Բյուրը պաչկից հանել ա, Վոլտերան սիգարի ծերը թռցրել ա, Նաիրուհին էլ կպցրել ա, ծուխն էլ երեքով են շնչել։ Էտքան բան։![]()
A long time ago, in a galaxy far, far away...
Էս ոչ մեկը չի՞ ուզում հոբելյար առաջնորդի կենացը խմի:
Իմ մոտ դեռ մեկ ու կես ժամ կա, ես նախօրոք ոչ մեկին չեմ շնորհավորում: Եթե էդքան դիմացաք, CET-ով ուղիղ 00:00-ին թեման կբացեմ:
I may be paranoid but no android!
Իմ դաժան բանակային կյանքից մի դրվագ պատմեմ:
Մեր վաշտը՝ տանկային, զորամասի ամենապոռնո, ամենախայտառակ վաշտն էր: Որ զորամասը ստուգողներ էին գալիս, մեզ կազառմում փակում էին, յանի սկի չկանք, բարով խերով ստուգողները գան, գնան: Էնպես եղավ, որ մեր վաշտից 3 հոգի մի ամսվա մեջ իրանց թևերը փրթեցին, դե ազատվելու համար, բայց իհարկե մեծ սկանդալ էր: Կորպուսի հրամանատարը՝ գեներալ մարդ, պիտի գար մեր զորամաս, և բնականաբար անհնար էր, որ մեր կազառմա չմտներ: Վաշտի հրամանատարը՝ իմ տարեկից մի տղա, ինձ նշանակեց վաշտի հերթապահ, որովհետև ամենախելոք զինվորները իմ հերթապահության օրոք խնդրում էին, որ իրանց օրապահ նշանակեն; Պե՞տք ա ասել, որ որովհետև ես շատ բարի էի, բայց դրա հետ մեկտեղ, քանի որ ես շատ բարի էի, շատ պատվով էին անում իրանց օրապահությունը՝ առավոտը զորքին արթնացնել, իջնել վազելու, կազառման մաքրել, հլա ու իրանցից մեկն էլ գլուխ պահեր՝ պապիի՞ն ես քաշում արա: Մի խոսքով՝ վաշտը տարել են տանկերի մոտ, վաշտում ես եմ՝ իմ երեք օրապահների հետ՝ իդեալական մաքրություն, մենակ աղբը դեռ չի տարվել թափելու, վաշտի հրամանատարը խառնված վերև վազեց, թե հես ա կգա, աղբի ցելոֆանները վերցրել ա, ինքն ա տանում, օրապահներն իհարկե իրանց առաջ գցեցին, մի վոդևիլային տեսարան էր, մի խոսքով էդ էլ հասցրինք, կորպուսի հրամանատարը, հետևից ինչքան սաղսափելի աֆիցեր ունենք գնդում, հենա Արամը չի տեսել, բայց լսել ա, բարձրացան մեր վաշտ: Հրամանատարիս լեզուն վախից պապանձվել ա, ես վաշտ զգաստ գոռացի ու զեկուցեցի: Գեներալը պռապռչիկավարի ինձ երկու հատ չափալախ տվեց, թե՝ սերժանտ, հրամանատարդ ստեղ, դո՞ւ ես զգաստ տալիս ու զեկուցում, է ես ինչ անեի, որ հրամանատարը լեզուն կուլ ա տվել: Հետևից երկրորդ գումարտակի զամպալիտը առիթավորվեց, թե՝ արաաա, ու երկու հատ էլ ինքը չափալախեց, հետևից առաջին գումարտակի շտաբի պետը՝ ուղիղ երկու հատ էլ ինքը չափալախեց, հետևից՝ գնդի զամպալիտը, հետևից գնդի հրամանատարի առաջին տեղակալը, հետևից գնդի շտաբի պետը թեթևակի չափալախելու արեց՝ երևի ցույց տալու համար, որ պարտքս եմ կատարում, վերջում էլ հրամանատարս՝ երկու հատ թեթևի մեջ հասցրեց նենց հայացքով, թե ճարս ինչ: Մեր վաշտի էն ամենաէնբանից, լավ ծառայող սերժանտն էլ էր հետները, մոտիկացավ, բայց հետո փոշմանեց: Կորպուսի հրամանատարը մտավ կազառմա, հետևից ամբողջ շարասյունը, մեկ էլ լսում եմ, թե վաշտի հրամանատարին ինչ սարսափելի քֆուր ա տալիս, հետո էլ ինձ կանչեց՝ սերժանտ: Ներս մտա, բա՝ սերժանտ, ձեր վաշտի հրամանատարը էշ ա, քեզ եմ ասում, էս պատալոկի կեղտերը չե՞ս տեսնում, ինչո՞ւ չի մաքրվել: Մտքիս՝ ես քո պռապռչիկ ինչն եմ ասել: Ուրեմն կազառման երեք մետր բարձրություն կունենա, նախ պատալոկին ոնց հասնե՞նք, երկրորդ՝ ի՞նչ կեղտ, անձրևից քաշած խոնավության հետ ա: Քանի որ գեներալի կարծիքով մեր հրամանատարը էշ էր, երկու հատ էլ ըտեղ չափալախ կերա, հետևից՝ էլի երկրորդ գումարտակի զամպալիտը՝ սերժաաաանտ ու չըփ, չըփ, ու նույն հերթականությամբ, էս հերթ վաշտիս հրամանատարը չմոտեցավ: Որ գնացին, էդ վաղտ մոտեցավ, նեղացած, թե՝ քո պատճառով ինձ կորպուսի հրամատարը տեսա՞ր ինչ քֆուր տվեց: Հա լավ դե, դու էլ արանքում հասցրիր երկու հատ ինձ խփես:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 30.12.2013, 01:54:
CactuSoul (01.01.2014), E-la Via (30.12.2013), Jarre (30.12.2013), keyboard (30.12.2013), Skeptic (30.12.2013), Smokie (30.12.2013), Tiger29 (30.12.2013), Աթեիստ (30.12.2013), Անվերնագիր (30.12.2013), Արամ (30.12.2013), Հայկօ (03.01.2014), Նաիրուհի (30.12.2013), Ռուֆուս (30.12.2013), Տրիբուն (30.12.2013)
ինչ հետաքրքիր քննարկումներ ենժողովուրդ, ես հիասթափություն և աբուլալամահարի եմ ապրում, երբ համեմատաբար զարգացած մարդիկ նշում են ընկերոջ չափահասությունը առաջին անգամ սիգար փորձելով, այլ ոչ թե ասենք լսդ, սեքս, կոելիո
![]()
Alphaone (30.12.2013)
Վահե, հա ու ես էլ եմ լավ ձանձրալի նշում կամ ընդհանրապես չեմ նշում ծննդյան օրս: VisTolog ջան, համաձայն եմ հետդբայց արդար չի, երբ ինձ ճանաչում են, իսկ ես՝ չէ: Ես նոր եմ ակումբում, բոլորի նիկերը չգիտեմ, բայց հեսա հաշիվդ կքրքրեմ, կհասկանամ ով ես:
Alphaone (30.12.2013)
Հոս ջան, հարց եմ տվել, լավագույն պասիվ ակումբցին ո՞րն ա: Իմ համար պասիվ ակումբցին էն ա, ով ժամանակին ակտիվ է եղել, բայց հիմա էլ Ակումբ չի մտնում, էդ դեպքում լավագույնը ո՞նց ենք որոշում: Միգուցե հին ակումբցի, ով ամենաշա՞տն ենք ուզում, որ հետ գա Ակումբ: Էլ ի՞նչ ենք դրել ուրիշ հարցերում խորանում:
Թե չէ Արեան ասում ա ինքն ա պասիվ, իմ համար հեչ էլ պասիվ չի, ստեղծագործական նախագծերում լավ էլ ակտիվ էՄարդ էլ կա օրը 20 հատ գրառում է անում, որից 19-ը զրուցարանում, էդ իմ համար ակտիվության չափանիշ չէ:
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ