Նաիրուհի (12.12.2011)
Կարծում եմ՝ հեշտությամբ կգուշակեք.
-Ողջույն,-ասաց նա:
-Ողջույն,-պատասխանեցի ես:
-Քեզանից նեղացել եմ,-շարունակեց նա:
-Ինչու՞:
-Դու ինձ էլ չես սիրում:
-Ինչի՞ց ենթադրեցիր:
-Դե~, հարյուր տարի է` Կասկադում չես եղել: Ես նայում, նայում եմ, դու չկաս: Տխուր-տրտում հեռանում եմ` հուսով, որ գուցե վաղը կերևաս, բայց միևնույն է, չկաս: Դու ինձ էլ չես սիրում:
-Ես քեզ շատ եմ սիրում:
-Ուրեմն` արի Կասկադ, գիտես չէ՞, էնտեղ իրար շատ մոտ ենք լինում: Արի, քանի ձմեռը չի եկել, ձմռանը այնտեղ ցուրտ է, ու հաճախ ես ինքս չեմ երևում: Արի...
-Կգամ, անպայման կգամ, հենց այսօր, ու մինչև մթնելը կզրուցենք:
-Խոստանու՞մ ես....
-Անպայման:
-Ես կսպասեմ,-ժպտաց նա....
Երեկոյան գնալու եմ Կասկադ` մայրամուտը դիտելու....![]()
In consiliis nostris fatum nostrum est.
Գրառումը կամ ստեղծագործությունը ծանոթ չի, բայց մի տեսակ չափից դուրս տարօրինակփոքրիկաղջկական ա![]()
Շինարար (12.12.2011)
Համբերությունս չհերիքեց, նայեցի՝ ում գրառումն է։ Բայց դե բնականաբար չեմ ասիՈւղղակի հեչ մտքովս չէր անցնի, որ էդ մարդը կլինի, որովհետև ինքը հիմա դրանից շատ տարբեր է գրում
![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Շինարար (13.12.2011)
Նաիրուհի (13.12.2011)
Ես գիտեմ ով ա գրել, բայց չեմ ասի
Նոր բան գտնել-դնելու հավես չկա![]()
Ամպ (13.12.2011)
einnA-ի գրառու՞մն ա![]()
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Փոշմանեցի
Էս իմ Լիլն ա գրել՝ impression-ը. ես իր ակումբային բոլոր գրառումները գիտեմ:
Մեկդ իմ տեղը շարունակեք![]()
Նոր տեսա էս գրառումը:Աչքիս ընկավ մեկի ստորագրությունը: Ու ընդհանրապես, մարդիկ շատ են սիրում կրկնել՝ «Կանցնի, սա էլ կանցնի»: Է հետո՞… Ասենք թե՝ կանցնի, ուրեմն ի՞նչ: - «Ուրեմն եթե քեզ համար հիմա վատ է, մի տառապիր, վաղը, միևնույն է, լավ է լինելու: Իսկ եթե լավ է, էլի շատ մի ոգևորվի, միևնույն է, վաղը էդ ուրախությունը չես ունենալու:» - Ապագայով ապրող մարդու հոգեբանություն: Ավելի լավը չի, քան անցյալով ապրողի դեպքում: Ախր էս՝ հիմիկվա կյանքը թողած, ինչո՞ւ պիտի սկսեմ ապագայով չափել ներկան: Ես հիմա եմ ապրում, ու հիմա իմ սիրտը կծկվում է ցավից կամ էլ ինձ թվում է, թե շուտով կպայթի ուրախությունից… Հենց էդպես էլ պիտի լինի, կյանքն ա էդպիսին, եթե ապրում ես, ուրեմն պիտի վայելես ամեն մի պահը՝ թե՛ տխուր, թե՛ ուրախ, թե՛ չգիտեմինչ վիճակում: Ինչո՞ւ բաց թողնել զգալու հնարավորությունը, ինչ ա թե՝ «կանցնի»:
Պիտի ապրել, առանց դոգմա դարձնելու այն, որ «կանցնի»: Կամ էլ հենց էն պատճառով, որ անցնելու է:
Որ հետո անցնի էլ, գոնե իմանաս՝ ի՛նչն անցավ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ