կիսատ պռատ, կներես, Մեֆ ձյաձյա ՃՃՃ ես ջանացի
Խի՞
1. Խի՞ ենք կաշկանդվում/նեղվում/քաշվում/ըստ
որոշ աղբյուրների պապանձվում: Որովհետև տարբեր սեռերի, մեզանից փոքր, մեր տարիքի, մեծ կամ շատ մեծ/հոր/պապիկի թայ մարդկանց հետ խոսել նույն կերպ հնարավոր/ընդունված չէ, մանավանդ՝ լուրջ թեմաների շուրջ:
1.1 Խի՞ նույն կերպ հնարավոր չէ: Որովհետև տարիքի տարբերութունը ստեղծում է կենսափորձի, արժեհամակարգերի, մտածելակերպի եքա տարբերություն, որն էլ ստիպում է կողմերին զրույցի ընթացքում ցուցաբերել հարմարվողականության, ճկունության, փոխզիջման հրաշքներ և իհարկե հարգանք: Որպես կանոն՝ հարգանքի ավելի մեծ չափաբաժին ստանում է տարիքով մեծ անձը, իսկ տարիքով փոքրը հարգալից ժպտում է ու այլևս լուռ՝ գլխով անում:
1.2 Ճանաչողական գործընթացների ակտիվացման, ընկալման ոլորտի լայնացման և որպես արդյունք զրուցակցի տարիքային/սեռային ֆակտորի ներառմամբ ուղեկցվող
աֆազիան,
մուտիզմը կամ ուղղակի «լեզվի կարճեցման» ֆենոմենը բազմապատճառ/պոլիէթիոլոգիկ երևույթներ են: Պատճատների մեջ կարելի է նշել
• տարիքի և ցուցաբերվող հարգանքի միջև եղած ուղիղ համեմատական կապի
ենթագիտակցական ընկալման առկայությունն անհատի մոտ և դրա խի՛ստ գիտակցական լեզվաճնշիչ ազդեցությունը
• ազգի, հասարակության պատմամշակութային առանձնահատկությունների ազդեցությունը դաստիարակության, մտածելակերպի, աշխարհընկալման վրա
• պրոյեկցիան/համեմատումը շրջապատի(ընտանիքի) պատկառանք ներշնչող/տարիքավոր անդամների հետ
և այլն:
Ամեն դեպքում, փորձը ցույց է տալիս, որ «լեզվի կարճեցումը» ինքնալիկվիդացման հակում ունի: Նոր սերնդի/մոլոդոյների պատկառելի մասն ի սկզբանե օժտված է իմունիտետով կամ արագորեն ձեռք է բերում տոլեռանտություն սույն ֆենոմենի հանդեպ:
2. Խի՞ ստեղնաշարը դնել գլխին ու մեռած ձևանալ: Որովհետև վտանգի պահին մեռած ձևանալը/սթրեսածին ստուպորը հին, բնական, պաշտպանական մեխանիզմ է, որի արդյունավետությունը, սակայն, կասկածի տակ է առնվում
մի շարք հետազոտողների կողմից: Ենթադրվում է, որ տվյալ դեպքում մեռած ձևանալու ցանկությունը նմանակում է մեկ այլ պաշտպանական մեխանիզմի՝ փախուստի, քանի որ ըստ էության՝ կնքելով մահկանացուն, անհատը խուսյ է տալիս ուղղակիորեն պատասխանատվություն կրելուց:
2.1 Բայց խի՞ վտանգ է: Վտանգ ասվածն իհարկե մի փոքր չափազանցեցված է տվյալ դեպքում, սակայն մեղք չէ սթրեսածին տարբեր ֆակտորները համեմատել՝ օրգանիզմի պատասխան ռեակցիան համանման է:
2.2 Խի՞ ստեղնաշարը դնել գլխին: Սույն միտքը միանշանակ բացատրել դժվար է, կարող ենք ենթադրել, որ այն
• հեղինակի սպոնտան ցանկությունն է
• հեղինակը, ընկալելով նախորդիվ, անտեղյակության պայմաններում հանդգնորեն երկարացված լեզվի /գիտ. Վեռնիկեյի և Բրոկայի կենտրոնների էմոցիոնալ և քաոտիկ ակտիվացում/ ծնունդների կատաստրոֆիկ անհամատեղելիությունը իրականության հետ, անհուն թախիծի ու հուսահատության մեջ, փորձում է հողի տակ անցնել՝ երևույթը սիմվոլիկ կերպով փոխարինելով ստեղնաշարի տակ թաքնվելով
• այստեղ ևս սթրես ռեակցիայի տեսությունը կարդարացներ իրեն՝ թաքնվելը փախուստի տարատեսակ է
և այլ ճշտատիպ մտքեր:
Ծանոթագրություն՝ / նշանը փախարինել և/կամ-ով:
Էջանիշներ