User Tag List

Էջ 19 23-ից ԱռաջինԱռաջին ... 9151617181920212223 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 334 հատից

Թեմա: Դաժան սպանություն Գյումրիում

  1. #271
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր ֆբ-ի էն զիբիլանոց խմբում մեկը վերամբարձ տոնով գրել էր, թե՝ սա թուրքերի ու ադրբեջանցիների արած գործն ա, սթափվեք հայեր: Ու տակը լիքը մեկնաբանություններ, թե՝ հազիվ մեկը սրտիցս խոսեց:

    Վատ եմ: Է՞ս կարգի անուղեղ ա մեր ազգը:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (20.01.2015), Աթեիստ (20.01.2015), Նաիրուհի (21.01.2015), Տրիբուն (20.01.2015)

  3. #272
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր ֆբ-ի էն զիբիլանոց խմբում մեկը վերամբարձ տոնով գրել էր, թե՝ սա թուրքերի ու ադրբեջանցիների արած գործն ա, սթափվեք հայեր: Ու տակը լիքը մեկնաբանություններ, թե՝ հազիվ մեկը սրտիցս խոսեց:

    Վատ եմ: Է՞ս կարգի անուղեղ ա մեր ազգը:
    հա, սրանից բեթար են, պռոստո ցույց չեն տալիս, որ մանթո ընգնողները քիչ լինեն:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (20.01.2015), Աթեիստ (20.01.2015), Տրիբուն (20.01.2015)

  5. #273
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.01.2015), Rammstein (21.01.2015), Rhayader (22.01.2015), Sambitbaba (23.01.2015), Smokie (21.01.2015), Աթեիստ (21.01.2015), Նաիրուհի (21.01.2015)

  7. #274
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սամվել Մարտիրոսյանը հրապարակել ա էն կայքերի ցանկը, որոնք ինքնաբուխ որոշել էին ակցիա անել: Ակումբը մեջներն ա.

    http://www.banman.am/2015/01/blog-post.html

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (23.01.2015), Աթեիստ (21.01.2015), Մուշու (21.01.2015)

  9. #275
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էս գործի հետ մի հարց ա ինձ անհանգստացնում։

    Խի՞ ա սենց քիչ ինֆորմացիա հրապարակվում։
    Ես կասեի, որ ընդհանրապես չի հրապարակվում։ Ջուր խմելու մասին հեքիաթը ինֆորմացիա չի, լուսամուտի կոտրելը երևի շատերն էին տեսել, չկարացան չհրապարակեն։
    Հըլը ասեք, թե էլ ինչ ինֆորմացիա ունենք։

    21 կրակած պատրոն, ընդ որում դեռ չի հայտնվում, դրանք նույն հրացանից են են արձակվել, թե տարբեր։

    Առաջին օրվանից վարկած կա, որ կասկածյալը մենակ չի եղել։ Մի երկու առաջ էլ նույն բանը կարդացի։ Նշվում էր, որ գյումրեցիք վախեցած են, դռներն են կողպում, և այլն։

    Եթե սենց կասկած կա, հերիք ա հայտարարեն, որ սաղ նույն հրացանից ա եղել, որ շատերը հանգստանան։ Բայց տենց ինֆորմացիա չկա։ Կարող ա՞ իրականում փաստերը հակառակն են ցույց տալիս։
    Եթե մի քանիսն են, ինչի՞ հիման վրա են էսօր մեղադրական ներկայացնում էն անասունին, էն էլ, ականջները կախ, ինչ դեմ տան, լուռ ընդունում ա։ Էս մեղադրանքները հանգիստ ընդունելն էլ իրա հերթին ա կասկածելի թվում։

    Կամ որևէ մեկը լսել ա՞, որ հարևանները հայտարարեն, թե գիշերը բան չեն լսել։
    Կողքի տանը, տան մեջ, 21 պատրոն կրակեն, բան չլսի՞։ Եթե լսել ա, էդ լսածի նկարագրությունից էլ ինչ որ եզրակացություն կարելի ա անել։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (23.01.2015), Smokie (22.01.2015), Մարկիզ (22.01.2015), Մուշու (21.01.2015)

  11. #276
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կողքի տանը, տան մեջ, 21 պատրոն կրակեն, բան չլսի՞
    Էդ ես ասում Արտ ջան, կողքի սենյակում կրակեն ու մարդը ոչ թե լուսամուտից փախնի կամ գերանդին ձեռը դռան հետևում սպասի, այլ վերմակի մեջ ավելի տաք փաթաթվի՞ ու սպասի իրա հերթի՞ն

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.01.2015), Sambitbaba (23.01.2015), Աթեիստ (21.01.2015), Մուշու (21.01.2015)

  13. #277
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ ես ասում Արտ ջան, կողքի սենյակում կրակեն ու մարդը ոչ թե լուսամուտից փախնի կամ գերանդին ձեռը դռան հետևում սպասի, այլ վերմակի մեջ ավելի տաք փաթաթվի՞ ու սպասի իրա հերթի՞ն
    Էս չեմ քննարկում, որտև ենթադրում եմ, որ մի քանի հոգով են եղել, արագ սաղին տեղում փռել են։

    Մի վիդեոյում հարևաններից մեկը պատմում էր, որ օգնել ա դիերը տնից հանել, ասում էր սաղ գլխից կամ սրտից են խփած։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  14. #278
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես էլ մի հատ տարբերակ առաջարկեմ, թող վաղը պատմի։

    Մչ քանի հոգով գնացել են զոհերի տուն, որտև
    ա) լսել են, որ վերջերս են ռուսաստանից հետ եկել, մոտները փող կա
    բ) ինչ որ անձնական հաշիվներ են եղել

    Մտել են ներս, բոլորին սպանել (փողերը վերցրել), բայց էն մյուսները իրան գցել, թռել են, համ էլ սպառնացել են, որ էլ զորամասուն չերևա։
    Իրան էլ բան չէր մնում, քան փորձել երկրից դուրս գալ։
    Էն որ Աթեիստի էս տարբերակը ավելի տրամաբանական ա թվում :

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (21.01.2015)

  16. #279
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ձեզանից ո՞վ է կալաշնիկովից կրակել: Մի հատ հիշեք ձայնը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. #280
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, ձեզանից ո՞վ է կալաշնիկովից կրակել: Մի հատ հիշեք ձայնը:
    «Կրակոցի ձայներ չեմ լսել, բայց էնպես զգացի՝ ոնց որ երկրաշարժ լիներ… ի՞նչ մտածեմ, թե ինչ է կատարվում: Առավոտ ելել, գնացել եմ աշխատանքի, հետո քույրիկս զանգեց, ասաց նման բան է եղել: Եթե կրակոցի ձայներ լսեի, ինչպե՞ս դուրս չէի գա, կամ եթե իմանայի սպանված մարդիկ կան, մի՞թե կթողնեի, աշխատանքի կգնայի»,-մեզ հետ զրույցում նշեց Կարինե Ավետիսյանը:
    http://www.a1plus.am/1361443.html

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (23.01.2015)

  19. #281
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    հավատս չի գալիս որ սա ա արել… էսի ավելի մեծ բան ա… ոնց որ թե…

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusntag Lusine (23.01.2015), Sambitbaba (23.01.2015)

  21. #282
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինֆորմացիա առհասարակ չկա, իրոք: Բազմաթիվ, անթիվ-անհամար հարցեր անպատասխան են: Խնդիրն այն է, որ ամենա-ամենասկզբից արդեն հարցեր են առաջանում.

    1. Պերմյակովը հրազենով է եղել: Եթե Պերմյակովը հրազենով է եղել, ամենայն հավանականությամբ նա որևէ կարևոր տեղ վերակարգում է եղել: Կարևոր տեղ, այլ ոչ թե, ասենք, ճաշարանում կամ վաշտում (օրապահ): Իհարկե միանշանակ չէ, քանի որ կոնկրետ այս զ/մ-ն մի փոքր այլ ֆունկցիաներ ունի, բայց, այնուամենայնիվ նաև այստեղ գործող կարգուկանոնը չեն կարող էականորեն տարբերվել թեկուզ հայկական զ/մ-երից: Այսպես, կարևոր տեղում վերակարգ լինելը հավանաբար կամ դրոշի պահակախումբն է, կամ միգուցե ավտոպարկի (ռազմական տեխնիկայի) պահակազորը: Այդ ո՞նց է այդքանի մոտով զենքն ուսած դուրս եկել (եթե դրոշն է՝ շտաբով, հերթապահ, հերթապահի օգնական, սուրհանդակներ): Հիմա անցնենք առաջ. Զ/մ-ը փակ է՝ բարձր պատնեշով (եթե չեմ սխալվում): Չեմ կարծում, որ այնտեղից պատի վրայով հեշտությամբ կարելի է դուրս գալ... Այսինքն՝ դուրս եկողը պետք է անցնի ԿՊՊ-ով՝ դարպասներով, որտեղ էլի մուտք ու ելքը հսկող հերթապահ զինվորներ և սերժանտ է լինում: Հասկանալով հանդերձ, որ զորամասում զինծառայողի հետ կատարվածն ամբողջությամբ ռուսների քննության խնդիրն է այնուամենայնիվ, պետք է փաստել, որ մինչև այսօր չի նշվել, թե ինչպես է զորամասից դուրս եկել Պերմյակովը (սա մեզ էլ է վերաբերվում՝ գոնե բարոյական հարթության մեջ):

    2. Անցնենք առաջ: Ընդունենք Պերմյակովը զորամասը լքել է ոչ թե ԿՊՊ-ով, այլ օդապարիկով (ու ոչ ոք չի տեսել), ԲԱՅՑ չէ՞ որ հայտարարվել է, որ նա ցանկացել է խուսափել ծառայությունից և դրա համար է լքել զորամասը: Այսինքն՝ ըստ այս հայտարարության, Պերմյակովը կլասիկ դասալիք է և նպատակ է ունեցել փախչել զորամասից և առհասարակ ծառայությունից: Հիմա հարց է առաջանում. ի՞նչն է ստիպել ծառայությունից խուսափել ցանկացող զինվորին իր հետ վերցնել իրեն ամրակցված հրազենը: Եթե մարդն ամեն ինչ մի կողմ է դնում և որոշում, որ ծառայությունն իր համար չէ և պետք է փախչել, ապա իրագործում է իր գաղափարը, ամենաառաջին բանը, որ նրա մտքով պետք է անցներ՝ դա զենքից ազատվելու անհրաժեշտությունն է: Ի՞նչ էր անելու զենքը: Փախչողին այն բացարձակապես պետք չէ, եթե չասենք՝ խանգարելու էր: Այսինքն, կարող ենք ենթադրել, որ Պերմյակովը զորամասը լքելուց առաջ իր հրազենն օգտագործելու, այն է՝ զինված հարձակում գործելու նպատակ է ունեցել: Հավատացեք, ես դասալքության և դասալքության մի քանի փորձ եմ տեսել, բայց երբեք զինվորը զենքով չի փախել՝ չնայած այդ հնարավորությունն ունեցել են մի երկուսը:

    Իհարկե էլի կան հարցեր ու շա՜տ, բայց սկսենք սկզբից և այս պարզ հարցերից: Այս հարցերի պատասխաններն արդեն պետք է լինեին, քանի որ նրա զ/մ-ից դուրս գալու մեղավորներին գտնելն ամենահեշտ բանն է: Եվ այստեղ էլ է մի հատ շատ հասարակ հարց առաջանում. ռուսները պետք է շահագրգռված լինեին այս պարզ հարցերին պատասխանել և ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ այս մասին՝ թեկուզ մարդկանց մոտ տարրական վստահություն առաջացնելու համար: Բայց քանի որ ամենասկզբից ոչինչ չի ներկայացվում (այսօր արդեն տաս օր անցել է), ապա պարզ է, որ լիքը բաներ թաքցնում են, խեղաթյուրում կամ խեղաթյուրելու են առաջիկայում:

    Ի դեպ, ՌԴ պաշտպանության փոխնախարարը հայտարարել էր, որ ծառայողական քննությունն արդեն ավարտվել է: Այսինքն՝ այս հարցերից գոնե առաջինին կարելի է պատասխանել:

    Շատ հնարավոր եմ համարում, որ եթե այսպես շարունակվի, իսկ կրքերն էլ ահագին հանգստացած լինեն, ապա մի գեղեցիկ օր կլսենք, որ Պերմյակովի մոտ ապրելու ցանկությունը հանկարծակի վերացել է, և նա իր գործած մեղքերի ճնշման տակ (չէ՞ որ նա նաև սեկտանտ է, բա՜) իր գլխին մի օյին խաղացել է բանտախցում՝ մատները մտցերլ է շտեխսելի ծակերը կամ պռոստինով խեղդամահ է արել իրեն: Չմոռանանք, որ այսօր (երեկ նաև) արդեն որոշ ռուս մերձկրեմլյան անալիտիկներ և լրագրողներ խորհուրդ են տալիս մահապատժի ենթարկել սույն անձին: Իհարկե, մեր հասարակության մի բավականին մեծ զանգված ցնծությամբ կընդունի այդ գիշերը բանտախցում տեղի ունեցածի մասին լուրը, կասեն՝ պատժվեց տականքը, տեղն էր դրան (միաժամանակ իրար աչքով տալով, որ յանի հասկանում ենք էլի՝ ինչ է եղել բանտախցում): Մի մասն էլ կասեն՝ հա, երկնքից պատիժն իջավ տականքի գլխին և այլն... ու տենց: Մի մասն էլ ամեն ինչ կհասկանա, բայց դե էլ ի՞նչ... Ու սա կնշանակի՝ վերջ: Անպատասխան հարցերն էլ կմնան անպատասխան, բայց դե ժամանակի ընթացքում դրանց վրա այնքան փոշի կնստի, որ այս պատմությունը որևիցե մեկին (բացի մի երկու բարեկամից) չի էլ հետաքրքրի: Եվ միայն մասնակիորեն փոշին կմաքրվի այն դեպքում, երբ հերթական միջադեպը կգրանցվի այդ զ/մ-ի զինվորականի մասնակցությամբ:

    Այ սրա համար էլ շատ կարևոր է, որ այս մարդը գտնվի միայն ու միայն մերոնց մոտ՝ խիստ հսկողությամբ և վերը նշված հնարավորությունների բացառմամբ (շտեպսել, պարան-մարան չլինեն սենյակում):

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusntag Lusine (23.01.2015), Աթեիստ (22.01.2015)

  23. #283
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու այստեղ հարկ է նաև նշել, որ այս միջադեպը հերթական անգամ ցույց տվեց, թե որքան հիվանդ ու ոչ ադեկվատ է մեր հասարակությունը: Չէ, բոլորը չէ և միգուցե մի քիչ ճիշտ չէ ընդհանուրի մասին այսպես ասելը: Բայց մյուս կողմից էլ այնքան ծայրահեղացված և հիվանդ բանականության արտաթորանք կարդացի այս տաս օրվա մեջ, որ տպավորություն էր, թե մասոնները մի յանից են վրա տվել, ջհուդները՝ էն մի, թուրքերն էլ դե բնական է՝ հայ-հայ մտնում են արդեն ՀՀ, Ալիևն արդեն Սևանի ափին իշխան ա ուտում, ռուսներն էլ տանկերով արդեն Հրապարակի տոնածառի տակ կանգնած են: Ուղղակի Պերմյակովով սկսվող սկսվող և անպայման ներքաղաքական հարցերով ավարտվող այս ողջ «վերլուծական» աղբակույտի պարանոյիկ հոդվածներն ու դավադրության տեսությունների յուրօրինակ նմուշները կարդալուց հետո այդպես էլ չհասկացա, թե ամենաշատն ով է շահում: Որոշ «խոպանչի-գրողներ» ապացուցում էին, որ իշխանությունը շահեց, որոշները վստահաբար պնդում էին, որ ռուսամետ ընդդիմությունը շահեց, էն մի մասն էլ, գլուխները տմբտմբացնելով, ասում էին՝ արևմտամետները շահեցին էս պատմությունից: Կարճ ասած՝ լավ չենք:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 22.01.2015, 23:56:

  24. #284
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  25. #285
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ասում եմ, թե կալաշի ձենն էդքան ցածր ա, մի քանի հատ չճարե՞նք մի թափ մտնենք բ26 կտկտացնենք

    Չուկի դրած վիդեոն էի ուզում դնեմ, տեսա կա:

    Չուկ ու էդ վիդեոյին շնորհակալողներ, մի հատ կասեք որտե՞ղ ա գրած ու որտեղից եք իմացել, որ Պերմյակովն ա սպանողը, ով ա դա ապացուցել:
    Ի դեպ, վիդեոն հենց առաջին բառերից հետո չեմ նայել, որտև առանց ապացույցների խոսում ա, ինչը ես զրպարտություն եմ համարում:
    Վերջին խմբագրող՝ keyboard: 23.01.2015, 17:22:

Էջ 19 23-ից ԱռաջինԱռաջին ... 9151617181920212223 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էլի մի գազանային սպանություն.
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 77
    Վերջինը: 19.01.2011, 18:08
  2. Վաճառք. Բնակարան Գյումրիում
    Հեղինակ՝ artush1984, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.09.2010, 20:22
  3. Անհրաժեշտ է խնամակալ Գյումրիում
    Հեղինակ՝ Kita, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.02.2010, 17:29
  4. Սպանություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 15.07.2009, 09:56
  5. Սպանություն Ջավախքում
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 26.09.2008, 20:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •