Էս էլ քեզ Նոր տարվա նվեր, եթե դուրդ եկավ, *psd-ն բեռնի, քեզ հարմարեցրա:
![]()
Վերջին խմբագրող՝ Արամ: 30.12.2013, 15:26:
Ապ, դիզայնը կներես, բայց ահավոր ա: Մի քանի պարզ գործողություն ու ինքը դառնում ա տանելի նորմալ:
Դրա համար պետք ա ընդամենը վերացնել «դիզայնդ»: Կոնկրետ գործողություններ.
1. Ընդհանուր ֆոնը, որ սևամոխրագույն գրադիենտ ա նախշերով, հանում ես, տեղը դնում ես պարզ սպիտակ, կամ շատ բաց մոխրագույն ֆոն:
2. Նորությունների բլոկների կարմիրից սպիտակ գրադիենտը հանում ես, ռադ ես անում, տեղը դնում ես պարզ սպիտակ ֆոն, կամ ծայրահեղ դեպքում բաց մոխրագույն:
3. Լոգոն փոխում ես, վերցնում ես մի հատ սիրուն ֆոնտ, դրանով ուղղակի պարզ տեքստ ես գրում՝ News Royal, ոչ մի էֆֆեկտ, ոչ խորություն, ոչ եռաչափություն, ոչ ստվեր, ոչ մի բան չես անում, գրում ես պարզ սպիտակ գույնով, կամ ծայրահեղ դեպքում շատ բաց կարմիրով:
4. Footer-ը ծերից ծեր միագույն ես սարքում, գույնը բռնացնում ես header-ի գույնի հետ: Վրայի հեղինակային իրավունքի մասին տեքստ բլոկը առանձին դաշտով չես առանձնացնում, ընդհանուր ֆոնի վրա միագույն գրում ես:
Էսքանն անելուց հետո իհարկե կայքդ սուպեր-պուպեր բան չի դառնա, բայց գոնե նայողներից ամեն մեկը չի մտնի էս թեմայում գրի, որ դիզայնը վատ ա, կլինի նորմալ կիրառելի, աչքին չհոգնեցող տեսքով մի բան:
Վերջին խմբագրող՝ Chuk: 31.12.2013, 03:53:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ