Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ կլիներ անտեղյակ գրառում անելու փոխարեն նախ թեմայի նախորդ գրառումներին ծանոթանայք։
Ինչպես արդեն նշվեց, հարցը նրանց ֆիզիկական գույությունը չի, ու ոչ էլ որևէ մեկն ասում է, թե նրանք պարտավոր են ֆորումներում զվարճանալ։
Իմ ունեցած տվյալներով Հայաստանում տարբեր IT ֆիրմաներում աշխատող մոտ 5000 ծրագրավորող կա։ Ի դեպ, ես էլ նրանց թվին եմ պատկանում։ Կան նաև առանձին աշխատող ծրագրավորողներ։ Բայց հարցը դա չէ։
Հարցն այն է, որ բարձր կարգի ծրագրավորողները հիմնականում աշխատում են արտասահմանյան պատվերների վրա ու հայկական պրոյեկտները մատների վրա կարելի է հաշվել։

Հայկական պրոյեկտները ցավոք շատ քիչ են ֆինանսաորվում կամ էլ ֆինանսների սղության պատճառով յուրացվում են արտասահմանյան բորենիների կողմից:
Շատ քչերին է հաջողվում վերջնական սպառողին հայկական արտադրության ծրագիր հասցնել: Պետական աջակցությունը այստեղ մեծ գործ ունի անելու…