խաղաղասեր - հանգիստ - հաշտարար
Ռուզան ջան, թույլ տուր չհամաձայնել, որ խիտ գրաֆիկը արդարացնում է պարտությունները էս դեպքումՉելսիից խիտ հաստատ չի գրաֆիկը` 3 խաղ 6 օրում, որից մեկը Տոտենհեմի հետ, մեկը Բարսայի, մեկն էլ Արսենալի + 3 օրից էլի Բարսա... Բավարիան էլ նենց չի որ նվեր ա
Ուղղակի մի պարզ ճշմարտություն ա պետք ընդունել. Բարսելոնը խաղային անկում է ապրում, գոլային պահերի իրացման խնդիր ունի: Ու էդ ամենի պատճառը իմ սուբյեկտիվ կարծիքով կենտրոնական հարձակվող, այսինքն՝ մաքուր գոլ խփող ֆուտբոլիստ չունենալն է, ինչպես Էտո'օն էր, իրանից առաջ Կյուվերտը, էս վերջերս Վիլյան...
Հովսեփ ջան ես չեմ ասում, թե Չելսիի ու Ռեալի գրաֆիկը խիտ ու բարդ չի… Չեմ էլ ուզում արդարացնեմ Բարսային պարտության համար, ուղղակի իրոք հնարավոր չի, որ անընդհատ մի ակումբը հաղթի: Ես որպես Բարսայի ֆան՝պատրաստ եմ իրա պարտությունները տեսնել ու էլի սիրել իրան, ինչպես միշտ: Հա՛, Բարսան կարող ա անցյալ տարվա ֆուտբոլը չի խաղում, բայց մեկ ա լավ ա խաղում ու էն, որ ինքը արդեն երեք տիտղոս նվաճել ա ու դեռ երկուսի համար էլ պայքարում ա, շատ բանի մասին ա խոսում: Համաձայն եմ, ես վերջերս շատ գոլեր չեն խփում, ինչ-որ բան առջևի գծում լավ չի ստացվում: Ֆաբրեգասը, Սանչեսն ու Տելյոն շատ պահեր են բաց թողնում /Ռեալի հետ խաղում էլ Չավին չիրացրեց/: Համ էլ պետք ա հաշվի առնել են փաստը, որ հիմա Գվարդիոլան նոր ու երիտասարդ ֆուտբոլիստների ա փորձարկում /չեմ ասում թե Չելսիում ու Ռեալում նման ֆուտբոլիստներ չկան/:
խաղաղասեր - հանգիստ - հաշտարար
Я люблю людей.. А нет.. Показалось..
Varzor (25.04.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ