Վայ, էս մեր Հայկոյին է՞լ են տանում արդեն...
Հայկ ջան, բանակային խորհուրդներ, իհարկե, չեմ կարող տալ, բայց մի երկու բան էլ ես ասեմ։
Թող բանակը քեզ ավելի ամրացնի, հասունացնի, ավելի ինքնավստահ դարձնի, բայց հանկարծ էն անմիջական, միամիտ ու մաքուր էությունդ, որ քեզ հատկապես հետաքրքիր ու գրավիչ ա դարձնում, չփոխի։ Ես տարբեր առիթներով էլի եմ ասել. իմ կարծիքով, դու շատ բացառիկ միջուկ ունես ու մեծ պոտենցիալ՝ տարբեր ոլորտներում հաջողության հասնելու։ Թող բանակը քեզ տա միայն էն, ինչը գուցե մինչև հիմա պակասում էր ավելի մեծ բարձունքների հասնելու, ամենակարևորը՝ ինքդ քեզ գտնելու համար։ Ես, չգիտեմ ինչի, միշտ նենց հավատացել եմ, որ դու պիտի ինչ–որ լուրջ լավ բանի հասնես մի օր։ Համոզված եմ, որ եթե ուզենաս, անպայման կհասնես։
Վերջերս համարյա չենք շփվում, բայց ես միշտ էլ քո նկատմամբ առանձնահատուկ լավ վերաբերմունք եմ ունեցել, ու դա բոլորովին չի փոխվել։
Չհուսահատվես, չթուլանաս, չտխրես։ Լավ կլինի ամեն ինչ։ Միշտ հիշի, որ քեզ էստեղ լիքը մարդիկ սիրում, հարգում ու սպասում են։ Նաև հավատում քո ուժերին։ Մնում ա՝ դու էլ հավատաս
։
Քեզ բարի, անփորձանք ծառայություն, Հայկ ջան։ Կկարոտենք
։
Էջանիշներ