Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը
Էս տարբերակի մասին չգիտեմ ինչ ասեմ: Ոչինչ չասեց: Երևի մեծ դեր ա խաղում նաև Չեխովին ծանոթ չլինելը:
Տարբերակ 7. Հողը
Լավն էր: Շատ... Լավ մտածված, լավ ի կատար ածված, հետաքրքիր: Հեղինակը կարողացավ սահուն տեղափոխել իր ստեղծած աշխարհ ու բնական հերթափոխով նայել տալ թե Խաժակի, թե Թոսի աչքերով: Երկուսի տեսակետն էլ հասկանալ, երկուսի մտահոգությունն էլ կիսել:
Հետո էլ երևում են հեղինակի էկոլոգիական հայացնքերը, որի հետ կիսում եմ այն միտքը, որ շատ ավելի խորը ճգնաժամի դեպքում Երկիրը կբուժվի մարդու բացակայությունից ու միայն կշահի:
Տարբերակ 8. Անեկդոտ Ա-ԼՅԱ ՊԱԼԱՆԻԿ
Անհաջող նմանակում: Էն տպավորությունն էր , որ հեղինակը անլուրջ է մոտեցել մրցույթին:
Տարբերակ 9. Մեծ փոփոխություն
Անբնական երկխոսություն էր: Չեմ բացառում, որ նման իրավիճակում ֆրանսիացիների մոտ նման անհեթեթ երկխոսություն կծավալվի, որ մի փոքր կոպիտ արտահայտվելու դեպքում տղամարդուց քաղաքավարություն ու ասպետական պահվածք կակնկալվի, բայց մեկ ա, հավատ չներշնչեց: Բացի այդ, Հեմինգուեյ չտեսա այդտեղ: Կարողա քիչ կարդալուց ա: Ու չհասկացա, թե մեծ փոփոխությունն ինչումն էր: Աղջկա սեռական կողմնորոշումը փոխելո՞ւ մեջ, թե՞ սովորական զույգերի սովորական բաժանման մեջ:
Տարբերակ 10. Կախարդական ծնծղաները
Էնքան լավ սկսվեց էս հեքիաթը: Կեսից ավելին շատ լավ էր գրված, պարզ զգացվում էր, որ հեղինակը շատ խնամքով է մոտեցել մտահաղացմանը, երկար մտածել, հետո գործի անցել, բայց չեմ հասկանում, թե ինչի, ինչ-որ պահից սկսում է խճճվել ու հանգուցալուծումը շատ ավելի թույլ է ստացվում: Կարծես հեղինակը կամ ժամանակի, կամ անհամբերության պատճառով չի կարողացել այն ամբողջությամբ եփել ներսում: Կարծում եմ, եթե հանգուցալուծման վրա մի քիչ էլ աշխատվի, դրանից հեքիաթը միայն կշահի:
Եվ այսպես քվեարկում եմ «Պոզի», «Կակաչների» ու «Հողի» օգտին:
Ու շնորհակալություն հայտնում հեղինակներին այս մրցույթին մասնակցելու համար: Բավական բարդ ֆորմատի էր: Ինքս չհամարձակվեցի անգամ մտածել մասնակցելու մասին:
Էջանիշներ