User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 110 հատից

Թեմա: Հ.ա.յ.կ.ո.-ն գնում ա բանակ, բարին մաղթենք:))

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #12
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկո ջան, ախպերս, թե ինչքան եմ քեզ սիրում ու հարգում՝ էդ բառերով չի, որ հնարավոր ա արտահայտել, դու էդ իմ վերաբերմունքից պետք ա որ միշտ զգացած լինես։
    Ախպերս, ով երբ ու ինչ հարցրել ա ծառայությանս մասին՝ մինշտ լավն եմ ասել մենակ, առավելությունները... բայց դե էդ մի մասն ա միայն, իսկ հարցի հակառակ կողմքը միշտ բաց եմ թողել, անտեսել եմ, որտև բանակում նենց բաներ ա լինում, որ ուզում ես մոռանալ ինչքան հնարավոր ա շուտ ու էլ կյանքում չհիշես, բայց դե չես կարա... 4 ամիս ա բանակային երազներ եմ տեսնում... ու նենց չի, որ ամեն անգամ լավ բաներ եմ տեսնում։
    դժվար ա լինելու ախպերս, շատ դժվար... իմ, քո նման մարդկային տիպի համար բանակն ամենադժվարն ա... էդ միջին կաեգորիան ա, որ ոչ գնում ա բանակ «թույն տղա» դառնալու, ոչ էլ ասում ա «հա դե, թեկուզ ամեն օր ավլեմ, կարևորը՝ անփորձանք հասնեմ տուն» 1ին կատոգորիիային քիչ թե շատ ընդունում եմ՝ իրանց համար գոնե լավ ա անցնում ծառայությունը, այ իսկ երկորդ կատեգորիայից զզվում եմ... անինքնասեր թափթփուկների հավաքածու...
    այ իսկ երրորդ, ինձ համար միակ ընդունելի կատեգորիան՝ էդ «աջին քաշված», բայց իրա ինքնասիրությունը, պատիվն ու արժանապատվությունը ատամներով պաշտպանելու պատրաստ ՏՂԵՔՆ են... դժվար ա լինելու, էդ փաստ ա, բայց դու կարող ես...
    բանակի առավելություններից մեկն էն ա՝ որ իգական սեռը գործնականում գոյություն չունի այնտեղ... չեմ ասում առանց իրանց լավ ա՝ բայց մի հատ մե՜ծ պրոբլեմից ազատ ես էլի ոնց որ... առանց իրանց դժվար ա, բայց որ գիտակցում ես՝ երկու տարի ա, հաստատ արժի դիմանալ... չնայած նենց չի, որ էդ երկու տարվաինից հետո գնահատելու են իրանք էդ փաստը, որ դու ԾԱՌԱՅԵԼ ԵՍ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ, բայց դե էդ էական չի...
    մի բանի անունը որ ծառայել ա՝ էդ չի կարա լավ բան լինի... ամեն ......ի թվալու է, որ դու գնացել ես իրան ծառայելու, ոչ թե հայրենիքիդ ու դու ստիպված ես լինելու իրանց մաեն քայլափոխին համոզել, որ էդ տենց չի... ու որ քո հայրենիքը ոչ գնդապետ Զիզիբիզիյանն ա, ոչ էլ «թույն դեմք» Մենչուլիկը...
    Կարևորը՝ ոչ մի պահի չմտածես, որ «հա դե մի բան էր ասեց...» ավելի լավ ա գլխիդ ցավից նեղվես, քան թե խղճիդ...
    Ու մեկ էլ հիշի՝ ինչքան էլ մոտիկներ ունենաս բանակում, ցանկացած պահի հիշի՝ ԴՈՒ ՄԵՆԱԿ ԵՍ ԳՆԱՑԵԼ ԲԱՆԱԿ ՈՒ ՄԵՆԱԿ ԷԼ ՀԵՏ ԵՍ ԳԱԼՈՒ ու սաղ ընթացքում էլ մենակ ես լինելու... կարան կողք–բոլորդ լիքը մարդիկ ֆրֆրան, բայց էդ կտևի էնքան ժամանակ քանի հլը ամեն ինչ նորմալ ա քո մոտ, իսկ պրոբլեմի, դժվարության պահին հաստատ ոչ մեկը չի կանգնի կողքդ... էդ չի նշանակում, որ իրանք սաղ վատն են, ուղղակի տենց ա ու ֆսյո։ Օրինակ բերեմ՝ դու տես։ Ամենամտերիմ բանակային ընկերոջս անգամ ես շատ հարցերում չեմ վստահել... գիտեի, որ ինքը շատ լավն ա, որ նվիրված ընկեր ա, որ և այլն... բայց մեկ ա սաղ հարցերս մենակս եմ լուծել, գիտե՞ս խի... որտև որ ինքը տեղյակ լիներ, որ ասենք ինձ մի խախանդ տեղ կանչել են «զրուցի» ու չգար՝ կամ գար, բայց ոչնչով ինձ չօգներ՝ մեր ընկերությունը դրանից կտուժեր... մի բան կա, չգիտեմ էդ ինչ ա, ինքնապաշտպանական ռեֆլեքս ա երևի, որ քեզ անընդհատ հետ ա պահում որոշ քայլերից... մանավանդ քեզ չվերաբերող քայլերից... ու թեկուզ մոտիկիդ վերաբերող քայլերից... նայի, էդ տղեն որ ասում եմ, ծառայության ընթացքում էլ գիտեինք, որ լավ ընկերներ ենք դառնալու, բայց մենակ ծառայությունից հետո... հիմա արդեն, «դրսում», հազար ու մի հարցեր ա եղել ,որ իրար օգնել ենք, պօդդերժկա ենք արել, բայց բանակում կարողա տենց հարցերի ժամանակ մենակ լինեի(լիներ)...
    Դու մենակ թե աշխատի ճիշտ կողմորոշվես ինչ, ոնց, երբ... ինչքան շուտ ըմբռնես ծառայության մանրուքները էդքան հեշտ կլինի քո համար, բայց դե պատիվն ու ինքնասիրությունը՝ բանակում լինես թե Ջամայկայում՝ նույնն են...
    Չգիտեն ինչքանով հասկանալի արտահայտվեցի, բայց անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե ուր կգնաս ծառայելու, ինչ պրոբլեմների մեջ կլինես, հիշի, որ մյուսների անունից ինձ իրավունք չեմ վերապահի ասեմ, բայց ես հիշում եմ քեզ, սիրում եմ քեզ, կկարոտեմ, անհամբեր կսպասեմ բարի վերադարձիդ ու համարս էլ ՔՈ համար միշտ հասանելի ա... եթե նենց հարց կլինի, որ իմ ուժերի սահմաններում կլինի օգնել՝ մենակ ուրախ կլինեմ... կարևորը՝ դուխդ տեղը... բարի ծառայություն քեզ ախպերս։ ու մեկ էլ խաբար կանես, ուզում եմ տեսնել քեզ անպայման մինչև գնալդ
    Վերջին խմբագրող՝ John: 06.11.2011, 19:45:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (07.11.2011), Ariadna (06.11.2011), armen9494 (06.11.2011), Arpine (06.11.2011), Rammstein (06.11.2011), Smokie (14.11.2011), tyush2485 (06.11.2011), VisTolog (09.11.2011), Աբելյան (09.11.2011), Դեկադա (06.11.2011), Նաիրուհի (06.11.2011), Ուլուանա (07.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արամը գնում ա բանակ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 59
    Վերջինը: 04.07.2011, 22:34
  2. Բարին ու չարը
    Հեղինակ՝ dire, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 28.06.2010, 15:19
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Universe-ը գնում ա բանակ
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 61
    Վերջինը: 21.12.2009, 16:19
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •