dvgray (05.02.2013)
հասա 10 սերիաին: մի հատ կարևոր զուգահեռ : սուլթանի հարեմը ոնց որ Հայաստանիր քաղաքական դաշտը լինի: ոչ մի տարբերություն: բոլոը պարապ-սարապ չգիտեն օրները ոնց լցեն, ու սպասում են թե ով ա մի բան ասելու որ տժժան: մեկ էլ , Աստված /Ալլախ չանի, եթե հանկարծ Սուլթանին մի բան լինի, լրիվ անտեր են մնալու: Բորոլով, - առաջին կնիկ, երկրորդ կնիկ... տասերորդ կնկա ծառան... էտ ծառայի ծառան...
հա,ու մեկ էլ, իրար մայրիկ են լացացնում, մենակ թե ընենց անեն, որ իրանք Սուլթանից հղիանան: ... չնայած, էտ էլ ասնավանի չի, որ իրա հետ Սուլթանը նորից կուզենա ակողնի:
իսկական հայկական քաղաքական կյանք ու կենցաղ:
հասա 15 -ին: հիրավի, կնոջ վրեժխնդրությանը, պրագմատիկ-ցինիկ-նյութապաշտությանը ու վերջաապես դաժանությանը մենակ Սուլթանը կարող է դիմանալ, իրա անսահմանափակ իշխանությամբ: Սակայն այդ իշխանությունն էլ գառանտ չէ: ինչ՞ պատերազմ ու արհավիրք... հավաքի մի քանի կնոջը իրար գլխի, ու բոլոր զգայարաններտ փակի, ...
չէս դիմանա, կխելագարվես, պատերազմենրի բովով անցած տղամարդ արարած...
ու ընդանրապես, ի տարբերություն տղամարդու, ինչքան ճղճիմ, չնչին են կանայք երբ հավաքական են
Ժողովուրդ ջան, կներեք, ոչ մի գրառում չեմ կարդացել, միայն վերնագրից դատելով՝ բոլոր երգերը երգել եք, մնացել ա սարի սմբուլը?
keyboard (08.03.2013)
Քանի որ թեման էլի մեյդան եկավ, ես էլ շուտվանից հա ուզում եմ մի երկու բառ էլ գրել ստեղ, արտահայտվեմ.
Հասել եմ 25-րդ սերիան, 5-րդ սերիաից հետո առաջ տալով եմ նայում, որովհետև թեմայում արդեն մի քանի անգամ նշվեց որ քիչ մը ձգած են սերիաները: Դե ամեն մեկը ժամ ու կես ա, իսկ ես ուզում եմ միանգամից շատ ինֆորմացիա ստանալ կարճ ժամանկում:
Ժող մի բան ասեմ էլի, Ալեքսանդրան որ 3-րդ սերիայում հղիացավ, 4-րդում հղի էր, 5-րդում ազատվեց, ես ապշած էի. դե հայակականի դեպքում 9 ամիս հղի ցույց կտաին խեղճին
Սերիալի սկզբից էլ ինձ ավելի շատ պալատական ինտրիգներին են հետաքրքրել, ստացվել ա իրանց մոտ հանդիսատեսին գրավել:
Ժող, նայում եմ բոլոր երկիրիների ֆորումներում նմանատիպ թեմայում քննարկվում են սերիալի հերոսներին, նրանց պահվածքը, դերասական խաղը, մեր թեման գնում Էտ սերիալը նայելը ազգային դավաճանություն ա թե չէ:
իմ համար էլ բավականին հետաքրքիր է հարեմը... շատ լավ է ներկայացված կանանց ձգտումները
ես էլ էի կարծում, որ սերիաների տևողությունը շատ երկար է: սակայն հիմա մի ուրիշ բան եմ նկատել: հենց ըտենց, շատ դանդաղ գործելով ֆիլմի ստեղծողները ինձ բավականին մտցրեցին էն ժամանակաշրջանի մեջ: ոնց որ էն ժամանակ "Ժամանակը" ըտենց էր շարժվում:
հայրենասերներին ասեմ, որ օսմանները բավականին լավ են եղել մեր պապերի- հարերիս հետ: նույնիսկ շատ ավելի լավ, քան պարսիկներչը ու ռուսները միասին վերցրած : ժամանակն ա, որ ցանկացողները աչքերներ բացեն...
Օրինակ- ամբողջ ռուսական ու պարսկական կայսրություններում պետական ծառայության մեջ երբևէ Նուբար փաշաին դիրքով հավասար ՀԱՅ մարդ չի եղել :
Ժող. 3րդ սեզոնն եմ փնտրում, (75-րդ սերիայից սկսած) ցանկալի ա "Домашний"-ի թարգմանությամբ:
Լինի օնլայն կամ տոռենտով: Կարող ա լինքով օգնեիք?
http://bigcinema.tv/series/velikolep...sem-yzyil.html
"Домашний"-ի թարգմանությունը շատ հաջող ա, բայց ես 3-րդ սեզոնը ոչ մի տեղ չեմ հանդիպել դամաշնիով, տորենտով էլ քաշեցի nnm-club.ru-ից, բայց մեկա Turok1990 -ի թարգմանությամբ ա, իսկ էս մի թարգամնությունը առավելություն ունի, արանքում թուրքերեն բառերը լսվում են, նենց հեշտա սովորվում:![]()
Valentina (06.04.2013)
էս սերիալը նայելուց ավելի որոշակի ա դառնում էն, որ իրականում թուրք ասածը մի խառը բան ա: ու դա ազգային հատկանիշ չի, այլ ավելի շուտ պետության պատկանելիություն:
փաստորեն թուրքը, դա մեր պատկերացմամբ ազգ չէ, այլ ընդամենը այդ պետության քաղաքացի: ոնց որ բյուզանդացին էր: ու թուրքրեը շատ ավելի առաջ են գնացել: իրանք փաստորեն մինչև Սուլեյմանը լավ պաշպանում էին պետական բարձրագույն իշխանավորին տարբեր տիպի ճնշումներից: շատ հաջող ու պաշպանված պետական կառավարման ձև էր: ահա թե ինչու էին նաև Օսմանյան պետությունը տիրում: շատ հզոր կառույց էին ստեղծել: հետաքրիքր է, թե ո՞վ է հիմնել այն ժամանակվա համար համարյա իդեալական այսպիսի կառավարման ստրուկտուրան:
keyboard (09.04.2013)
Սերիաներից մեկում հնչում էր մի երգ, զգացվում էր որ թուրքերեն չի, սլավոնական որևէ լեզվով է:
"Ой у гаю при Дунаю" ուկրաինական ազգային երգ է, ունի տարբեր կատարումներ, սա սերիալի տարբերակը.
Վիքիպեդիան հաստատում է, որ դա Միլա Յովովիչի կատարումն է:
Հղում
••Սեղմել՝ ցույց տալու համար
Եվս 2 կատարում.
keyboard (15.05.2013)
Valentina ջան, բնականաբար պիտի ուկրաիներեն էլ լիներ, քանզի Hyuram Sultan նույն ինքը ուկրաինուհի Ալեքսանդրան կամ որոշ պատմական աղբյուրներով Ռոքսալանան, բազմիցս երգել է երեխաներին քնեցնելիս ուկրաիներեն երգեր:
Մի երաժշտություն էլ կա ֆիլմում, Իբրահիմ փաշայի ջութակի կատարումն է, որը նվագել է նրա մայրը, իսկ Իբրահիմը շնունդով Պարգա-ից է և այդ երաժշտությունն էլ չի թուրքական:
Էս ֆիլմը նայելը ապացուցում ա, որ թուրքերը սեփական գրեթե ոչինչ չեն ունեցել, անգամ իրենց գեղեցկությունն ու մշակույթը շատ դեպքերում գալիս է այլ ազգերից ստրկության բերված ստրուկների մշակութային պատմություններից ու ուղղորդումներից:
Valentina (15.05.2013)
keyboard (15.05.2013)
Ինչ էլ գտար տնաշեն, լրիվ իմ ասածներն են, ջութակն էլ օրորոցայինն էլ, վաղուց էի նկատել, բայց չէի ֆայմել գրեմ:
Ջութակի պահն էլ Իբրահիմն ա պատմում կարծեմ Հաթիջե սուլթանին,որ իր մայրն է նվագել իր համար այդ երաժշտությունը, իսկ Իբրահիմի մահապատժից հետո Հաթիջան ասում էր, որ ոչ մի կերպ չի կարողանում ավարտին հասցնել կատարումը:
Ջութակի կատարմուը ֆիլմում առաջին անգամ լսեցի Սութանի և Հյուրամի սիրո գիշեր ունենալու սերայում, երբ Հյուրամի հարցին, թե ինչ հիասքանչ երաժշտություն է, սուլթանը պատասխանում է, որ Իբրահիմ փաշան է նվագում իրենց համար:
Իդեպ Իբրահիմ փաշայի դերասանը նաև երգիչ/երգահան է, եթե չեմ սխալվում, ֆիլմում իր երգերից էլ կա![]()
Վերջին խմբագրող՝ keyboard: 15.05.2013, 00:34:
Valentina (15.05.2013)
Ինձ շատ դուր եկավ էն երաժշտությունը, երբ Խատիջեն ջութակ նվագել էր սովորում.
Տեսնես սա որտեղից են վերցրել
••Սեղմել՝ ցույց տալու համար
keyboard (15.05.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ