Շինարար-ի խոսքերից
Ես էլ ավելացնեմ, կարող ա չնայած էս մասով չհամաձայնեք, բայց ցեղասպանությունից 100 տարի ա անցել, իհարկե, ոգեկոչել, հիշել, էդ օրը Ծիծեռնակաբերդ գնալ պետք ա: Որ մեզ մնա, կարող ա չգնանք, պետք ա պետականորեն կազմակերպվի, կոլեկտիվներով և այլն: Բոլորիս համար էլ իրոք ողբալի ա, շատերս վերապրածների սերունդներ ենք, բայց նենց չի, որ էդ օրը սգի մեջ ենք: Մանավանդ՝ գարուն, եղանակն էլ որ լավն ա լինում՝ արև, պայծառ, կոլեկտիվով: Արհեստական ողբալի դիմակ հագնել պետք չի, անեկդոտ էլ կպատմեն, կասեն-կխոսան էլ, կծիծաղեն էլ: Մեկի ծնունդն ա, մեկն ամուսնանում ա, կրակը չընկան էդ մարդիկ որ էդ օրն են ծնվել, ընդհակառակը, ավելի լավ, կյանքը շարունակվում ա: Սալյուտներն ընդհանրապես են իմ ներվերի վրա ազդում, էդ օրվա հետ կապ չունի, բայց եթե ուրիշ օրերին նորմալ ա, էդ օրն էլ ուրեմն կարելի ա, սարսափելի ոչինչ չեմ տեսնում: Հիշատակի օր ա էդ օրը, ոչ թե սգի, լացուկոծի: Եկեք անկեղծ ձեռներս դնենք սրտներիս ու ինքներս մեզ՝ ոչ ֆորումում, հարցնենք ու պատասխանենք՝ ո՞րս ենք էսօր խորը կսկիծը սրտներումս ամբողջ օրն ապրում: Ախր բնական էլ չի լինի: Տխուր ա, ահավոր բան ա, ոչ մի ազգի չեմ կամենում էդպիսի բան վերապրի, դա պետք ա հիշվի ու դատապարտվի մշտապես, բայց եթե խմբով եք ուանեկդոտ ես հիշել, պետք չի հատուկ չպատմել, թե էսօր չի կարելի ա,եթե ծնունդդ ա, պետք չի թաքուն անել, որ մարդ չլսի, եթե էնպես ա, որ նախապաշարմունքներ չունես, թե դժբախտ օր ա, այ մարդ, ուզում ես, հենց էդ օրն էլ ամուսնացի:
Էջանիշներ