Այրվող ծղոտներով տունն իսկականից Լիզբեթինը կլինի, ոնց մտքովս չէր անցել:
1–ին տարբերակ. «Հրացան» (Մերի Մկրտչյան)
2–րդ տարբերակ. «Չկորցնել» (ivy)
3–րդ տարբերակ. «Կճեպները» (Impression)
4–րդ տարբերակ. «Տամիբեի կրակե պարիսպը» (Lusntag Lusine)
5–րդ տարբերակ. «Ածելիավոր» (Mari Voltera Meliqyan)
6–րդ տարբերակ. «Վառվող երազանքի փայլը» (Enna Adoly)
7–րդ տարբերակ. «Պարտություն» (Այբ)
8–րդ տարբերակ. «Ականջավոր լուսին» (Գարեգին Վարդանյան)
9–րդ տարբերակ. «Գծեր Շեղողը» (Վահե Ղուկասյան)
10–րդ տարբերակ. «Շարունակություն» (Hasmik Artyomovna)
11–րդ տարբերակ. «Շուկայամերձ գոյապայքար կամ պատմություն ձկան գլխի, մկան պոչի, ագռավի կտուցի, ինչպես նաև ասֆալտի մասին» (Նարինե Կռոյան)
12–րդ տարբերակ. «Անորոշություն» (Այբ)
13–րդ տարբերակ. «Ալիսը տղամարդկանց աշխարհում» (StrangeLittleGirl)
14–րդ տարբերակ. «Դևական» (Sambitbaba)
15–րդ տարբերակ. «Թերզը» (Գալաթեա)
16–րդ տարբերակ. «Այրվող ծղոտների տունը» (Lis Beth)
17–րդ տարբերակ. «Քաղաքը ճահճի մեջ» (Ալֆա)
18–րդ տարբերակ. «Խորհուրդ» (Lis Beth)
19–րդ տարբերակ. «Նախագահը» (Համբարձում Համբարձումյան)
20-րդ տարբերակ. «Դառնահամ» (Valkyrja Rue)
21-րդ տարբերակ. «Պարիր ինձ համար» (Հայկօ)
22-րդ տարբերակ. «Գունատ Ձիու Ստվերը» (Rhayader)
Այրվող ծղոտներով տունն իսկականից Լիզբեթինը կլինի, ոնց մտքովս չէր անցել:
Alphaone (21.04.2013)
Թե խի եմ ես սենց անսլուխ...![]()
DIXIcarpe noctem
Smokie (23.04.2013)
Ան, հլը քո ցուցակն էլ դիր, տեսնենք![]()
enna (21.04.2013)
21-րդ տարբերակ. «Պարիր ինձ համար»
Ա դե լավն է էլի, հո զոռով չի:
Գաղափարը, մեր կողքին ապրող ու մոլեգնող աստվածներ, նոր չի, բայց մատուցումը... ներկայացրածի վարպետությունը, պատմածի հավաստիությունը, ու հենց էդ ա կարևոր, ախր շատ ուժեղ ա գրած: Ուրիշ բառ չեմ գտնում, ուժ կա գրածի մեջ ու ֆսյո:
Աստվածուհու աղջիկ ժամանակների նկարագրությունները շատ համահունչ են ներկան նկարագրող տեքստի հետ: Էն աստվածախառը ռեկլամները, բեռնափոխադրիչ Հերմեսը, ծվատված Պրոմեթևսը, արգելված մուտքը...ոչ մի ավելորդ բան չկա, սաղ լրացնում են իրար:
Ու ընթացքը, որ սենց դանդաղ, բայց մի քիչ վախեցնող նպատակաուղղվածությամբ թափ ա հավաքում, երկխոսությունների, մանր-մունր բալի յոգուրտների, Ապելոնների ու Մերիի ծաղիկների միջով մոտենում ա կուլմինացիային: Ու մաշկիդ վրա զգում ես, որ Իշտարը մանրից ջղայնանում ա, բացվում ա, աստվածն ա մեջը զարթնում, գլուխ բարձրացնում, մուննաթ գալիս, իր հողմածաղիկների հոտն ա ուզում, կարոտածը պահանջում, դեմը ծնկի իջած տղամարդ ա ուզում՝ մահվան շեմին, դեմքին երջանիկ ապուշի ժպիտ:
Մարդ պարելուց տենց պետք ա պարի:
Պաչիկ հեղւնակին:
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 21.04.2013, 17:59:
Ժող, քանի ստեղ սաղով հավաքված ենք, մի բան հարցնեմ:
Վերջերս շատ եմ նկատել, որ ստեղծագործությունների մեջ, էն էլ լավ գրվածների մեջ, բութերի մեծ մասը ստորակետով է փոխարինված: Դերբայական դարձված լինի, հետադարձ ծավալուն որոշիչ, թե կոնկրետացնող պարագա: Չեմ հասկանում, թե ինչու: Էդպե՞ս է հիմա ձևը, բութերը հարգի չե՞ն:
enna (21.04.2013)
Դե որ Բյուրը բացումն արեց, ես էլ իմ գուշակությունները գրեմ.
1. «Հրացան» – չգիտեմ, բայց հաստատ ակումբցի չի
2. «Չկորցնել – ivy
3. «Կճեպները» – impression
4. «Տամիբեի կրակե պարիսպը» – ինձ թվում ա՝ Smokie–ն ա, բայց որ արդեն մի քանի հոգի ասեց՝ Lusntag–ն ա, մեջս կասկած ընկավ...
5. «Ածելիավորը» – Mari Melikyan
6. «Վառվող երազանքի փայլը» – Enna Adoly
7. «Պարտություն» – չգիտեմ
8. «Ականջավոր լուսին» չգիտեմ, բայց հաստատ Ակումբից չի
9. «Գծեր շեղողը» – չգիտեմ
10. «Շարունակություն» – չգիտեմ
11. «Շուկայամերձ գոյապայքար կամ պատմություն ձկան գլխի, մկան պոչի, ագռավի կտուցի, ինչպես նաև ասֆալտի մասին» – մի պահ մտածեցի՝ կարող ա Արփի Ոսկանյանը լինի, բայց եսիմ, մյուս կողմից էլ ինքը երևի ավելի լավ կգրեր
12. «Անորոշություն» – չգիտեմ
13. «Ալիսը տղամարդկանց աշխարհում» – Բյուր
14. «Դևական» – Sambitbaba, հենց սկզբից կասկած չեմ ունեցել, որ ինքն ա
15. «Թերզը» – Գալաթեա
16. «Այրվող ծղոտների տունը» – չգիտեմ
17. «Քաղաքը ճահճի մեջ» – Alphaone
18. «Խորհուրդ» – կարող ա My World My Space–ը լինի
19. «Նախագահը» – չգիտեմ
20. «Դառնահամ» – չգիտեմ, բայց շատ ա հետաքրքրում, թե ով կլինի գրած
21. «Պարիր ինձ համար» – Հայկօ
22. «Գունատ ձիու ստվերը» – կարդալիս ոչ ոք մտքովս չի անցել, բայց որ ասեցիք՝ Բայն ա գրել, երևի համաձայնեմ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ