խնդրում եմ օգնեք մի հարցով: Ինձ հարկավոր է օրենքից գլուխ հանող մեկը մի քանի հարց եմ ուզում տալ:
Ուրեմն 10 տարվա ամուսնական զույգ են , այդ ընթացքում ունեցել են 3 երեխաներ, բայց հայրը երեխանի մի օր որոշում է թողնել ու գնալ ու ուրիշ կին է ընտրում իր համար: Դատարանով բաժանվում են հայրը ալիմենտ է մուծում , երեխաները մոր հետ ապրում են իրենց հոր տանը: Ի դեպ այդ տան վրա գրանցված են կնոջ նախկին ամուսինը և նախկին տեգրը: Հիմա ասում են , որ կարող են դատարանով էնպես անել, որ իրենք դուրս գան այդ տանից: Ասացեք խնդրում են հնարավոր է էդպիսի բան , երբ 3 երեխաների մայր է, երեխաները երեքն ել անչափահաս և մնալու տեղ ուրիշ չկա: Մեկ էլ ասում են , որ պետք է այդ տունը վածառեն եղբայրներով: Ծանոթուհիս հուսահատ վիճակում է:
Էջանիշներ