Երազ:
Աշխատանքի ընդունվելու հարցազրույցի եմ գնացել, ասում են` անակնկալ ունենք, քեզ հարցազրույցով տանջելու փոխարեն ուղարկում ենք դրակոնին սպանելու. հենց սպանեցիր, կընդունվես աշխատանքի:
Սենյակից ինձ մի քարանձավ են նետում, իսկ ես նույնիսկ զենք չեմ ունենում. միայն իմ պատմական Թորի
մուրճ-բրելոկը: Էս դրակոնն էլ մի հատ կայֆ դեմք ա լինում. մե՜ծ, կանաչ մարմնով, մուգ կանաչ բեղերով ու գետի մեջ պառկած ծխամորճ ա ծխում: Դրակոնի կողքին կանգնած ա լինում սիրածս անիմեներից մեկի հերոս Լելուշը, որը միանգամից հարձակվում է վրաս ու մուրճս գողանում` ասելով, որ ինքը պետք է սպանի դրակոնին ու հերոս դառնա:
Էս դրակոնս էլ հարցնում ա.
-Բալիկ ջան, բա դու ինչի՞ ես ուզում ինձ սպանել:
-Դրակոն ձյաձյա, աշխատանք ա պետք, արդեն չափահաս եմ, հո տնեցիքի տված փողով չե՞մ ապրելու: Գնացի հարցազրույցի, ասեցին դրակոնին սպանի, որ աշխատանքի ընդունենք: Ձյաձ, կասե՞ս ոնց են քեզ սպանում, որ ոչ ես տանջվեմ, ոչ Լելուշը:
Ու հետո թռնում եմ դրակոնի վզի վրա ու սկսում եմ կծել ու ճմկտել իրեն, որ ասի իրեն սպանելու ձևը:
Մեկ էլ էս խեղճ դրակոն պապին վեր է կենում, մի բացովի սև գունդ է տալիս ձեռքս.
- Ես հիմա կմտնեմ սրա մեջ, ինձ կտանես կգցես օվկիանոսը: Իմ համար ռեստորան կբացեմ, հանգիստ կապրեմ ձեր պես հիստերիկներից հեռու,- ասում է ու մտնում գնդի մեջ:

Էջանիշներ