User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Չփիլիսոփայություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #4
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Մարդուն պետք է դատել ըստ իր արարքների»։
    «Դու այն ես, ինչ անում ես»։
    «Մարդու վարքագիծը իր մտածելակերպի արտացոլանքն է՝ ինչ մտածում ես, այն էլ անում ես»։
    «Արած քայլերը չեն ջնջվում՝ դրանք մեզ հետ են մնալու մինչև մեր կյանքի վերջ»։

    Շատ ժամանակ այս սկզբունքները ճիշտ են, սակայն այն մարդը, որը միայն սրանցով է առաջնորդվում և դատում ինքն իրեն ու դիմացինին, պարզապես զուրկ է խորաթափանց լինելուց (առանց վիրավորվելու, սա վիրավորելու համար գրված չէ

    Քիչ չեն դեպքերը, երբ գործում է հակառակ սկզբունքը՝ մարդը իր վարքագիծը չէ։

    Ի՞նչ է ՎԱՐՔԱԳԻԾը։ Վարքագիծը արտացոլում է արտաքին հանգամանքները, տվյալ պահի ինքնազգացողությունը և երևույթները ընկալելու տվյալ պահի մեր ընդունակությունը / ընկալման ձևը։ Հաճախ վարքագիծը որոշվում է պահի և հանգամանքների ազդեցության տակ։

    Ժամանակ առ ժամանակ բոլոր մարդիկ իրենց պահում են տարօրինակ՝ ոչ այնպես ինչպես իրենք իրականում կան։ Օրինակ՝ դու երբևէ չե՞ս արել մի բան, ինչը չէիր ցանկանում անել և ինչը դեմ է եղել քո էությանը։ Կամ հենց հիմա դժվա՞ր կլինի հիշել մի դեպք, երբ դու ուրիշ մարդու մի արարքից իրեն պիտակավորել ես, բայց հետո հասկացել ես, որ ինքը իրականում այդպիսինը չի։

    Իսկ ի՞նչ է ԷՈՒԹՅՈՒՆը։ Էությունը հազվագյուտ է փոփոխվում՝ ամեն վայրկյան չի փոխվում, ինչպես վարքագիծը։ Սա նշանակում է, որ կարող են լինել դեպքեր, երբ դու՝ էությունդ հեռվանում է վարքագծից։

    Շատ կարևոր է տեսնել հստակ տարբերություն մարդու վարքի և էության միջև։

    Մի բան է խոստովանել, որ ինչ որ հարցում դու մատնվեցիր անհաջողության, բայց բոլորովին այլ բան է ինքդ քեզ կնքել որպես անհաջողակ։

    Սակայն սրա մյուս ծայրահեղությունն էլ կա։ Կան մարդիկ, ովքեր ինքնախաբեությամբ են զբաղվում և մատների արանքով են նայում իրենց կյանքին, արժեքներին և համոզմունքներին՝ մտածելով, թե ոչինչ ինչ կլինի թող լինի ու ոչ մի ջանք չեն թափում իրենց պահելու այնպես, ինչպես իրենք ճիշտ են գտնում։

    Ես իմ համար արել եմ մի հետևություն՝ պետք չի խորանալ ուրիշների մեջ ու փորձել ապարդյուն ջանքեր թափել ռասշիֆրովկա անելու դիմացինի էությունը։ Եթե ամեն մարդ իր սեփական անձի մասին մտածի ու էն ժամանակը, որ ծախսում է ուրիշներին վերծանելու համար՝ ծախսի իր սեփական կատարելագործման ու զարգացման վրա, օգուտը հաստատ անհամեմատ մեծ կլինի

    Իսկ Ակումբում էլ կան մարդիկ, որոնք կարան կոպտեն, կռիսական մի բան անեն, բայց դա դեռ չի նշանակում, որ ես էությամբս այդպիսին եմ

    Այնպես որ թեյք իթ իզի և դոնթ վորի բի հեփի

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (13.07.2011), Quyr Qery (04.01.2012), Shah (13.07.2011), Smokie (13.07.2011), Universe (26.12.2011), Դեկադա (13.07.2011), ՆանՍ (26.07.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •