Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Վիշապ, ես գիտեմ, որ էդտեղ ավտոբուսներ ու գնացքներ չկան: Բայց հասկանու՞մ ես՝ պետականորեն ոչ մի բան չի արվում, որ մարդիկ հրաժարվեն մեքենաներից կամ դեռ մեքենա չունեցողները կարողանան ապրել առանց դրա: Կամ արվում ա, բայց լավ չի արվում: Ասենք, ինչու՞ պետք ա տնից 2կմ հեռու գտնվող սուպերմարկետ մարդիկ մեքենայով գնան: Բա հեծանիվն ինչի՞ համար ա: Օրինակ Նիդեռլանդներն էդ հարցը շատ լավ ա լուծել. պարկինգի գներն անտանելի բարձր են, ավելի բարձր, քան հասարակական տրանսպորտի մի տոմսը, որն էլի բարձր ա: Այսինքն, էստեղ առաջնահերթությունների հարց ա. հեծանիվ, հետո հասարակական տրանսպորտ, հետո նոր մեքենա: ԱՄՆ-ում հասարակական տրանսպորտը խնդիր ա՝ անկախ բնապահպանական հարցերից, ու դա շատ ահավոր ա:

Լավ, ասենք կասես Նիդեռլանդների տարածությունները փոքր են: Վերցնենք Ֆինլանդիան: Էնտեղ էլ մեծ հեռավորությունների հարց կա, բայց նորից մարդիկ մեքենայից օգտվում են ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով, ոչ թե ամեն ստից տեղ երթևեկելու համար:
Լավ էլի Բյուր, ստեղ ամեն ինչ էլ կա :Ճ Դու կգաս ստեղ տեղ ու հեծանիվով կփորձես առևտուր անել սուպերմարկետից տեսնեմ ոնց ես անում: Էս քո համար ամեն օր հաց ու լիմոնադ առնել չի: Մարդիկ միանգամից մի քանի շաբաթվա առևտուր են անում ու պետականորեն լիքը բան ա արվում վառելիքի ծախսերը կրճատելու համար: Մարդկանց համար ստեղ ամենաթանկը ժամանակն է, ոչ մեկ չի հանդուրժի շաբաթը մի քանի անգամ մի քանի ժամ ծախսելը սուպերմարկետ գնալ գալու վրա: Ստեղ հեծանիվով ավելի լավ տեղեր են գնում: