Վարզոր ջան, կարելի է՞ ասենք օպերացիոն համակարգը՝Մայքրոսոֆտ, տեղադրել ՍՍԴ-ի վրա, իսկ մնացած բաները՝ կինո,երգ, ծրագրեր ՀԴԴ-ի վրա, նորմալ կաշխատի՞::
Վարզոր ջան, կարելի է՞ ասենք օպերացիոն համակարգը՝Մայքրոսոֆտ, տեղադրել ՍՍԴ-ի վրա, իսկ մնացած բաները՝ կինո,երգ, ծրագրեր ՀԴԴ-ի վրա, նորմալ կաշխատի՞::
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Magic-Mushroom (08.02.2012), Varzor (08.02.2012)
Փորձողներն ասում են, որ եթե փողերը չես ափսոսում (ՍՍԴ-ների կյանքն ավելի կարճ ա), ապա դա շատ հարմար տարբերակ ա։
Կարդա գրառումն ու քննարկումները՝ http://exler.ru/blog/item/10730/
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
keyboard (09.02.2012), Magic-Mushroom (08.02.2012)
Էկա
Աշխատելը կաշխատի, սակայն Մայքրոսոֆթը խորհուրդ չի տալիս, մանավանդ XP-ի տակ SSD չեն դնում` կսատկի:
Win7-ի համար կատարված է կոշտ սկավառակների հետ աշախատելու որոշակի ալգորիթմերի փոփոխություններ (մասնավորապես SSD-ների համար քեշավորում չի անում, file paging-ը այլ կերպ է կատարում և այլն), դրա համար էլ մի ՕՀ-ի շրջանակներում խորհուրդ չի տրվում տենց անել:
Մայքրոսոֆթը խորհոհրդ չի տալիս նույնիսկ սերվերային ՕՀ-ների պարագայում տենց բան անել, իսկ բրենդային սերվերների համար խառը HDD-ներ չեն կիրառվում: Խառը (mixed) կրիչների կիրառությունը ապահովող արտաքին տվյալների շտեմարանները (SAN, DAS) շատ ավելի թանկ են, քանի որ դրանց համար առանձին` հատուկ ՕՀ-ներ են գրվում:
Կյանքի կարճության առումով ասեմ` մենակ ՕՀ-ի համար եթե SSD դնես, ապա մինչև կոմպը փոխելը "կապրի"
Սակայն որոշ արտադրողներ անհատական սեկտորում, մասնավորապես նոթբուքերի վրա, այդպիսի "սխալ" թույլ են տալիս: Սա զուտ մարքեթինգ է` նոթբուքի երաշխիքը 3 տարուց ավելի չեն էլ տալիս, իսկ նոթբուք օգտագործողները այդքան մեծ ինտենսիվությամբ չեն աշխատում, հաեմ էլ վիճակագրորեն 3 տարուց ավել էլ չեն օգտագործում` նորն են գնում:
Ավելի էժան է նստում, երբ սովորական 2 և ավելի HDD-ներ միավորվում են RAID0 զանգվածի մեջ: Իսկ եթե RAID0-ի անհուսալիությունը վախեցնում է, ապա միավորում են RAID10 զանգվածի մեջ (բացի RAID0-ից, մնացած բոլորից RAID10-ն ամենաարագագործն է):
Վերջին խմբագրող՝ Varzor: 08.02.2012, 16:29:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
keyboard (09.02.2012), Magic-Mushroom (08.02.2012)
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Magic-Mushroom (08.02.2012)
Թեմայի սահմաններում առաջարկ Վարդզորին:
Ախպոր նման մի հատ 0-ից կոմպ սարքի, սաղ քո ուժերով, ՕՀ-ն էլ դու կգրես...
Ու տոս թե մայքրոսոֆթը ինչ գինա առաջարկելու էտ ամենաիդեալական համակարգչի դիմացՃՃՃ
Varzor (09.02.2012)
Շնորհակալություն հռետորական առաջարկի համար
Իմ սարքած համակարգչի համար Մայքրոսոֆթը բան էլ չի առաջարկի` իրենց ձեռնտո չի
Այսօրվա դրությամբ համակարգչային Hard կոմպոնենտներն իրենց պոտենցյալով վաղուց ետևում են թողել ծրագրային ապահովումը: Բանը նրանումն է, որ ծրագրային ապահովման մեծ մասը օպտիմիզացված չէ` ծախսում է ավելի շատ ռեսուրս, քան անհրաժեշտ է իրականում այդ ծրագրի կողմից լուծվող խնդրի համար: Սակայն միկրոէլեկտրոնիկայի թռիչքային զարգացումները ստիպում են, որպեսզնի ծրագրային ապահովում արտադրողները անընդհատ նոր տարբերակներ թողարկեն` առանց հներն օպտիմիզացնելու: Ու ստացվում է, որ միշտ նոր սերնդի ծրագրային ապահովումը գրեթե ոչ մի օպտիմիզացիա չի ստանում: Ու օգտագործողները ստիպված են լինում հաճախակի թարմացնել իրենց համակարգիչները:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Վարձոր ջան ես գիտեմ, որ համակարգիչը մեքենա է, որը մշակում է տվյալները հրամանների ցանկին համաձայն։Համակարգիչները լինում են շատ տարբեր ֆիզիկական ձևերի։ Առաջին էլեկտրոնային համակարգիչները որոնք ստեղծվել են 20-րդ դարի կեսերին (մոտ1940-1945) զբաղեցնում էին մի մեծ սենյակ, իսկ նրանց էլեկտրաեներգիայի ծախսը հասնում էր հարյուրավոր ժամանակակակից համակարգիչների էներգիայի ծախսին ։ Այսօր համակարգիչները հիմնված են միահավաք շրջույթների վրա, և միլլիարդավոր անգամներ արագ գործելով զբաղեցնում են նախկին ծավալի մի փոքրիկ կտոր։ Այժմ պարզ համակարգիչը կարելի է տեղավորել ձեռքի ժամացույցի մեջ և սնուցել ժամացույցային մարտկոցից։Անձնական համակարգիչները նրանց տարբեր ձևերով, դարձել են «ինֆորմացիոն դարի» նշանը և սովորաբար մարդիք «համակարգիչ» ասելով պատկերացնում են հենց դա։ Սակայն իրականում ամենատարածված համակարգիչները ներդրված համակարգիչներն են, որոնք կիրառվում են ամենուրեք՝ ռազմական օդանավերից սկսած և խաղալիքներով վերջացված։Համակարգիչների ունակությունը պահպանելու և կատարելու ծրագրեր կոչվող հրամանների ցանկերը դարձնում է նրանց չափազանց բազմանպատակ և տարբերում է համակարգիչները հաշվիչներից։
ինչպես նաև 1946-ին, ENIAC-ը սպառում էր մոտավորապես 174 կՎ։ Համեմատության համար, սովորական անձնական համակարգիչը այսօր ծախսում է մոտ 400 Վ՝ ավելի քան 400 անգամ ավելի քիչ, իսկ ահա Առաջին համակարգիչները, ինչպիսիք էին Colossus-ը և ENIAC-ը վարկյանում կատարում էին 5-ից 100 գործողություն։ Ժամանակակից միկրոմշակիչները կարող են վարկյանում կարարել միլլիարդավոր գործողություններ, և այդ գործողություններից շատերը ավելի բարդ և ավելի օգտակար են, քան առաջին համակարգիչների կատարասծ գործողությունները։
Իսկ քանի որ խոսք գնաց ինտեգրալ սխեմաներից, ապա ասեմ, որ Էլեկտրոնիկայի մեջ, ինտեգրալ սխեման, նաև ճանաչված իբրև միահավաք շրջույթ, ԻՍ, միկրոսխեմա, միկրոչիփ, սիլիցիումի չիփ կամ չիփ, (անգլերեն՝ integrated circuit, IC, microcircuit, microchip, silicon chip, or chip) մանրակերտած էլեկտրական շղթա է, որը հիմնականում բաղկացած է կիսահաղորդիչ սարքերից, օր.՝ տրանզիստորներից, ինչպես նաև կրավորական բաղադրիչներից, օր.՝ դիմադրություններից և կոնդենսատորներից: Դա արտադրվում է մի բարակ կիսահաղորդիչ հումնանյութի շերտի մակերեսի վրա: Ինտեգրալ սխեմաները օգտագործվում են ներկա մոտավորապես բոլոր էլեկրական սարքերի մեջ և հեղափոխանակացրել են էլեկրտրական աշխարհը:
Ինտեգրալ սխեմաները ստեղծվեցին որոշ գիտափորձերի հայտնաբերության շնորհիվ, որոնք ցուցադրեցին, որ կիսահաղորդիչ սարքերը կարող են վակուումի լամպերի դեր խաղան, և միջ 20-րդ դարի կիսահաղորդիչի սարքի արտադրման տեխնոլոգիայի առաջադիմության շնորհիվ: Մանր տրանզիստորների խոշոր քանակով փոքր չիփի մեջ ինտեգրացումն ահռելի առաջադիմություն էր՝ ձեղքով առանձին էլեկտրական բաղադրիչները մոնտաժ անելու դիմաց: Ինտեգրալ սխեմայի մասայական արտադրության ընդունակությունը, հուսալիությունը, և շինարարական-հանգույցի մոտեցումը սխեմայի նախագծման պատճառ դարձան ստանդարտացված ԻՍ-ների արագ ընդունմանը՝ առանձին տրանզիստորների փոխարեն:
ԻՍ-ները երկու հիմնական առավելություն ունեն առանձին սխեմաների հանդեպ՝ գինը և գործողությունը: Գինը ավելի ցածր է, որովհետև չիփերը, իրենց բոլոր բաղադրիչներով, տպագրվում են որպես մի միավոր՝ լուսավիմագրությամբ, և մեկ-մեկ տրանզիստորներով չեն սարքվում: Առավել ևս, ավելի քիչ նյութ է օգտագործվում: Գործողությունը ավելի բարձր է, քանզի բաղադրիչների արագորեն են փոխանջատվում և քիչ էներգետիկական ուժ են սպառում (համեմատած իրենց նմանակներին), որովհետև բաղադրիչները փոքր և իրար մոտիկ են:
Քիչ էր մնում որ մոռանաի ասել, որ Մինչ 2006 թվականը, չիփի մակերեսը մի քանի քառակուսի մմ-ից մինչ 350 մմ² էր, և ամեն մմ²-ի մեջ մինչ 1 միլիոն տրանզիստորներ էին տեղադրված:
Հիմա ես չեմ կարողանում հասկանալ մի բան, ինչպես է այդ ամենը տեղավորվում ընդամենը մի փոքր սարքի մեջ, որի անունն է միկրոսխեմա: Ուղղակի ոչ մի ձև չի տեղավորվում![]()
Էսքան գրել ես ու էլի չի տեղավորվում?
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
keyboard (09.02.2012)
էսօր էլի թափառեցի մեր խանութներում. ինչպես միշտ դատարկություն, Լանզայում ասին նոր տեսականին մի հինգ օրվա մեջ կստանան, բայց ասեցին, որ պրոցեսորները թանկ են լինելու, ու ազնվորեն խորհուրդ տվեցին, որ ուրիշ տեղից գնեմ պրոցեսորը...
մի տեղ տեսա մոնիտոր LG IPS236V 120.000 դրամ, խնդրում եմ ասել նորմալ գին է այս մոնիտորի համար
մեկ էլ խնդրում եմ ասեք, այս մայր պլատան P8Z68-V LX 69.000 դրամով...նորմալ գինն է՞, թե՞ ոչ..
շնորհակալություն
Հա, Lanza-ն ամբողջությամբ օրինական դաշտում է աշխատում` ուզած-չուզած ապրանքը թանկանում է:
Էդ մոնիտորը հետ գործ չունես` անհաջող էքսպերեմենտ են արել LG-ում: Իբր թե էժանագին IPS մոնիտոր են սարքել (S-IPS), բայց որոշ առումներով նույնիսկ TFT-ներին է զիջում:
Մանրամասն տեստերի արդյունքներն այստեղ
Fine-ում էմ տեսել բարձրորակ IPS և պրոֆ մոնիտորներ, բայց գները... http://fine.am/am/cat/monitors/prods...8xXzc1XzZfMF8w
Տեխնիկական մանրամսներն արտադրողի կայքում` http://www.fujitsu.com/fts/products/...ay-p23t-6-ips/
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
sarhov (10.02.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ