User Tag List

Էջ 597 686-ից ԱռաջինԱռաջին ... 97497547587593594595596597598599600601607647 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 8,941 համարից մինչև 8,955 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #8941
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,733
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխարհում մենակ մի բանի համար եմ հավերժ ափսոսալու

    էս Գոռը որ փոքր էր, մի հատ արտահայտություն էր անում՝ բադիկների պըպըտուն
    նա հիմա չի հիշում, թե դա ինչ էր նշանակում, ու ոչ էլ մենք ենք երբևէ հասկացել իմաստը

    նենց եմ ափսոսում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.07.2014), CactuSoul (19.07.2014), Freeman (19.07.2014), Smokie (20.07.2014), Vardik! (29.07.2014), Մինա (20.07.2014), Նիկեա (19.07.2014)

  3. #8942
    Լիարժեք անդամ Մ Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2014
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան հաճելի ա, որ արթնացող քաղաքին առաջինը դու ես բարի լույս ասում...

    Քաղաքը արթնանում էր համահունչ .. մաքուր, մի քիչ սառը օդը ներծծվում էր վազքից քրտնած մարմնիդ մեջ, թարմացնում էր, նոր շունչ տալիս: Կանաչ էր քաղաքը՝ արևի առաջին ճառագայթների ներքո փայլում էր:
    Արթնանում էր քաղաքը, մարդիկ էլ .. աշխատանքի էին շտապում՝ հոգնած, ճմրթված դեմքերով: Իսկ քաղաքը դեռ կիսաքուն էր, քաղաքը հանգստանում էր աղմուկից, քաղաքը վայելում էր արևը .. քաղաքը ու նոր ծագող արևը:
    Շտապում էին մարդիկ, հոգսաշատ էին, չէին նկատում ...

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.07.2014), Smokie (20.07.2014), Գորտուկ (20.07.2014), Մինա (20.07.2014), Նիկեա (20.07.2014)

  5. #8943
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոմպը պատուհի մոտ, պատուհանը բաց... գլխիդ վերևում թռչնային արագ թևախփոց + տատրակի երգ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (29.07.2014), Մ Մ (20.07.2014), Մինա (20.07.2014), Նիկեա (20.07.2014)

  7. #8944
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ եմ վամպիր, արյուն, սպանել, կախել ոճի դաժան գրառումներ անում, բայց իրականում անգամ պատահաբար միջատ տրորելն ինձ ահավոր հոգեկան տվայտանքների մեջ էր գցում, հենց այդպես՝ տանջագին, պաթոսով...
    Այսօր ամբողջ գիշեր ճանճի տզզոցը թույլ չտվեց քնել, ոչ մի կերպ չկարողացա սենյակից դուրս վռնդել, վերջում սառնասրտորեն վերցրեցի առաջին պատահած իրն ու ոչնչացրեցի ճանճին: ՀՀ քրեական օրենսգիրքն էր...

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (20.07.2014), Vardik! (29.07.2014), Մ Մ (20.07.2014), Մինա (20.07.2014), Նիկեա (20.07.2014)

  9. #8945
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ սիրում, երբ մարդ մոռանում է, թե ինքը որտեղից է:

    Մեր հարևանի աղջիկը վաղուց է, ինչ հայրական տանը չի ապրում. դպրոցն ավարտելուց հետո սովորեց Երևանում, հետո Երևանում աշխատանք գտավ ու ամուսնացավ: Մարզ գալիս է հազարից մեկ:
    Էդ աղջկա մաման էսօր թոռներին դրսում ման էր տալիս (աղջիկը հազարից մեկ երեխաներով հյուր էր եկել): Նկատեցի, որ մարզում ապրող տատիկը մի կերպ երեխաների հետ փորձում է խոսել էնպես, ինչպես Երևանում են խոսում: Դրան էդքան ուշադրություն չդարձրեցի, մինչև ականատես չեղա, թե էդ երեխաների մայրը ինչ արձագանք տվեց նրան, երբ երեխաները սկսեցին շփվել տեղի երեխաների հետ:
    -Մամ ասի՝ մի հանի էրեխեքիս դուրս: Հեսա վատ բաներ են սովորելու,-վրդովված էդ աղջիկն է ասում:
    Մայրը մեղավորի նման սկսեց արդարանալ.
    -Շոգ էր... Աննա ջան, մտածեցի...
    Ես էլ չկարողացա դիմանալ ու հարցրեցի.
    -Աննա ջան, երեխաներ են, էլի,թող խաղան ...ի՞նչ վատ բան պիտի սովորեն:
    -Բարբառը...
    Պարզ էր արդեն, թե տատը ինչի էր փորձում թոռների հետ էդ ձև խոսել:

    Ո՜նց եմ զզվում «զարգացած» քաղքենիներից: Ու ո՞վ է դա ասում: Մեկը, ով էդտեղ է ծնվել, 17 տարի էդ բարբառով է խոսել...
    Հնարավոր է, որ թողնես քո ծննդավայրը, հնարավոր է, որ կյանքդ էնպես դասավորես, որ էլ էնտեղ չվերադառնաս, բայց դա մի՞թե ջնջում է քո կենսագրությունը. չէ՞ որ արմատներդ էդտեղից են: Ու միշտ զարմացել եմ, թե ոնց կարելի է քաղաք տեղափոխվելուց հետո ոչ միայն մոռանալ ծննդավայրը, այլ նաև չկարոտել ու չսիրել:

    16 տարեկանից հիմանականում Երևանում եմ ապրել, ու երբեք չեմ ամաչել ասել, թե որտեղից եմ: Չեմ հիշում մի օր, որ դժգոհելով տուն վերադառնամ: Կարող է ես համալսարանում, առհասարակ Երևանում չեմ խոսում մեր բարբառով, բայց իմ ծննդավայրում խոսում եմ մեր բարբառով, որովհետև սիրեմ գը իմ ծննդավայրը:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 20.07.2014, 14:50:

  10. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.07.2014), Ambrosine (21.07.2014), boooooooom (20.07.2014), CactuSoul (20.07.2014), matlev (02.08.2014), Smokie (21.07.2014), Tiger29 (07.08.2014), Vardik! (29.07.2014), Աթեիստ (20.07.2014), Արևհատիկ (20.07.2014), Գորտուկ (20.07.2014), Մ Մ (20.07.2014), Մինա (20.07.2014), Նաիրուհի (21.07.2014), Նիկեա (20.07.2014), Շինարար (20.07.2014), Ուլուանա (20.07.2014)

  11. #8946
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շոգից բժժած մարշրուտնու մեջ կռացած գալիս եմ։ Վարորդը կատաղած տիպ ա, հա գոռում ա կանգառից դուրս չեմ կանգնում, թքած էդ 100 դրամի վրա, բայց ով կանգառից դուրս կանգնել ա տալիս, կանգնում ա՝ հիշոցներ ու գոռգոռոցներ արձակելով։ Գրպանիցս 100 դրամ եմ հանում, մեկ էլ էս կողքիս կռացած կինը, թե.
    - 100 դրա՞մ ա։
    Դեռ չէի հասցրել պատասխանել 100 դրամանոցը ձեռիցս թռցնում, տեղը 200 դրամանոց ա խցկում։
    Ասում եմ, ես ստեղ չեմ իջնում։ Էս կինը բանի տեղ չի դնում, վարորդի վրա գոռում ա.
    - Ստե պահի։
    100 դրամս տալիս ա, քանի դեռ վարորդը գոռում ա, թե էդտեղ կանգառ չկա, թափով իջնում ա մարշրուտկից ու դուռը փակում։

    Ես էլ դեռ բժժած, փորձում էի ջոգել, թե էդտեղ ով ում էր ուզում գցած լինել, ու ոնց եղավ որ ես 100 դրամ օգուտով դուրս եկա, հասնում եմ պադյեզդ, մի հատ բոյով, շատ բոյով մարդ դեմս ա կտրում։ Ես էլ ինձնից բոյով մարդկանցից ահավոր կոմպլեքսավորվում եմ։ Վրես գոռում ա.
    - Էն վերևի հարկում դու՞ ես ապրում։
    - Հա։
    - Պըտի գամ ձեր բալկոնից բան խփեմ։
    - Ինչ պիտի անե՞ք։
    - Ասըմ եմ պըտի գամ ձեր բալկոնից բան խփեմ։
    - Ի՞նչ խփեք։
    - Բան։
    - Նորմալ բացատրեք, հասկանամ, ի՞նչ գործ ունեք մեր բալկոնում։
    - Ասըմ եմ անտենայի լարը կախված գնըմ գալիս ա, գամ, խփեմ պատին։
    - Հաաա, լավ, եկեք։
    Ու էդտեղ հետևեց գոտկատեղից ցած հարվածը, հսկան վերևից ներքև բոյս չափեց ու.
    - Հայ չե՞ս, ի՞նչ ազգ ես։
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.07.2014), CactuSoul (20.07.2014), Chuk (21.07.2014), enna (21.07.2014), erexa (20.07.2014), laro (21.07.2014), Rammstein (21.07.2014), Smokie (21.07.2014), Vardik! (29.07.2014), Աթեիստ (20.07.2014), Արէա (20.07.2014), Մ Մ (22.07.2014), մարդագայլուկ (20.07.2014), Մինա (21.07.2014), Նիկեա (20.07.2014), Շինարար (21.07.2014), Ուլուանա (20.07.2014)

  13. #8947
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի տարի առաջ, երբ Լոնդոն էի գնում, որտեղ իմ մանկության ընկերուհին ուսանող էր, մենք մեկնելուցս մի շաբաթ առաջ շատ սիրուն կոնկրետ տեղում պայմանավորվեցինք: Համարներով փոխանակվեցինք, բայց դրանք սկի մեզ պետք չեկան էլ, որովհետև երկուսս էլ պայմանավորված ժամին պայմանավորված տեղում էինք:

    Երկու տարի առաջ, երբ մտերիմ ընկերուհիս՝ Լիլիթը, Գերմանիայում էր, մենք մի շաբաթ առաջ Համբուրգում տեղ ու ժամ պայմանավորվեցինք: Լիլիթը հեռախոս չուներ: Երկուսս էլ նախկինում Համբուրգում չէինք եղել: Բայց պայմանավորված ժամին երկուսս էլ տեղում էինք:

    Բայց երևի ես էլ, Լիլիթն էլ բացառություն ենք հայ ժողովրդի մեջ: Ընդհանրապես, շատերին է դուր գալիս հայերի սպոնտանությունը: Իհարկե, երբեմն դա լավ է, բայց ես նկատել եմ նաև, որ ուղղակի այլ կերպ չեն կարողանում: Այս մի քանի ամսվա մեջ քանի անգամ հայ հյուր ունեցա, ընդ որում՝ բոլորն էլ կոնֆերանսի էինք գալիս, այսինքն՝ գրաֆիկը շատ հստակ էր, շատ լավ գիտեին, թե երբ են ազատ: Բայց բոլորի հետ, առանց բացառության, պայմանավորվել եմ վերջին վայրկյանին՝ զանգելով ու ասելով, թե էսքան ժամանակից էսինչ տեղում հանդիպենք:

    Ինչու՞ էս բոլորը հիշեցի: Ուղղակի Նիդեռլանդներում ապրող ընկերներիցս մեկը ֆբ-ում գրել էր, որ էսինչ-էնինչ օրերին Երևանում ա լինելու (դեռ մի երկու շաբաթ կա էդ օրերին), որ ցանկացողները ձեն հանեն, ժամ պայմանավորվեն: Ցանկացողները հեռախոսի համար են տվել, որ վերջին վայրկյանին զանգեն, իրար հարմարացնեն Պատկերացնում եմ՝ հոլանդական կարգուկանոնին սովոր աղջիկն ինչ շոկի մեջ ա:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (21.07.2014), Մ Մ (22.07.2014), Մինա (21.07.2014), Նիկեա (21.07.2014)

  15. #8948
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ուզում եք համոզվել, թե ինչքան բռի են հայ ժողովրդի որոշակի ներկայացուցիչներ, մտեք HSBC-ի ցանկացած մասնաճյուղ։ Պատին փոխարժեքներն ա կպցրած, մարդիկ էլ սիրուն հերթ են կանգնած ու ամեն հինգ րոպեն մեկ բանկ է ներխուժում մի չոբան, հերթի մեջ կանգնած մարդկանց վրայով անցնում, պատուհանի մոտ կանգնած մարդուն կողքի հրում ու բանկի աշխատողին դոլարի կուրսը հարցնում։

    Հիմա նոր հասկանում եմ, թե ինչի են HSBC-ի աշխատողները հրաժարվում սպասարկել նման մարդկանց ու քաղաքավարի ձևով պասլատ անում ուրիշ բանկ։
    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (21.07.2014), CactuSoul (21.07.2014), Cassiopeia (21.07.2014), Chuk (21.07.2014), enna (21.07.2014), Jarre (22.07.2014), Rammstein (21.07.2014), Smokie (21.07.2014), Աթեիստ (21.07.2014), Այբ (21.07.2014), Արէա (21.07.2014), մարդագայլուկ (21.07.2014), Մինա (21.07.2014), Նիկեա (21.07.2014)

  17. #8949
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր ծանոթ ընտանիքներից մեկի անդամները չգիտեմ ոնց են մտածում: Նոթբուք են գնել, ու հերիք չի նոթբուքին ստեղնաշար, մկնիկ, դինամիկներ են ավելացրել, մի բան էլ նաև կաբելային ինտերնետ են միացրել (ափսոս հեռախոսս լավ չէր նկարում, թե չէ կնկարեի) : Երբ առաջին անգամ տեսա, ապշել էի
    Էսօր էդ ընտանիքի անդամներից մեկը եկավ մեր տուն և խնդրեց օգտվել մեր ինտերնետից (իրենց ինտերնետը ինչ-որ անջատել էին) : Նոթբուքս դնում եմ առաջ ու սենյակից դուրս գալիս: Հետո ի՞նչ տեսնեմ: Մեր ծանոթը ձեռքերը ծալած շշմած նստել է:
    -Նայեցի՞ր,-հարցրեցի:
    Պատասխանում է.
    -Չէ՛: Ձեր կոմպից հնարավոր չէ օգտվել. կիսատ-պռատ է:

    Չկամ...
    Վերջին խմբագրող՝ Այբ: 21.07.2014, 14:00:

  18. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.07.2014), Chuk (21.07.2014), murmushka (21.07.2014), Sambitbaba (22.07.2014), Smokie (21.07.2014), Vardik! (29.07.2014), Աթեիստ (21.07.2014), Գորտուկ (21.07.2014), Մ Մ (22.07.2014), մարիօ (22.07.2014), Մինա (21.07.2014), Նաիրուհի (21.07.2014), Նիկեա (21.07.2014)

  19. #8950
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հատված ինձ բանակ ճանապարհելուց՝

    -Թող հենց առաջին օրը ա,բողջ վաշտը ք@մ@կդ լենցնի։ Թռար էլի սնիկեռսներից:
    -Որ հետ եկա, էդ սնիկերսներն առնելու եմ ու հետևդ մտցնեմ, հիշի ասածս:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.07.2014), Chuk (21.07.2014), Nihil (21.07.2014), Աթեիստ (21.07.2014), Մուշու (21.07.2014), Նաիրուհի (21.07.2014), Նիկեա (21.07.2014)

  21. #8951
    Մշտական անդամ Գորտուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2014
    Հասցե
    Մութ անտառի ճահիճում
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆրիմանը փողի մասին խոսեց, ես էլ իմ խնայողատուփը հիշեցի: Դրա հիման վրա էլ այս դեպքը:
    Մի քանի օր առաջ մի բալիկ ա գալիս մոտս իրա հոպարի հետ ու ինձ ասում.
    - Գիտե՞ս պապաս ու մամաս կասս բացել են :
    Ես էլ .
    -Իսկ ինչու՞:
    Ճստոն էլ ուրախ-ուրախ պատասխանում ա .
    -Գնացել են հիվանդանոցից ինձ համար քույրիկ առնեն, արդեն գումարը հերիքում ա:
    Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:

  22. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.07.2014), CactuSoul (22.07.2014), Cassiopeia (22.07.2014), Chuk (21.07.2014), Jarre (22.07.2014), matlev (02.08.2014), Sambitbaba (22.07.2014), Smokie (22.07.2014), Vardik! (29.07.2014), Աթեիստ (21.07.2014), Այբ (21.07.2014), Արէա (21.07.2014), Արևհատիկ (22.07.2014), Մինա (22.07.2014), Նաիրուհի (21.07.2014), Փոքրիկ շրջմոլիկ (21.07.2014)

  23. #8952
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրվա ուշ ժամ ա: Տեղից գործի տեղս համարյա մարդ չի մնացել, սաղ արձակուրդ են գնացել: Դեռ մի բան էլ իրիկուն ա, հետևաբար ընդհանրապես բացառվում ա որևէ կենդանի շնչի ներկայությունը: Թվում ա՝ մենակ եմ էդ հսկայական շենքում: Դուրս եմ գալիս իմ օֆիսից, որ գնամ խոհանոցի խնձորները ռնդելու. հա, արձակուրդ վիճակ, հետևաբար չեկողներին միրգ չի հասնում, իսկ էկողներին օրը երեք-չորս հատ ա հասնում: Մեկ էլ դուռս որ բացում եմ, դեմս մեկն ա դուրս գալիս: Ինքը կոլոտ, կլոր փորով, ժանգագույն երկար մազերով ու նույն գույնի մորուքով, հսկայական ականջակալներով: Լեղաճաք եմ լինում, ինձ թվում ա, թե հալյուցինացիա ա: Ախր լրիվ ոնց որ հեքիաթից փախած թզուկ լինի: Բարևում, առաջանում ա, պտտվում ու մտնում ա իմ դիմացի օֆիսը, որի դուռը բաց էր: Մեկ էլ էն եմ տեսնում, որ փռվում ա աթոռին, կոշիկները հանում ու սկսում աշխատել: Աչքիս մեր գրականագետներից էր:

  24. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.07.2014), CactuSoul (22.07.2014), Cassiopeia (22.07.2014), Smokie (22.07.2014), Գորտուկ (22.07.2014), մարդագայլուկ (22.07.2014), մարիօ (22.07.2014), Մինա (22.07.2014), Մուշու (17.08.2014), Նաիրուհի (22.07.2014), Նիկեա (23.07.2014), Ռեյ սամա (23.07.2014), Ռուֆուս (22.07.2014)

  25. #8953
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր աշխատանքի հայտարարություններն էի նայում, մի հատ գործ աչքովս ընկավ Կոկա-Կոլայում, մի բան հիշեցի: Մի քանի տարի առաջ երբ դեռ Գյումրիում էի ապրում ու աշխատում, Կոկա-Կոլա դիմեցի մի անկապ position-ի համար: Անցան ամիսներ, ինձ չզանգեցին, նամակ չգրեցին, տենց մոռացա դրա մասին: Մեկ էլ մի օր մի կին ա զանգում, թե.

    - Բարև ձեզ, Հայկի հե՞տ եմ խոսում:
    - Այո:
    - Ես Կոկա-Կոլայից եմ զանգահարում, դուք մեզ ռեզյումե էիք ուղարկել էսինչ հաստիքի համար, մենք հիմա ուրիշ հաստիք ունենք, կարո՞ղ է հետաքրքրված եք:
    - Այո, իհարկե:
    - Շատ լավ, 2 ժամից եկեք մեր մոտ հարցազրույցի:
    - Կներեք, բայց 2 ժամից չեմ կարող, ես հիմա Գյումրիում եմ, կարո՞ղ ենք հարցազրույցը տեղափոխել վաղը:
    - Ո՛չ:

    Ու հեռախոսը կախում ա

    Հիմա էլ հո հենց Կոկա-Կոլայի կողքն եմ ապրում, թե էդքան կաք, զանգեք 2 ժամից հարցազրույցի կանչեք
    I may be paranoid but no android!

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (23.07.2014), մարդագայլուկ (22.07.2014), Մինա (22.07.2014), Նիկեա (23.07.2014)

  27. #8954
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս քանի տարվա մեջ ինչ տեսակի survey ասես չեն ուղարկել լրացնելու՝ է՛լ ամբողջ ծրագրի հետ կապված, է՛լ կոնկրետ համալսարանի կամ կոնկրետ առարկայի կամ համալսարանի ճաշարանի, ասենք: Ու ամեն անգամ խոստանում են, որ մի քանի բախտավոր տաբլետների կամ սմարթֆոնների կարժանանան: Ես էլ խելոք-խելոք սաղ լրացնում եմ: Բայց մինչև հիմա ոչ մի անգամ բախտս չի բերում: Հենց նոր էլ մի հատը լրացրեցի: Ասածս ինչ ա: Նորագույն տեխնոլոգիան ինքն ա որոշել ինձնից հեռու մնալ

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (23.07.2014), Նաիրուհի (22.07.2014), Նիկեա (23.07.2014)

  29. #8955
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդիկ կան, չէ՞, որ էնպես են իրենք իրենց մասին խոսում, որ լսողը գիտի, թե երկնքից են իջել:

    Էսօր մեկը ինձ փորձում էր համոզել, թե ինքը ընդհանրապես բամբասանք չի անում: Ես էլ պնդում էի, թե բոլորն էլ անում են, ուղղակի տարբերությունը չափի մեջ է. մարդ կա ամբողջ օրը սրա-նրա մասին եսիմինչեր ասելով ման է գալիս, իսկ մարդ էլ կա, ինչքան էլ որևէ մեկին չհավանի, բոլորի ներկայությամբ չի բարձրաձայնում (գիտի, թե ում մոտ ինչ խոսա):
    Ի վերջո, անիմաստ է իրեն «սրբի» տեղ դրած մարդու հետ բանվիճել: Մեկի, ով ասում է.
    -Վա՜յ...չէ՛, չէ՛, բամբասանքից հեռու մարդ եմ...
    Ու հաջորդ վայրկյանին.
    -Աղչի՛, իմացա՞ր էն Սոնան...

    «Բամբասանքից հեռու» և «երկնքից իջած» մարդու հետ խոսելուց հետո մտածում եմ, թե ինչ լավ է, որ «բամբասող» ու թերություններ ունեցող մարդ եմ:
    Հա՛, ես անթերի չեմ, հա՛, ես ունեմ բազում թերություններ, հա՛, ես շատ վատն եմ... ուղղակի անտանելի եմ... Մարդ կա, որ չի՞ բամբասում: Կա՛: Չեմ հավատում:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.07.2014, 17:45: Պատճառ: հեղինակի խնդրանքով

  30. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (23.07.2014), Vardik! (29.07.2014), Մինա (22.07.2014), Նիկեա (23.07.2014)

Էջ 597 686-ից ԱռաջինԱռաջին ... 97497547587593594595596597598599600601607647 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •