Երկու տղա գիշերով
Գարեջրի շշերով,
Զրույցի թեմա փնտրեցին...
Մի կլոր ժամ մտածեցին:
-Չէ, բան դուրս չի գալիս:
-Արի քնենք հարգելիս:
Լույսը բացվեց, վեր կացեք,
Թարմ ուղեղով մտածեք,
Ահա եւ երրորդն եկավ,
Միասին խելք խելքի կտանք:
![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
բայց չափածո զրույցն իրենց
սահմանների մեջ է պահում
մեկ էլ մի բան դուրս է թռնում մատի տակից.
-բա ախպեր ջան, չէի ուզում,
ինչ արեցի՝ հանգը մենակ էսա բռնում,
դե գրեցի, չեմ պեչատում:
- Պահ, սրան տես ոնցա փրթում,
արա, էստեղ հանգեր ու՞ր ես տեսնում
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Թեման մեր այս հիասքանչ
Մի թողեք որ սենց մնա մինչ աքլորականչ,
Զի 5 ամիս սենց ժանգոտեց-մնաց,
Սարդը պատերին հյուսեց լիքը ցանց:
Էս մեր հայերը արդեն շատ վաղուց
նախընտրում էին չափածո զրույց
էլ Շնորհալի, էլ Նարեկացի
Տեսնենք էսօր ով՞ թեմա կբացի
aragats (19.10.2011), Arpine (16.10.2011), Lusinamara (16.10.2011), Արէա (17.10.2011)
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Ակումբում տաղանդներ են թևածում,
Չափածոյով տարբեր հարցեր լուծում,
Մարդիկ կան արձակ էլ խոսել չգիտեն,
Իսկ իրենք չափածոյով էլ լսելի են!
![]()
Արէա (17.10.2011)
Հե՜յ, պոետներ սեգ սարերի,
Լոքշից մեռա՛վ էս թեման:
Ինձ ո՞վ մի բուռ հանգ կբերի,
Թեկուզ լինի մուսուլման:
DIXIcarpe noctem
Չեմ լինի ես ոչ մի դեպքում
Ո՛չ մուսուլման, ո՛չ կովապաշտ,
Բայց կարող եմ այս թեմայում
Գրելտողեր ոչ շատ անտաշ:
Կարոտ է մարդը հանգով տողերի,
Ու թեկուզ նույնիսկ մի կարճ պահի
Մոռացել ենք մենք զրույցը կյանքի,
Կամ թե թրթիռը կանգուն տողերի,
Կամ միգուցե հետքը սև թանաքի
Միևնույն է, եկ սպասենք պահի,
Երբ կրկին անգամ բարձր կհնչի
Տողերն ու երգերը մեր գրիչների:
Շատ դարեր առաջ էս Դար ակումբում
Ոչ մի հանճարեղ բանաստեղծ չկար,
Բայց հայտնվում էին էս չափածոյում
Համով ու հոտով հանգեր անդադար:
Իսկ հիմա, երբ ստեղ ամեն երկրորդը
Պոետ ա, աշուղ ու նույնիսկ գուսան,
Ամեն տեղ գովք ու փառքի ոլորտ ա,
Իսկ ստեղ ինքնասպան եղավ իմ մուսան:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 19.10.2011, 23:17:
DIXIcarpe noctem
aragats (19.10.2011), Arpine (20.10.2011), Lusinamara (19.10.2011), Rammstein (19.10.2011), Արէա (20.10.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ