Ռուֆուս (06.06.2014)
Ժողովուրդ ջան, եթե իմ առաջարկած միավորների գնահատման կարգը բարդա, գլուխ չեք հանի, կարող եք (կարող ենք) ավելի պարզ բան մշակել:
Բարև Ձեզ
Միավորների գնահատման կարգի հեշտացված տարբերակ (հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավոր է, որ շատ մարդկանց համար հաշվարկը դժվար կլինի)
1. Խաղի ճշգրիտ հաշվի գուշակում (թիմերից մեկի հաղթանակ կամ ոչ ոքի) : - 10 միավոր
2. Թիմերից մեկի պարզապես հաղթանակի գուշակում (Օրինակ` գուշակել եք` 2:1, խաղը ավարտվել է 4:0) : - 3 միավոր
3. Ոչ ոքիի ոչ ճշգրիտ հաշվի գուշակում (Օրինակ` գուշակել եք` 1:1, խաղը ավարտվել է 2:2 կամ 0:0 և այլն) : - 4 միավոր
5. Հետխաղյա լրացիցիչ ժամանակի գուշակում: - հավելյալ 1 միավոր (Սա վերաբերում է 1/8-ից սկսած) :
6. Հետխաղյա 11 մետրանոցների գուշակում: - հավելյալ 1 միավոր (տվյալ դեպքում լրացուցիչ ժամանակի 1 միավորը այլևս չի գումարվում, այսինքն` միայն 1 միավոր) :
Եթե գուշակել եք, որ խաղը ավարտվելու է հետխաղյա լրացուցիչ ժամանակում, իսկ խաղը շարունակվել է մինչև հետխաղյա 11 մետրանոցներ, ապա հավելյալ 1 միավոր չեք ստանում) (Սա վերաբերում է 1/8-ից սկսած) :
Յուրաքանչյուր խաղի համար մասնակիցը կարող է ստանալ առավելագույնը 11 միավոր:
Բարև Ձեզ
Վայո ջան, ասեմ ինչի հետ ու ինչու համաձայն չեմ, մինչև վերջնական տարբերակը տեղադրելս:
Նախ, էդքան շատ միավորներն ինչի՞ համար են))) երկրորդ, չեմ կարծում, որ շա՜տ մեծ տարբերություն պետք ա լինի միավորների առումով, եթե 4-1 ավարտված խաղի համար մեկը 4-1 է գուշակել, մյուսը՝ 5-2... տենց արդար չի լինի: Թիմերից մեկի գոլերի քանակի հետ կապված՝ ենթադրենք խաղն ավարտվել է 5-3 հաշվով, ես գուշակել էի 0-3... դրա համար միավո՞ր ստանամ... արդար չիՀետխաղյա 11 մետրանոց-բան... դրանք էլ ուղղակի խճճելու են... Կարծում եմ՝ ճիշտը միայն հիմնական ժամանակի հետ կապված կանխատեսումներն են + ընթացքում մի երկու բան ել կավելանա 1/8ից սկսած
որտեղ օրինակ նշված չի, թե հաղթողին ու գոլերի տարբերությունը գուշակելու դեպքում քանի միավոր կստանա մասնակիցը...
Եղբայր, 15 րոպեից պատրաստ տարբերակը կտեղադրեմ: Խոստանում եմ, որ բոլոր առաջարկների մասին մտածել եմ, իսկ հիմա կխնդրեմ ուղղակի ավելորդ չծանրաբեռնել, չխանգարել, սխալներից ու վրիպումների խուսափելու նպատակով
Իսկականից, պարզ կապեք էլի: Հաղթանակ, ոչ ոքի ...
Ռուֆուս (06.06.2014)
Լավ սպորտաձև է էլի ֆուտբոլը, հո զոռով չի, իսկ աշխարհի առաջնությունը, ուղիղ մեկ ամիս, սպորտային աշխարհում համար մեկ իրադարձությունը կլինի: Նույնիսկ ֆուտբոլից հեռու մարդիկ այդ մեկ ամիսը դառնում են ֆուտբոլասեր: Ու էտ իրարանցումը ինձ շատ է դուր գալիս:
Այ արդեն զգում եմ Ֆուտբոլի աշխարհի առաջնության «շունչը»:![]()
Ambrosine (07.06.2014)
Ընկեր Astgh, այս թեմայում կարանալու ենք խաղադրույքներից խոսել, թե էն տարիների պես տուգանելու ես ու ջնջես?
Բարև Ձեզ
Կենտրոնական բյուրոն որոշեց, որ ինքը հավատարիմ է մնալու իր սկզբունքներին:
Ակումբում թեմա կա` խաղադրույքների մասին, որը դեռ չեմ փակել ու ջնջել, բայց մինչ առաջնության մեկնարկը ես վերջնական կհայտարարեմ` ակումբում խաղադրույքների մասին խոսելը թույլատրվում է, թե ոչ: Խիստ դեմ եմ ազարտային խաղերին, որոնք մեր երկրում ցավալիորեն մեծ տարածում ունեն: Խնդրում եմ սա քննարկման թեմա չսարքենք, բոլորդ անպայման կիմանաք որոշման մասին:
Շնորհակալություն:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Քո տունը շինվի, էս ինչ վարչահրամայական մոտեցումներ եք փորձում տարածելԵթե նույնիսկ սպորտ բաժնում արգելվի, հո դեսից դենիցում կարա՞ն մարդիկ առանձին թեմա բացել
Ժող, էս քննարկումների, խաղերի համար էդ աստիճան խիստ չափանիշներ մի մտցրեք, էլի, ի վերջո սա ակումբ.ամ ֆորումն ա՝ ազատամտության հանգրվանը հայկական ինտերնետում
Ես ահագին Վայոյի կողմից եմ, ու չնայած ինքս հավես չունեմ սենց հարցերի շուրջ վդովվելու, բայց իր վրդովմունքը լիովին հասկանում եմ, ու եթե ապսդամբի, պատրաստ եմ շնորհակալությունների տեսքով իմ աջակցությունը հայտնել
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ