User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քննարկումներդ շաքարով կտրեմ (լֆիկի ականջը խուլ)

    Գազային համաձայնագրերի քվեարկությունն անվավեր ճանաչվեց

    Հինգշաբթի, 26 դեկտեմբեր, 2013 - 15:40 | Սիվիլնեթ

    Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովը դեկտեմբերի 26-ի արտահերթ նիստում անվավեր ճանաչեց դեկտեմբերի 23-ի հայ-ռուսական գազային համաձայնագրերի քվեարկությունը:
    Միաժամանակ` ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամներ Լյուդմիլա Սարգսյանը, Արծվիկ Մինասյանը, Թևան Պողոսյանը և Տիգրան Ուրիխանյանը, գտնելով, որ դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստին նույն հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը չարաշահել է իր լիազորությունները, առաջարկեցին նոր նախագահ ընտրել: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը, միաձայն ընդունվեց Լյուդմիլա Սարգսյանի թեկնածությունը: Այս նիստի արձանագրությունները դեկտեմբերի 27-ին կհանձնվեն ԱԺ նախագահի և աշխատակազմի ղեկավարի դիտարկմանը:
    Դեկտեմբերի 23-ին հայ-ռուսական համաձայնագրերի վավերացմանը կողմ քվեարկեցին ՀՀԿ և «Օրինաց երկիր» խմբակցությունների 72 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ չկար, քանի որ մյուս չորս խմբակցությունների` Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության» և Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորները լքել էին դահլիճը: Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ խորհրդարանի դահլիճում հեռացրել էր ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների քարտերը` վերջիններիս զրկելով քվեարկության հնարավորությունից, և այն իրականացվել էր հաշվիչ հանձնաժողովի միջոցով:
    Ազգային ժողովի չորս խմբակցությունները սակայն մտադիր են դատարանում վիճարկելքվեարկության արդյունքների սահմանադրականությունը ` նշելով, որ քվեարկությունն «ապօրինի էր, քանի որ հաշվիչ հանձնաժողովի յոթ անդամներից չորսը ներկա չեն եղել, և նիստ չի գումարվել»: Նրանց պնդմամբ` քվեարկությունը տեղի է ունեցել ԱԺ կանոնակարգ-օրենքի խախտմամբ:
    Ազգային ժողովի վավերացմանն էին ներկայացված հայ-ռուսական հետևյալ համաձայնագրերը`
    1) ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը,
    2) ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» համաձայնագիրը,
    3) ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:
    աղբյուր
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (26.12.2013), Mephistopheles (26.12.2013), Norton (26.12.2013), Smokie (26.12.2013), Աթեիստ (26.12.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •