Մասնակիցը ինքն իր մականունը փոխելու տեխնիկական հնարավորություն չունի: Դա կարող են անել միայն ադմինիստրատորները: Մականունը փոխելու ընթացակարգը, ձևը ու կանոնները կարդացեք այս թեմայում:
Մասնակիցը ինքն իր մականունը փոխելու տեխնիկական հնարավորություն չունի: Դա կարող են անել միայն ադմինիստրատորները: Մականունը փոխելու ընթացակարգը, ձևը ու կանոնները կարդացեք այս թեմայում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չգիտեմ՝ բողոքի գրքում գրեմ, ստեղ, թե առաջարկներ թեմայում. այ տենց համընդհանուր ա, որ երեք թեմաներին էլ համապատասխանում աՈւրեմն՝ համ բողոքում եմ, համ հարցնում եմ, համ առաջարկում եմ
Ինչի՞ են հարցումների տոկոսները ամբողջի հարաբերականությամբ արտահայտված: Էնքան էլ պրակտիկ չի: Առաջարկում եմ փոխել:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Երևի խոսքը բազմակի ընտրության հնարավորությամբ հարցումների մասին ա: Ասեմ, այդ բողոք/առաջարկ/հարցին չի համապատասխանում նշածդ թեմաներից և ոչ մեկը
Այդ հարցով առաջարկում եմ դիմել vBulletin-ի հեղինակներին:
հ.գ. Ինքս նման կերպ տոկոսները հաշվելը սխալ չեմ համարում: Դրանով երևում է, թե ընդհանուր քվեարկածներից քանի տոկոսն է ձայն տվել կոնկրետ տարբերակին, ինչը, ԻՄՀԿ, պրակտիկ է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մենք շփվում ենք ակումբի ադմինիստրացիայի հետ, ակումբի ադմինիստրացիան՝ vBulletin-ի, նենց որ vBulletin-ի հետ կապված մեր հարցերով, բողոքներով ու առաջարկներով մենք կարող ենք դիմել ադմինիստրացիայինԽնդրում եմ իմ հարց/առաջարկ/դիմումը փոխանցել vBulletin-ին
![]()
Չէ, Արտ ջան, իրականում պրակտիկ չի, որովհետև դա հաշվելը անհամեմատ ավելի հեշտ ա, քան հարցման մյուս պատասխանների հարաբերակցությամբ տոկոսները հաշվելը, հետևաբար համակարգը պետքա հաշվի իմ ասած ձևով: vBulletin-ը կիքս ա տվել ստեղ![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Արթ, երկու տարբերակն էլ ընդունելի ու օգտակար են, կախված դեպքերից: vBull-ը կիքս չի տվել, էս հարցն էլ իրանց ֆորումում քննարկվել ա: Ժամանակին կարդացել եմ, ուղղակի հիմա հավես չկա նորից փնտրելու: Ինչևէ: Ուղղակի ուզում եմ ասել, որ տեխնիկապես սխալ չի, էսպես ա նախատեսված, ինքներս նույնիսկ համոզվելու դեպքում, որ քո ասած տարբերակը ավելի արդյունավետ ա, էդ կարգի փոփոխություններ կոդի մեջ չենք անի, vBulletin-ն ընտրել ա էս տարբերակն ու փոխելու ցանկություն չունի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Rammstein (20.05.2011)
Հարգելի ադմինիստրատորներ,
ինձ հետաքրքրում է, թե ինչու՞ չեք ջնջում մի քանի տարի առաջ գրանցված, ոչ մի գրառում չունեցող և չօգտագործվող պրոֆիլները, որոնք անիմաստ տեղը «լոգիններ» են զբաղեցնում:
Վերջին խմբագրող՝ Artyom: 24.06.2011, 00:30:
Պարզապես չենք ջնջում:
Գուցե և մի օր ջնջենք:
Իսկ ընդհանրապես ջնջման ենթակա չէ որևէ «պրոֆիլ», որով գոնե մեկ գրառում արվել է:
Միաժամանակ տեղեկացնեմ, որ եթե ինչ-որ մեկը ուզում է գրանցվել մի մականվամբ, որը զբաղված է, բայց տվյալ պրոֆիլն ակտիվ չի եղել 3-6 ամիս, դրանով որևէ գրառում չի արվել, ապա դա ջնջում և նոր գրանցվել ուզողին (կամ մականունը փոխել ուզողին) հնարավորություն ենք տալիս դա օգտագործել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Artyom (24.06.2011), My World My Space (24.06.2011)
Հարգելի ադմինիստրացիա, հնարավոր չի՞ արդյոք գրառման գործիքադաշտի մեջ ավելացնել այն թեգերը, որոնք գործուն են, սակայն գործիքադաշտում չկան: Օրինակ [SPOILER], [S] թեգերը և այլ թեգեր, որոնց գոյության մասին չգիտենք, բայց համակարգը դրանցից օգտվելու հնարավորություն տալիս ա:
Շնորհակալություն:![]()
Chuk (04.07.2011), Moonwalker (04.07.2011), Արէա (05.07.2011)
Կներեք կրկին հին թեմանին անրադառնալու համար.
Խոսքս վարկանիշերի մասին է: Կխնդրեի ուղղակի դրված լիմիտը ԳՈՆԵ մի փոքր նվազեցնել:
Անձամբ ինձ մոտ քրոնիկական չի վարկանիշ տալու սովորությունը, այդ իսկ պատճառով ամիսը հեչ որ չէ մի 2-3 անգամ լինում է նույն մարդուն վարկանիշ տալու ցանկություն:
Lion (04.07.2011), Moonwalker (04.07.2011), Universe (05.07.2011), _Հրաչ_ (04.07.2011)
Universe (05.07.2011)
երբ եք վերացնելու սայտի տոռմուզները ??? մեկ-մեկ նենցա լռվում, ինձ թվումա կապնա կորել, դու էլ մի ասա ուրիշ ցանկացած սայտ բացվումա նորմալ![]()
Ապե Ջան (07.07.2011)
Հարգելի մոդերատորներ
Կարելի է հարցնել, թե ինչու է իմ մուտքը "Արթուր Մեսչյան" թեմայում սահմանափակ` այսինքն հենց փակ
Փակելուց առաջ գոնե կարելի էր տեղեկացնել, թե դրա կարիքը չկա: Չլինի գլխացավանքից փախնելու նոր ձև է: Էն էլ էն դեպքում, որ ձեր պիտակավորված " կպնողական" գրառման համար տուգանային ստացել եմ, իսկ դրանից հետո հատուկ "ոչ կպնողական" ոչ մի գրառում
Գոնե բարի եղեք գրածս նամակին պատասխանել կամ էս գրառումից հետո գոնե կհիշեք դրա մասին
ուֆ, ուֆ էստեղ էլ հասանք
դուք ձեր "ոչ կպնողական" անկողմնակալությամբ հարցիս պատասխան տվեք![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Կարելի է արձանագրել, որ «Արթուր Մեսչյան» թեմայում սահմանափակ է բոլորի մուտքը, այսինքն թեման փակ է գրառումներ կատարելու համար:
Ակումբում տեխնիկական հնարավորություն նախատեսված չէ կոնկրետ թեմայում սահմանափակել միայն ինչ-որ մեկի մուտքը:
Մոդերատորը թեմայում ավելի ուշ մոդերատորական գրությամբ տեղեկացրել է թեման փակելու պատճառը:
Ինչ վերաբերվում է անկողմնակալությանը, ապա ասեմ, որ ժամանակիս սղության պատճառով թեմայում ողջ ծավալվածին հետևել չեմ հասցրել, չէի կարող, սակայն հասցրել եմ տեսնել, որ երկու հակադիր տեսակետների բախում կար, բախում, որն ըստ էության անցել էր քաղաքակիրթ ու համերաշխ քննարկման սահմանը, և «երկու կողմից» էլ կային «պատժվածներ», այսինքն տուգանվածներ, ինչը նշանակում է, որ մոդերատորը անկողմնապահորեն է իրականացրել արբիտրի իր դերը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ