Ուզում եմ Այվիի գործի մասին գրել… կմոտենամ վերջից… էն ո.ր հարցնում ա "քանի՞ տարեկան ես" ու պատասխանը լինում ա "Ասադ" բավականին ուժեղ ու տպավորիչ ա… բավականին շատ ինֆորմացիա ու նյութ կա մեջը ու խամրեցնում ա էս տողերը "Հայացքը որսալ չհաջողվեց. այն մնացել էր Սոմալիում՝ ինչ-որ տեղ , հանգչող հարազատների " որոնք միջին գրողի տողեր են… մի քիչ լացացնող ու բանալ… փչացնում ա… առաջին տողերն էլ են լավը որոնք բավականին տպավորիչ ու մանրամասն նկարագրություն են… "սկա կաթսայից բարձրացող գոլորշին խառնվում էր Ասադի խիտ մազերին, հետո ջուր դարձած ծորում ներքև՝ փայլուն գծեր թողնելով թուխ ճակատին:"… ուժեղ ա գրած…
Մնացածները միջանկյալ տողեր են ինչ որ տեղ կարծում եմ տարածքը լցրած…
Եթե վերցնենք առաջին տողն ու վերջին դիալոգը, արանքում էլ ընդամենը մի տող ավելացնենք (չգիտեմ ինչ տող) ապա նունյքան տպավորիչ կլինի եթե ոչ ավելին… ուղղակի կարիք չի լինի անցնել էն տարածքը որը էական դեր չի խաղում կոմպոզիցիայի մեջ…
Ինձ էդ միջանկյալ տարածքը բոլորովին չի հետաքրքրում ու ինչոր տեղ նույնիսկ բավականին երկար ա թվում…
Կարծում եմ որ ստեղ մենք չենք կարա պահանջենք տեքստից էն ինչ որ պահանջում ենք պատմվածքից՝ գործողություններ պերսոնաժներ, զարգացում և այլն ու որ մեր շրջանաձև ախպերը նշել էր … ես երևի կսպասեի էս տեսակի տեքստից ավելի ջամփստարտ քան թե տրադիցիոն պատմվածք… ջամպստարտից հետո ոչ թե ընթերցողը կլրացնի պատմվածքը այլ կլինի մի վիճակում երբ մեջ "Ասադ" անունը քեզ տալիս ա մտածելու, ենթադրելու, սպեկուլյացիա անելու նյութ… դու ինքդ ես սկսում կառուցել քո պատմվածքը…
Էջանիշներ