Valve-ն մշակում է Source 2 շարժիչը
Գեյբ Նյուելը իր 50-ամյակի կապակցությամբ, նոյեմբերի 3-ին երկրպագուներին հրավիրել էր իր մոտ:
Հրավիրվել էր նաև 4chan ռեսուրսի ներկայացուցիչներից մեկը: Մոտ մեկ ժամ «չարչարելով» Valve-ի գլխավոր տնօրենին՝ հյուրերը հետաքրքվեցին, թե պետք է արդյո՞ք սպասել նոր շարժիչի մոտ ապագայում:
Ի պատասխան Գեյբը հայտնեց, որ իր ընկերությունը արդեն վաղուց մշակում է նոր շարժիչը: Երկրպագուներին դեռևս չեն ներկայացնում այն համապատասխան խաղի բացակայության պատճառով:
Միթե՞ Valve ընկերությունը վերջապես ուզում է թողարկման հայտարարել Half Life 3-ը: Հիշեցնեմ, որ Half Life 2 խաղը առաջինն էր, որը թողարկվեց Source շարժիչով:
Source 2 շարժիչի մասին ասեկոսերը սկսեցին տարածվել այս տարվա օգոստոսից, երբ Source Filmmaker-ի խմբագրման կոդում հայտնաբերվեց Source 2 բառը:
Գեյբ Նյուելի հարցազրույցը.
Էջանիշներ