Ժող, բայց էս հարցը երևի թե հանեմ, եթե ճիշտ պատասխան չստացա: Սխալվել անհաջող նկարներ եմ դրել, ավելի լավերը ունեի: Բայց թող դեռ մնա, հետո կորոշեմ:
I may be paranoid but no android!
Պատասխան. Պիտտիի պալատի պատուհանները չափսերով ավելի մեծ էին, քան Մեդիչիների պալատի գլխավոր մուտքը:
9. Քանի խոսքը գնաց պալատների մուտքերից, տեղափոխվենք Վենետիկ: Եթե զբոսնեք Վենետիկի փողոցներով, ապա կնկատեք, որ Վենետիկի շքեղ պալատների մուտքերը հիմնականում բավականին համեստ ու անշուք են ի տարբերություն իտալական մյուս քաղաքների պալատների մուտքերի:
Հարց. Ո՞րն է պատճառը:
Հինգ րոպե ժամանակ
I may be paranoid but no android!
Alphaone (18.10.2013)
Լավ, տոռմուզ հեռախոսովս չխանգարեմ, ձեզ բարի ժամանց:![]()
Պատասխան. Վենետիկի պալատների հիմնական մուտքերը բացվում են հենց ջրանցքների վրա, իսկ փողոցներինը երկրորդական նշանակության ետնամուտքեր են եղել:
10. Նկարում այսպես կոչված «հրաշալիքների հրապարակում» գտնվող աշխարհահռչակ իտալական տաճարն է:
Հարց. Տաճարի ամբողջականության համար ի՞նչն է պակասում նկարում և ո՞ր քաղաքում է այն գտնվում:
Հինգ րոպե ժամանակ
I may be paranoid but no android!
Մեկ էլ ասեք, շարունակու՞մ ենք![]()
I may be paranoid but no android!
ես մի սխալ վարկած ունեի, ճիշտն իմացա զարտուղի, արդար չի ուղարկելը, մանավանդ, որ չեմ խաղում, զահլա եմ տանում![]()
մի հարց էլ դիր ու վերջ![]()
Պատասխան. Թեքված աշտարակը, Պիզա
11. Եթե հեռվից տեսնեք Տոսկանայում գտնվող Սան Ջիմինյանո քաղաքը, կմտածեք, թե ձեր դիմաց գերժամանակակից ամերիկյան քաղաք է: Սակայն քաղաքի յուրահատուկ ճարտարապետությունը միջնադարից մինչև հիմա գրեթե չի փոխվել:
Հարց. Ի՞նչով է յուրահատուկ Սան Ջիմինյանոն:
Հինգ րոպե ժամանակ
I may be paranoid but no android!
աաաա, հիմա իմ պատասխանը ճի՞շտ ա հաշվվելուես չջոկեցի, որ Պիզան ա, բայց ջոկեցի, որ աշտարակ ա պակասում
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ