User Tag List

Էջ 417 1113-ից ԱռաջինԱռաջին ... 317367407413414415416417418419420421427467517917 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 6,241 համարից մինչև 6,255 համարի արդյունքները՝ ընդհանուր 16682 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #6241
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    armen9494-ը բա ստեղ չլինե՞ր
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (14.01.2014)

  3. #6242
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ է՝ խաշ եփելու մասին խնդիր չեն դրել

  4. #6243
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    armen9494-ը բա ստեղ չլինե՞ր
    աչքիս հենց ինքն ա էս խնդրի հեղինակը

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.01.2014), Chuk (12.01.2014), Freeman (12.01.2014), Smokie (12.01.2014), Նարե91 (11.01.2014)

  6. #6244
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախորժակս բացվեց, խորոված եմ ուզուուուու՜մ
    հ.գ. բայց հիմա գրեչկայի փլաֆի հույսին եմ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (12.01.2014)

  8. #6245
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավելի հարմար թեմա չգտա: Հլա տեսեք՝ տրանսլիտորդների պորտը ոնց ա տեղը դնում:

    Եթե արդեն մի քանի տարի է, ինչ հայերենը լատինատառ եք գրում,

    Ու հավես չկա հին սովորությունը մի կողմ դնել,

    Միևնույն է՝ հայերենը գրվում է հայատառ,

    Որովհետև կամ պետք է զոհ գնալ քայքայիչ սովորությանը, կամ ձերբազատվել դրանից:


    Եթե դուք վախենում եք ընդունել, որ սխալ եք անում հայերենը լատինատառ գրելով,

    Մտածում եք, թե կծիծաղեն ձեզ վրա «անսկզբունքային» լինելու համար,

    Միևնույն է՝ հայերենը գրվում է հայատառ,

    Որովհետև հայերենը հայի համար վախի աղբյուր չէ, այլ հայ մնալու գրավական, իսկ երդվյալ լատինագիրներին կարելի է ցույց տալ, որ ամոթ չէ «լատինատառի մանթոյից» դուրս գալը:



    Եթե դուք թաքնվում եք լատիներեն այբուբենի հետևում, որպեսզի կոծկեք հայերենի ձեր չիմացությունը,

    Ու վախենում եք, որ ձեզ վրա կհարձակվեն՝ ասելով «ստեղ բութ դիր, ընդեղ ստորակետ, իսկ տնօրենը օ-ով ա գրվում»,

    Միևնույն է՝ հայերեն գիրը պահանջում է հայերեն տառեր,

    Որովհետև սխալներից թաքնվելով դեռ ոչ մեկը դրանք չի ուղղել,

    Որովհետև հայի համար հայատառը չպետք է լինի կրակ ու պատիժ, այլ գրելու համար սովորական ու սիրելի ձև:



    Եթե դուք ժամանակակից տեխնիկայի ձեռքը կրակն եք ընկել,

    Ու հայերեն չեք կարողանում կարդալ ու գրել,

    Միևնույն է հայերենը պետք է գրել հայատառ,

    Որովհետև այսօր արդեն հազար ձև ու միջոց կա հայերենը հայատառ գրելու համար,

    Որովհետև 1-ին պատճառը Ծուլությունն է, այլ ոչ թե հայատառ գրելու ձևերի բացակայությունը,

    Որովհետև ավելի ճիշտ կլինի չհարմարվել էղածի հետ, այլ պահանջել, որ Հայաստան ներկրվող համապատասխան տեխնիկան կարողանա «կարդալ» ու «գրել» հայերեն:

    Շատերս ենք սկսել լատինատառ հայերենից,

    Շատերիս համար դժվար է այդ սովորությունը մի կողմ դնել,

    Եվ թեկուզ հենց ա´յս պատճառով

    Հայերենը պե´տք է գրել հայատառ,

    Որովհետև ամեն օր մեծ թվով նոր մարդիկ են միանում սոց. ցանցերին,

    Նրանք այսօր ԿԱՐՈՂ են գրել հայատառ,

    Ու մենք իրավունք չունենք նրանց վարակել մեր «լատինատառ» սովորությամբ:



    Նույնիսկ եթե «Կարգին սերիալ»-ները ձեզ ներշնչել են, որ այսօր խնդալու ա գրագետ մարդ լինելը,

    Նունիսկ եթե աստղ կոչվածներից ոչ ոք իր ՖԲ էջում հայերենը հայատառ չի գրում,

    Նույնիսկ եթե ՖԲ-ում հայերենը լատինատառ են գրում մեր պաշտոնյաները,

    Միևնույն է` հայերենը գրվում է հայատառ,

    Որովհետև մեր իսկ պատճառով անգրագետներն են երևում հեռուստաէկրաններից, ու անգրագետներն են մեզ դարձել ղեկավար:



    Եթե անգլերեն ու ռուսերեն գրելիս դուք մեծ արագությամբ Alt+Shift եք սեղմում, որ ցույց տաք օտար լեզուների ձեր բացառիկ իմացությունը,

    Ապա մի պահ մտածեք, թե ինչո՞ւ եք ծուլանում հայերենի դեպքում:



    Եթե հզոր փաստարկներ ունեք, թե աշխարհով սփռված հայությունը հայերենն արդեն մոռանում է, ու մենք լատինատառ ենք գրում, որ իրենք հասկանան,

    Միևնույն է՝ ձեր փաստարկները փոշիանում են,

    Որովհետև այստեղ պետք է ընտրել, թե ով ում պիտի հարմարվի,

    Որովհետև մենք իրավունք չունենք մեր տառից ու գրից հրաժարվել, ինչ ա թե ուզում ենք, որ աշխարհասփյուռ հայությունը կարդա մեր պայծառագույն մտքերը,

    Որովհետև ավելի ճիշտ կլինի «Արի տուն» կանչողներից պահանջենք՝ այնպես անեն, որ մենք չգնանք էս երկրից, իսկ հետո՝ որ գումարները ծախսեն սփյուռքի մեր համայնքներում հայերենի ուսուցման վրա:



    Եթե դուք ունեք հաջորդ հզոր փաստարկը, թե`

    Հայերեն տառերով ամեն ապուշություն չեք գրում, կամ

    Խոսակցական բառեր կան, որ հայերեն սիրուն չի գրելը,

    Կամ դուք հայերեն տառերով գրում եք միայն գրական հայերեն,

    Միևնույն է` հայերենը գրվում է հայատառ,

    Որովհետև հայոց լեզուն միայն գրական հայերենը չէ,

    Այլ նաև խոսակցականն ու ժարգոնայինը,

    Որովհետև Մաշտոցը, կարծեմ, մեզ պատգամ չի թողել, թե «Այս տառերը միայն ու միայն գրական հայերենի համար են»:

    Հայերենը գրվում է հայատառ,

    Որովհետև հայերեն տառերը միանգամից հուշում են, որ

    «Վաբշե տը», «վ պրինցիպի», «տոշնի», «էքչուալի» ու տենց մի քանի հազար բառ, հայերեն ՉԵՆ:

    Ուրեմն, հայերենը գրվում է հայատառ,

    Որովհետև հայերեն տառերն օգնում են հայերեն գրել:



    Նույնիսկ եթե ձեզ թվում է, որ հայատառ գրողները հայրենասեր մեռնում են, ու սրանից ազգայնամոլական հոտ ա գալիս,

    Միևնույն է՝ հայերենը գրվում է հայատառ,

    Որովհետև սա որևէ կապ չունի հայրենասիրության հետ,

    Որովհետև շատ նորմալ է, որ յուրաքանչյուր լեզվով գրելիս մենք օգտագործենք տվյալ լեզվի այբուբենը:



    Եթե դուք մեզ համարում եք փոքր ու խղճուկ, ու ձեզ համար օրինակ են մեծ ու հզոր ազգերը,

    Ապա այս դեպքում նույնպես հայերենը գրվում է հայատառ,

    Որովհետև չկա մի ամերիկացի, որ գրի “Հայ, հաու առ յու”

    Կամ մի ռուս, որ գրի “Կա՞կ տի չուվակ”:



    Նույնիսկ եթե ձեզ արդեն ծնգլահան են արել էս թեմայով,

    Միևնույն է՝ հայերենը գրվում է հայատառ,

    Որովհետև հայերիս ծնգլահան ա պետք անել էնքան, մինչև

    «Մեսրոպ Մաշտոց», «գրերի գյուտ», «405 թվական» ասելու փոխարեն,

    Ուղղակի մի օր առանց նախապայմանների,

    Մեզ նեղություն տանք, ու սկսենք հայերենը հայատառ գրել,

    Որովհետև, վերջապես, մեր աչքերը չեն ուզում քոռանալ

    հայերեն լատինատառ տեքստերի 10-րդ տողի վրա:



    Իսկ եթե պիտի ասեք, որ Հայաստանի ազատ քաղաքացի եք, ու կգրեք ոնց ձեզ ձեռ ա տալիս,

    Ապա պահանջեք դպրոցներում ու համալսարաններում գրավոր աշխատանքները նույնպես լատինատառ գրել,

    Որովհետև դուք ազատ եք ձեր ընտրության մեջ…

    Իսկ ես հույս ունեմ, որ շատերը տեղը կդնեն նման «ազատամիտներին»:



    Հայ լինելը, ում համար` բարեբախտաբար, ում համար` դժբախտաբար մենք չենք ընտրել,

    հայի համար մայրենի լեզուն հայերենն է,

    հայերենն ունի սեփական հնչյունական համակարգը,

    և դրան համապատասխան այբուբենը (էն էլ ի՜նչ այբուբեն. այբուբեն չի, է՜… սկզբից մինչև վերջ աղոթք ա)

    և սրանք մենք ՉԵՆՔ ընտրում. բարեբախտաբար:



    Հայերենը պետք է գրել հայատառ,

    Որովհետև չկա աշխարհիս երեսին մի ազգ, ով փաստարկներ է պահանջում, թե ինչու ինքը պիտի իմանա իր մայրենի լեզուն,

    որովհետև չկա´ նման մի ազգ, ում պետք է անվերջ բացատրել` ինչու սեփական լեզվով գրելիս գրել այդ լեզվի տառերով:



    Աննա Աղլամազյան

    24.10.2011
    Աղբյուր

  9. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.01.2014), Chuk (13.01.2014), keyboard (13.01.2014), Lílium (13.01.2014), Moonwalker (13.01.2014), Smokie (13.01.2014), V!k (18.01.2014), Vardik! (13.01.2014), Աթեիստ (13.01.2014), Անվերնագիր (13.01.2014), Արէա (13.01.2014), Արևհատիկ (16.01.2014), Հայկօ (13.01.2014), Նաիրուհի (14.01.2014), Նարե91 (13.01.2014), Շինարար (13.01.2014), Վահե-91 (13.01.2014)

  10. #6246
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն որ մարդը քո ֆբ-ում օնլայն ա, բայց դու ակումբով ես իրան նամակ գրում ու մի քանի ժամ սպասում պատասխանի:
    Էս գրառումը ինձ մի բան հիշացրեց

    Ակումբի պասիվ անդամ, բայց հետաքրքիր ու բանիմաց անձնավորություն՝ Brian_Boru-ի հետ FB-ում իրար գտել էինք ու հիմա ոչ իր անունն եմ հիշում, ոչ դեմքն ըստ նկարի: Կարող ա՞ ինչ-որ մեկը իմանա ո՞վ ա ինքը FB-ում
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  11. #6247
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս գրառումը ինձ մի բան հիշացրեց

    Ակումբի պասիվ անդամ, բայց հետաքրքիր ու բանիմաց անձնավորություն՝ Brian_Boru-ի հետ FB-ում իրար գտել էինք ու հիմա ոչ իր անունն եմ հիշում, ոչ դեմքն ըստ նկարի: Կարող ա՞ ինչ-որ մեկը իմանա ո՞վ ա ինքը FB-ում
    https://www.facebook.com/narek.ghazazyan?fref=ts

    Նոր իմացա որ Նարեկը Բրիաննա:
    Դու էլ իրա ընկերներում կաս:
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 13.01.2014, 16:38:


  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (13.01.2014), Աթեիստ (13.01.2014)

  13. #6248
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    https://www.facebook.com/narek.ghazazyan?fref=ts

    Նոր իմացա որ Նարեկը Բրիաննա:
    Դու էլ իրա ընկերներում կաս:
    Արաա՜, փաստորեն կասկածներս ճիշտ էին

    Հա, ակումբում անուն ազգանուններով փոխանակվեցինք էդ նպատակով
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. #6249
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Էլիզե-ի խոսքերից Նայել գրառումը
    "Մաման-ծաղկաման",- ասացի ես, երբ տեսա մեր կոմունալները
    Ավելի շուտ. «բաբոն - գազի բալոն» ...

  15. #6250
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (16.01.2014), Նարե91 (15.01.2014)

  17. #6251
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկատում էի, որ ինչ-որ տեքստ արագ հավաքելիս՝ հարցականս սխալ տեղում եմ դնում: Ու խնդիրն այն չի, որ հարցականի կետարդրությունը չգիտեմ (թե չէ ոչ էլ կնակտեի սխալս) խնդիրն այն չի, որ խոսելիս եմ սխալ արտասանում (դիտավորյալ խոսքիս հետևում էի, որ հասկանայի նման սխալ անում եմ, թե ոչ): Հետո սկսեցի նկատել, որ լիքը կիրթ մարդիկ, ովքեր միանշանակ գիտեն ինչպես կետադրել իրենց տեքստն, էլի հարցականը սխալ տեղ են տանում, դնում: Հիմա էսպես հարցականավորված նստել եմ ու չեմ կարողանում հասկանալ, թե որտեղից են գալիս այդ սխալի արմատները...
    Ալֆ ջան, իսկ ինչի՞ց ես որոշել, որ դա սխալ ա: Կանոն. հայերենում հարցականը դրվում ա վերջին վանկին: Հա՞ որ: Ո՞վ ասեց: Ո՞վ որոշեց: Կարող ա մի ժամանակ տենց էր կամ տենց ա գրական հայերենի համար, բայց տենց չի խոսակցականի համար, տենց չի բարբառների համար:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (16.01.2014)

  19. #6252
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալֆ ջան, իսկ ինչի՞ց ես որոշել, որ դա սխալ ա: Կանոն. հայերենում հարցականը դրվում ա վերջին վանկին: Հա՞ որ: Ո՞վ ասեց: Ո՞վ որոշեց: Կարող ա մի ժամանակ տենց էր կամ տենց ա գրական հայերենի համար, բայց տենց չի խոսակցականի համար, տենց չի բարբառների համար:
    Բյուր, հենց բանն էդ ա, ասենք վանաձորում ուրիշ տեղ ա հնչում հարցականն ու նորմալ կլիներ, որ վանաձորցին ուրիշ տեղ դներ, բայց գրականում էլ ա սխալ տեղում հայտնվում, նախադասության մեջ սխալ բառի վրա ա երբեմն դրվում: Ես գրում, վերջացնում եմ, տեսնում եմ գրել եմ՝ «Ի՞նչ գիտե՞ս» ու էս մենակ ինձ մոտ չի, որ էդպես ա, դրա մասին եմ ասում, ինչի՞ ա էդպես, որտեղից ա էս սխալ-վրիպակը գալիս, ձեռագիր գրելուց երբեք նման խնդիր չեմ ունենում...

  20. #6253
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    որտեղի՞ց -ի հարցականն էլ կուլ տվեցի, դիտավորյալ չեմ խմբագրում, քանի որ ակնհայտ ա, որ պիտի հարցական լիներ, չկա

  21. #6254
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում է, սխալ տեղում հարցականի պատճառը տրանսլիտից է մնացել...
    հազար ներողություն բայց ժամանակին գրում էինք
    inch gites?
    Դե հետո որ հայատառի ենք անցել, հիշել ենք, որ «ինչ» բառի ի տառի վրա է դրվում հարցականը, բայց դե վերջում հարցական դնելու սովորությունն էլ տենց ադապտացվել ա բառի մեջ, ոչ թե նախադասության վերջում հարցական նշանի օգտագործման ենթագիտակցական մակարդակին ու արդյունքում ստացվում է
    ի՞նչ գիտե՞ս
    հ.գ.
    իմ մոտ չկա նման խնդիր

  22. #6255
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջոն, ախր էդ ուղղակի օրինակ էր, շատ ժամանակ ուրիշ տեղ եմ սխալ դնում, որ տրանսլիտի հետ կապ չունի, տրանսլիտի պատճառով իմ հայերենն իհարկե մի այլ կարգի այլանդակվել ա, բայց էդ էլ չի խնդիրը, ես էլ փորձել եմ կապել...

Էջ 417 1113-ից ԱռաջինԱռաջին ... 317367407413414415416417418419420421427467517917 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •