել, որ քաղաքապետարանը արել ա հայտարարություն, որն օրենքի տառին հակասում ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #2208
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ էս պահն ա դուր գալիս, լրիվ սյուրեալիստական ա
    Մանավանդ Վանոյի պահը սԲանում ա

    Բայց էս Ծառուկյան-Սերժ հանդիպման մասին լուրերից ֆազերս գցում են, կոնկրետ ինֆո եմ ուզում ստանալ, ոչ մի տեղ չկա: Ուղղակի ակամա Լևոնի էս նամակը նաև էդ լույսի տակ եմ փորձում կարդալ, որ մարդը գիտեր, որ տենց բան ա լինելու: Եսի՞մ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #2209
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, փաստորեն այս բաժնում` "Քաղաքական լրահոս" թեմայում, չի թույլատրվում քննարկումներն ու մեկնաբանությունները: Թեմայում պետք է լինի միայն լրահոս:

    Մեկնաբանությունները պետք է լինեն «Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս» թեմայում:


    Լուրջա վիճակը......
    Բարև Ձեզ

  6. #2210
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, փաստորեն այս բաժնում` "Քաղաքական լրահոս" թեմայում, չի թույլատրվում քննարկումներն ու մեկնաբանությունները: Թեմայում պետք է լինի միայն լրահոս:

    Մեկնաբանությունները պետք է լինեն «Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս» թեմայում:


    Լուրջա վիճակը......
    Ճիշտ ես նկատել, տեղափոխելու եմ գրառումները: Չուկն էլ աշխատավարձս ուշացնում ա, աշխատելս չի գալի Բայց եկեք չշեղվենք:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.02.2015), Vaio (17.02.2015)

  8. #2211
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, փաստորեն այս բաժնում` "Քաղաքական լրահոս" թեմայում, չի թույլատրվում քննարկումներն ու մեկնաբանությունները: Թեմայում պետք է լինի միայն լրահոս:

    Մեկնաբանությունները պետք է լինեն «Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս» թեմայում:


    Լուրջա վիճակը......
    Վա՜յ, էս ինչ սարսափելի բան ես նկատել



    հ.գ. Այս թեմայով ծավալված քննարկումը որոշ ժամանակ անց առանձնացվելու է ու դրա հիման վրա ստեղծվի առանձին թեմա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #2212
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսաք ժողովուրդ ոնց ստիպեցի ղեկավարությանը աշխատել:
    Մատնվել էին անգործության:
    Բարև Ձեզ

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (17.02.2015), Ձայնալար (18.02.2015), Շինարար (18.02.2015)

  11. #2213
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պռծավ ... մյաու՜

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (18.02.2015), Ներսես_AM (18.02.2015)

  13. #2214
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԲՀԿ-ն չեղյալ է համարում փետրվարի 20-ի հանրահավաքը

    ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը

    Երևանի քաղաքապետարանն ի գիտություն չընդունելով հանրահավաքի իրազեկման հայտը` անօրինական խոչընդոտներ է ստեղծում նախապես հայտարարված փետրվարի 20-ի շտապ հավաքի անցկացման համար:

    Հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից և բախումներից ` ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը:

    Քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում՝ օրինական բոլոր ճանապարհներով մենք գտնելու ենք քաղաքական լուծումներ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու և հասարակության շահերը պաշտպանելու համար:
    Աղբյուր` http://hetq.am/arm/news/58591/bhk-n-...nrahavaqy.html

    «հասարակության գերլարված հուզական վիճակը» բացեց:
    Գոնե մի քիչ ավելի լուրջ պատճառաբանություն հորինեին չեղյալ համարելու համար:

  14. #2215
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հանրահավաք մարտի 1-ին.

    Փետրվարի 20-ին համազգային հանրահավաք անցկացնելու որոշման մասին հայտարարելուց հետո, իշխանությունները հանրահավաքը տապալելու նպատակով Համաժողովրդական շարժման դեմ սանձազերծեցին մի ամբողջ ահաբեկչական արշավ` բռնաճնշումների եւ սպառնալիքների հիմնական թիրախ դարձնելով Բարգավաճ Հայաստան կուսակցությանը:

    Ինչպես հայտնի է, ԲՀԿ քաղխորհուրդն այսօր հայտարարություն է տարածել իշխանությունների կողմից հարուցված անօրինական խոչընդոտների պայմաններում փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ համարելու մասին: Հայ Ազգային Կոնգրեսը ըմբռնումով է մոտենում ԲՀԿ-ի հայտարարությանը եւ հավաստում, որ կօգտագործի քաղաքական պայքարի բոլոր միջոցները` իր գործընկերոջ նկատմամբ բռնությունները դադարեցնելու նպատակով:

    Միեւնույն ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ շարունակելու է ապօրինի ռեժիմի հեռացման ու Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար վճռական պայքարը եւ ժողովրդին հրավիրում է մարտի 1-ին, ժամը 15.00-ին Ազատության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին: Հանրահավաքի իրազեկումը քաղաքապետարանի կողմից ընդունված է ի գիտություն: Հանրահավաքում կվերլուծվի ստեղծված իրավիճակը, եւ կներկայացվեն Համաժողովրդական շարժման հետագա անելիքները:
    Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/41386.h....TtEcGlgc.dpuf

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (19.02.2015)

  16. #2216
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Անկեղծ ասած մեծ ցանկություն ունեի էս լուրը «քաղաքական հումոր» թեմայում դնելու, բայց հաշվի առնելով, որ պետք ա լինել անաչառ ու այլոք այլ վերաբերմունք կարող են ունենալ կոչի հետ, դնում եմ ստեղ, որպես ինֆորմացիա.

    ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ԿՈՉԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    ՓԵՏՐՎԱՐ 27, 2015
    Հարգելի՛ հայրենակիցներ
    Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հանցավոր ռեժիմին հեռացնելու գործում էական դեր են կատարելու քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները: Դրանք պետք է կատարվեն ինչպես փողոցային ակցիաների, այնպես էլ այլ եղանակներով:
    Արդեն գիտեք, որ ձեզ փողոց ենք հրավիրելու այս տարվա ապրիլի 24-ին:
    Սակայն մինչ այդ ռեժիմին թուլացնելու նպատակով մենք անհնազանդության գործողությունների շարքը սկսում ենք այսօրվանից:

    Որպես առաջին գործողություն՝ կոչ ենք անում չվճարել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները: Գաղտնիք չէ, որ այդ տուգանքների գումարների մեծ մասը պետական բյուջեի փոխարեն անուղղակի ճանապարհով բաժին է հասնում քրեաօլիգարխիկ համակարգին: Ուստի այս քայլով մենք ռեժիմին թույլ չենք տալիս կեղեքել մեզ, ինչպես նաև նրան զրկում ենք զգալի չափի կանխիկ դրամից:
    Տուգանքները վճարելու փոխարեն՝ առաջարկում ենք օգտվել օրենքի տված հնարավորությունից և վեց ամսով հետաձգել (տարաժամկետել) դրանց վճարումը:
    Իսկ ապրիլի 24-ին մենք դուրս կգանք փողոց և կսկսենք մի գործընթաց, որի շնորհիվ կհեռացնենք ռեժիմին: Դրանից հետո նոր կառավարությունը համաներման կարգով չեղյալ կհայտարարի ռեժիմի օրոք կուտակված բոլոր տուգանքներն ու տույժերը: Բացի այդ՝ ռեժիմին հեռացնելուց հետո նոր կառավարությունը էականորեն կնվազեցնի տուգանքների և տույժերի չափերը՝ դրանք սահմանելով ըստ մեր քաղաքացիների եկամուտների:
    Միևնույն ժամանակ հորդորում ենք մեր խոսքը չընդունել որպես իրավախախտում կատարելու կոչ և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
    Տուգանքի վճարումը հետաձգելու (տարաժամկետելու) վերաբերյալ դիմումի ձևը կարող եք գտնել այստեղ, ինչպես նաև Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում ( ք․ Երևան, Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտանը կից շենք, մուտքը՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից, ժամը 10:30-18:00, բացի կիրակի օրերից):

    Կարճ ժամանակ անց մենք կհայտարարենք անհնազանդության ուրիշ քայլերի մասին:
    Աղբյուր՝ http://www.preparliament.com/jirayr-...ndutyan-masin/

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (27.02.2015), Արէա (27.02.2015)

  18. #2217
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  19. #2218
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է Նեմցովի դաժան սպանությունը

    Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Նիժնի-Նովգորոդի նախկին նահանգապետ, Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ, հավատավոր դեմոկրատ եւ ինտերնացիոնալիստ Բորիս Նեմցովի դաժան սպանությունը եւ խորապես ցավակցում նրա հարազատներին ու ընկերներին։

    Կոնգրեսը միաժամանակ վստահություն է հայտնում, որ պատկան մարմիններն ամեն ինչ կանեն ակնհայտորեն քաղաքական մոտիվներով կատարված այդ եղկելի ոճրագործությունը բացահայտելու եւ նրա պատասխանատուներին արդարադատության առջեւ կանգնեցնելու համար, նկատի ունենալով, որ այդ ոճրագործությունը, Նեմցովի անձնական ողբերգությունը լինելուց բացի, ծանրագույն հարված է՝ հասցված Ռուսաստանի միջազգային վարկին, ինչը չի կարող չմտահոգել նրա բարեկամ պետությունների հասարակություններին։
    Փաստորեն սաղ պրոբլեմը նրանում էր, որ մենք մտահոգված ենք Ռուսաստանի միջազգային վարկին հասցված վնասով:
    ....
    Սեյֆիլյանի քաղաքացիական անհնազանդության կոչը էս հայտարարության կողքը գերինտելեկտուալի տպավորություն ա թողնում:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (28.02.2015)

  21. #2219
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է Նեմցովի դաժան սպանությունը



    Փաստորեն սաղ պրոբլեմը նրանում էր, որ մենք մտահոգված ենք Ռուսաստանի միջազգային վարկին հասցված վնասով:
    ....
    Սեյֆիլյանի քաղաքացիական անհնազանդության կոչը էս հայտարարության կողքը գերինտելեկտուալի տպավորություն ա թողնում:
    Ես էլ էս առավոտ որ տեսա, զզվեցի։ Սաղ աշխարհը Ռուսաստանից պահանջում ա նորմալ քննություն, իսկ ՀԱԿ-ը «վստահ ա, որ ամեն ինչ կանեն»։ Երևի սկի ռուսները տենց վստահ չեն։

    Արամի ասած՝ ՅԱԽՔ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  22. #2220
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էդ դիվանագիտական լեզու ա կոչվում Արտ ջան, էդ նշանակում ա «լիահույս ենք, որ կանեք», «հուսով ենք, որ կանեք»: Երևի ճիշտ կլիներ, ավելի «մարդկային» լեզվով գրեին, որ ձեր մոտ տենց հարցեր չառաջանային:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 148 160-ից ԱռաջինԱռաջին ... 4898138144145146147148149150151152158 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •