Մի կարևոր հարց ենք մոռանում. թե ով է ֆիլմի ռեժիսորը: Իսկ տվյալ դեպքում Գեթսբիի ռեժիսորը Բազ Լուրմանն է: Ինչ որ բան ասե՞ց էդ անունը: Ըհն, հենց «Ռոմեո և Ջուլիետի» ու «Մուլեն Ռուժի» ռեժիսորը: Սա իր ձեռագիրն է՝ գլամուր, խնջույքներ, փայլեր ու գույներ, արցունք թափող շիկահեր, կապուտաչյա տղամարդիկ, խիստ դրամատիկ մահեր, «գերխաղ»:
Ու պարզ է, որ իր դերասաններից էլ հենց էդ է պահանջում: Ձեր պատմածով ես Գեթսբին հենց «Մուլեն Ռուժին» էլ նմանեցրի: Հիմա ինչ անենք, դա էլ էդ ռեժիսորի ճաշակն է: Նրան եթե Բրեդբերի էլ տաս, Ռուլեն Ռուժ կսարքի, կգցի մի կողմ:
Հիմա պատկերացրեք էդ Գեթսբին ասենք Լարս ֆոն Տրիերը նկարեր: Ձեր գլամուրից բան չէր մնա. լրիվ գորշ գույներ, խոշոր կադրեր, չոր ու անխիղճ դրվագներ, ու ֆիլմից հետո էլ հաստատ լիքը մարդ անտիդեպրեսանտի վրա կնստեր:
Կամ ասենք՝ Տարանտինոն լիներ ռեժիսորը: Գեթսբին կդառնար սև հումորի ու ցինիզմի վառ արտահայտում: Էն ձեր նկարագրած մահվան դրվագն էլ արդեն պատկերացնում եմ ոնց պիտի լիներ: Դիկապրիոյին ցխում, արյունլվիկ են անում, ու նա մի քանի ժամ բառաչում է մորթվող ոչխարի նման՝ մինչև ամբողջ լողավազանը բերնեբերան արյունով է լցվում:
Մտածում եմ՝ էս ֆիլմը մեջներից Սկորսեզեն լավ կնկարեր: Սիրուն ու դասական ոճով՝ առանց պերեբոռ արած գլամուրի:
Բայց դե պիտի խոստովանենք, որ «Մեծն Գեթսբին» էլ էն հոյակապ գործը չի, որ ասես՝ քոռանամ ես, էս ինչ են արել: Դե թող մի քիչ էլ մուլենռուժոտ լինի, ինչ անենք

Էջանիշներ