Ինչի՞, Էննա ջան, վիրտուալը քեզ համար անիրական աշխա՞րհ ա, մենք էլ էստեղ հորինված հեքիաթի հերոսներ ենք, հա՞, որ ոչ մի կերպ չենք «սպառնում» քո իրականությանը։ Ի՞նչ տարբերություն՝ խոսքը վիրտուալում ա ասվել, թե ռեալում։ Այսինքն՝ եթե էդ նույն բանը Վահեն քեզ ռեալում ասեր, կարող ա նեղվեիր, բայց սենց, քանի որ օդի մեջ, գոյություն չունեցող ինչ–որ կերպար ա, դրա համար չե՞ս նեղվում։ Էս պահը մի քիչ լավ չեմ հասկանում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հենց հարցը նրանում ա,որ իրականում չեմ կարծում կասեր:
Ընդհանրապես վիրտաուլում և կոնկրետ ֆորումում մարդիկ ուզում են էնպիսին լինեն ինչպիսին իրենք չկան էլ:
Ան,ասենք դու չե՞ս նկատել,որ ստեղ շատ վարկաբեկողներ/ էս դեպքը չէ,ուղղակի թեմա բացվեց ասեմ/ իրականում դառնում են մուկ ու ռիսկ էլ չեն անում մի բան ասեն,բայց ստեղ,քանի որ սա վիրտուալ ա ու իրենք իրենց բարձր են դասում մյուսներից, սկսում են դիմացինի թերություններից կախվել,կամ մի բան ուզում են գտնեն ,որ սկսեն ցեխ շպրտելը:Էդ քլնգողը ինքն իր թերությունները ուղղել ա՞,թե՞ ինքն անթերի ա ու ուրիշներին ա անթերի դարձնում:Ես եկել եմ էն համոզմանը,որ էդ վարկաբեկողները սեփական թերությունները քողարկելու նպատակով են դա անում:
Սկզբում ,որ եկել էի ակումբ ամեն ինչ սրտիս մոտ էի ընդունում:Հետո հասկացա,որ չէ,սա ընդամենը իրականությունն ա շրջված հայելու մեջ:
Չէ՛,ես բոլորի մասին չեմ խոսում.կան ակումբցիներ/մատերի վրա հաշված/,որոնց հարգում եմ և գրառումների կողքով էլ անտարբեր չեմ անցնում:
Վերջին խմբագրող՝ enna: 26.09.2013, 17:27:
StrangeLittleGirl (26.09.2013), Նարե91 (26.09.2013)
Ըտեղ դեմքին ասելու բան էլ չկա, ներկայությամբ ասելու՝ այլ խնդիր ա, որովհետև իրականում էլ կպնողականության հետ եզր էլ չկա, ի տարբերություն, ասենք, Էննայի ամենավերջին պատասխանի՝ իմ գրառմանը, որը կարելի ա շատ չոր երանգով կարդալ ու շատ վիրավորական հնչի: Ավելին, շատ բաներ, որ վիրտուալ գրավոր տարբերակում կարող ա ինչ-որ չափով վիրավորական թվան՝ նորից կախված ինչ հնչերանգով ես կարդում, դեմքի ինչ արտահայտությամբ, իրական շփման մեջ երբեք ու երբեք վիրավորական չեն թվա, որովհետև ուրախ, ընկերական մթնոլորտը, դեմքիդ ծիծաղը, բարեհոգի հնչերանգը անհնարեն դարձնում թյուրընկալումը: Գրավոր խոսքը երբեք չի կարող փոխանցել էն ամբողջ ինֆորմացիան, որը կարող ա բանավորը, ու էս առումով գրավորում կպնողականություն գտնելը շատ ավելի հեշտ ա: Շատ ա եղել, որ ինձ թվացել ա՝ իմ որևէ գրառումից ակումբցիներից մեկը նեղացավ, ու մտածել եմ՝ անտեր լինի էս վիրտուալը, իրականում նույն բանը, որ ասեի, հաստատ չէր նեղվի, բայց դե հիմա էլ արի բացատրի, թե ես էդ նկատի չունեի, այլ էս:
Էննա ջան, ոնց հասկանում եմ, նեղվել ես, լուրջ երբ ժպիտի մասին գրառումդ կարդացի, ես էլ մտածեցի, որ մարդկանց ժպտալով բարևում եմ, չի նշանակում, որ դրանից մի րոպե հետո էլ նույն ժպիտը դեմքիս կլինի, բայց չի էլ նշանակում, որ կեղծ էի ժպտում, որ բարևում էի: Էս առաջին տպավորությունը, ես էլ Շինարարի նման ուզում էի գալ էս ափեր, գրել չէ, էդպես չի, բայց հետո հասկացա, թե դու ինչ նկատի ունես, իմ հիշելով շնորհակալեցի էլ, քանի որ ինձ հետ էլ է պատահել, որ մարդիկ դեմքին ժպիտ են նկարել, բայց դեռ բարև չասած ժպիտը կորել է, իսկ աչքերն ընդհանրապես ոչ էլ ժպտացել են: Բայց եթե էս չհասկանայի, ես Շինի կամ Վահեի գրառման կարգի գրառում կանեի ու եթե ինչ-որ մեկն ասեր, որ դրանով ինքնահաստատվում եմ, ես հաստատ կմտածեիի, թե էդ մարդն ուզում ա քեզ իմ դեմ լարել:
Հա, Քիբորդ ջան, ես էդպես էլ մտածում եմ, որ Շինն ու Վահե Էննայի դեմ ոչինչ չունեն, իսկ դու դիտմամբ աղջկան իրենց դեմ ես լարում:
Բացի էդ էլ, Էննա ջան, էս Վահեն ամենաշատը կպնում ա էն ակումբցիներին, ում ամենաշատն ա սիրում, դրա համար էլ մինչև էսօր ինձ մի հատ թթու խոսք չի ասել![]()
ինձ թվում ա՝ եթե Քիբորդի գրառումը չլիներ, Էննան ոչ մի բանից էլ չէր նեղվի![]()
Դե լավ, խոսեցինք, պարզաբանեցինք։ Հուսով եմ՝ հիմա ոչ ոք ոչ մեկից նեղացած չի, Քիբորդն էլ երևի կփորձի չեղած տեղից ծաղրանքներ չգտնել ու մարդկանց մեջ կասկածներ չսերմանել։ Համոզված եմ, որ ինքը հատուկ չի փորձում կեղտ բռնել, ուղղակի ինչ–որ պահից սկսած՝ մի տեսակ սևեռվել ա էդ թեմայի վրա ու ոչ մի կերպ չի կարողանում շեղվել դրանից։ Ինձ թվում ա՝ ճիշտ ժամանակն ա դա անելու։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
erexa (26.09.2013), Jarre (26.09.2013), keyboard (26.09.2013), StrangeLittleGirl (26.09.2013), Շինարար (26.09.2013)
Չկա տենց բան։
Անձամբ ես ստացել եմ դիտավորյալ վիրավորական վարկանիշ, ու դա ընկալել եմ որպես մարդու տեսակետ, նույնիսկ տակտիկական քայլով ՝ քաղաքվարությամբ փորձել եմ բացատրել, որ վիրավորել չի կարելի, բայց դե դա եղանակ չի փոխում, մարդիկ լավ էլ իրար դիտմամբ վիրավորում են թե ակումբում, թե ակումբից դուրս, դե իսկ ներողություն խնդրելու մասին սկի չեն էլ մտածում, և ավելին, կարծում են, թե իրենք․․․ էն ոնց էին է ասում ․․․ Հռոմի Պապից ավելի կաթոլիկ են։
Էս գրածս մենակ էս մի մտքին էր վերաբերվում, նախորդ քննարկումներին խնդրում եմ չկցել։
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ