Ես էլ եմ նկատել, որ ասեմ՝ կասեն Այբը նեղացավ: Խելոք անդամ են գտել... ուժերը մենակ իմ վրա է հերիքումՔսան տարի անցնի էդ թեմայում գրառումներ չեն անի, ես էլ, որ անում եմ, պիտի ինչ-որ մի բան գրեն, որ ես սխալ եմ...Ես էլ կարող եմ շատ բաների հակառակը գրել: Ուղղակի ես երբեք իմ ճշտությունը զոռով չեմ փորձում հաստատել:
Հիմա ես էլ սկսե՞մ տառակերությամբ զբաղվել...
Գրառումս էլ որպես չգիտեմ ինչ չընդունեք: Կարող եք իմ գրառումներին արձագանքել ինչքան ուզում եք, կարող եք նույնիսկ ընդհանրապես չարձագանքել: Ես համարյա շաբաթներով ակումբ էլ չեմ մտնում, մեկ-մեկ եմ մտնում:
Հ.Գ. Գրառումս էլ կոնկրետ ոչ մեկին ուղղված չէ...
John (20.04.2014)
ոոոոոոոնց եմ ներվայնանում, որ կեդերի կողքի ռեզինը պոկվում ա: Ասենք դեռ չհագած պոկվում ա![]()
Ich hab' keine Lust.
էլի ես եկա նյարդայնացած։
Ուրեմն, էս անգամ եկել եմ բողոքեմ հայկական քեֆերից ու պարերից։ Ոնց եմ նյարդայնանում, որ քեֆի ժամանակ ինձ համար նստած եմ, ոչ մեկին չեմ խանգառում, գալիս են ինձ տեղից հանում են, որ հայկական պարեմ։ Ախր բացի էն, որ ես շատ ամաչում եմ հայկական պարեմ, հայկական պարերը ինձ համար շատ դատարկ են, մի տեսակ են, չգիտեմ, պարելիս ոչ մի դրայվ չեմ զգում։ Մենակ ամաչում եմ ու նյարդայնանում։![]()
Ich hab' keine Lust.
Այբ (02.05.2014), մարդագայլուկ (02.05.2014)
Եթե իհարկե էդ ծտի նման թևերը վեր-վեր անելը կարելի ա հայկական պար համարել, Նիհիլ ջան: Ձեռի հետ էլ նենց խնդալու ա կողքից նայելիս :Ճ Ես էլ եմ ահավոր ներվայնանում, դրա համար քեֆ-մեֆի համարյա չեմ գնում, նույնիսկ ամենամոտ մարդկանց դեպքում: Բայց ամենաներվայնացնողը երաժշտությունն ա ըստ իս, հետո նոր պարերը
“My God - it's full of stars!”
Նյարդայնանում եմ, երբ քննարկման մասնակիցը ինքը չի վիրավորվում կամ դիտավարություն տեսնում որևէ գրառման մեջ, և կողքից ընկերներից մեկը հուշում է, որ դա դիտավորյալ էր:
Երկուսիդ հետ էլ երբևէ կոնֆլիկտի մեջ չեմ եղել, երբևէ իրար չենք վիրավորել կամ իրարից չենք նեղացել. հուսով եմ իմ գրառումն էլ չի մեկնաբանվի որպես հարձակում:
keyboard ջան, օրինակ ի՞նչ կարիք կար նման մեկնաբանության: Ինչու՞ եք փորձում որևէ գրառման դեպքում դիտավորություն գտնել: Իսկ ինչու՞ չեք մտածում, որ Այբ-ը ուղղակի այնպիսի տարածված ("հանրահայտ") երևույթի մասին գրեց, որ շատերը արձագանքեցին: Եթե Դոհայի ռաունդի մասին գրեր, կարող ա ոչ ոք չարձագանքեր: Էդտեղ էլ պիտի ասեիք` Այբ-ն է գրառման հեղինակը, այդ պատճառո՞վ ոչ ոք չարձագանքեց:
Ինչու՞ է որոշ ակումբցիների թվում, թե ակումբում իրենց կամ այլոց դեմ կազմակերպված խմբեր կան, և պարբերաբար արշավի են դուրս գալիս: Եթե որևէ մեկի գրառումը Այբ-ը կհամարի վիրավորական, նա ազատ է` այդ մասին տեղեկացնելու ղեկավարությանը: Վերջինս էլ կզբաղվի այդ հարցով:
Իսկ վերջում` հաճելի քննարկումներ ակումբում:
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 02.05.2014, 19:06:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
տենց մի ասա ամբրոզայն ջան.... օրինալ իմ դեմ դիվերսյոն խմբեր են աշխատում... հավաստի աղ բյուրների համաձայն, .... ինձ միշտ վիրավորում են, նեղացնում են... կյանքս դարձրել են դժոխային մղձավանջ... օր չի լինում որ առանց լացելու քնեմ...
laro (02.05.2014)
Mephistopheles (03.05.2014)
Սուր անկյուն հաղորդման վարող-ցանող Վահե Ղազարյանն իր պաթետիկ ու ոչինչ չասող տափակ խոսվածքով:![]()
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Նյարդերիս վրա ազդում է, երբ «տոլերանտ» բառի փոխարեն գրում են «տոլեՌանԴ»։ Հատկապես վերջին իրադարձությունների հետ կապված ուր նայում ես, էդ անճոռնի բառախեղվածքն աչք է ծակում։
Երբ գիշերները չեմ կարողանում քնել:![]()
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Vardik! (19.05.2014)
Նեռռռռռռվայնանում եմ, որ մարդիկ համատարած սկսել են հուշտ լինել ու խուսափել "փ", "ռ", երբեմն նաև "թ", "ք", "չ" տառերից։ Իրենց թվում ա, թե էդ տառերը գռեհիկ են, ամոթ ա օգտագործելը։ Դրա պատճառով խփելը դառնում ա խբել, շփվելը՝ շբվել, պառկելը՝ պարկել, բրթելը՝ բրդել (որն իրականում բոլորովին այլ նշանակություն ունի)․․․ Ասում եմ՝ լավ ա գոնե խանութներն էնքան չարչրկեցին «զեղչ» բառը, գոնե դրա ուղղագրությունն արդեն շատերը գիտեն, էլ «զեղջ» չեն գրում։ Բա էս մնացած համատարած սխալ գրվող բառե՞րը ոնց առաջ բրթենք․․․
![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ճիշտն ասած հեչ չեմ սիրում, որ «մեռնել» ու նմանատիպ բառերը խոսքի մեջ անտեղի չարաշահում են.՝ «հիվանդ սատկում եմ», «մեռնեմ քեզ», «կյանքիս կեսը գնաց», «մեռա քեզ սպասելով», «էն աշխարհ գնացի, հետ եկա» և այլն: Հատկապես գրիպի կամ մրսածության ժամանակ արվող «հիվանդ մեռա», «հիվանդ սատկում եմ» արտահայտությունները...
Կարող ա իմ երևակայությունն ա սահմանափակ, որ «մեռնել» բառը մենակ ուղիղ իմաստով եմ ընդունում![]()
John (24.06.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ