ոնց ստիպեմ աիդա64-ին,եվերստի նման պանել զադաչ-ում ջերմաստիճանները ցույց տա?
ոնց ստիպեմ աիդա64-ին,եվերստի նման պանել զադաչ-ում ջերմաստիճանները ցույց տա?
Լավ, բա դրանից ո՞րտեղից ճարեմ:
Հա երկու հատ ունի: Հետեւում` սնուցման բլոկի տակ դրածը դեպի ներս ա փչում, իսկ դիմացի մասում դրածը հենց նոր նկատեցի, որ չի պտտվում:Հես ա կնայեմ` ինչից ա:
Ոնց որ թե հա: Առաջ 59-60 էր, բացած վիճակում 53-55 ա ու կարծես թե չի ավելանում:
Իսկ CPU-ն, որ նոր կոմպը միացրեցի, կարծեմ 56°C էր, հիմա արդեն մի 30 րոպե ա միացրած ա, դեռ 66°C ա, քիչ-քիչ ա բարձրանում:
Հիմա նորից փակեցի, արդեն մի-մի աստիճան բարձրացան:
Կարծեմ CPU Warning Temperature կա, հիմա հավես չունեմ անջատեմ նայեմ: Եթե կա, ի՞նչ անեմ:
1. Ինչպես ասեցի, կա, բայց դեպի ներս ա փչում:
2. Պաստան, վստահ չեմ, որ քիչ եմ քսել, որտեւ էդ անտերը էնքան էլ մածուցիկ չէր (երեւի մի քիչ հնացած ա եղել), էս աջ կողմի նկարի պես բարակ չէր լինի քսել.
Ժող, մի հարց էլ. ո՞նց կարա CPU-ի մաքսիմալ թույլատրելի ջերմաստիճանը 69.5 լինի ու ութսունքանիսի դեպքում չվառվի կամ չանջատվի: Էսօր մեկի կոմպն էի նայում, տեսա CPU-ն (էլի P4 HT) 81°C-ի կարգի ա: Պարզվեց CPU-ի հովահարը սխալ սնուցման տեղից էր միացրել ու պետք եղածից դանդաղ էր պտտվում: Ճիշտ տեղը միացրեցի, դզվեց:![]()
Գրառմանս մեջ պետք է որոշակի ճշգրտում մտցնեմ: Motherboard-ի ջերմաստիճանը ցույց տվող դատչիկը տարբեր արտադրողներ տեղադրում են մայրատախտակի տարբեր հատվածներում, այդ թվում նաև պրոցեսորի սոքեթի տակ: Այսինքն պարտադիր չէ, որ այն ցույց տա չիփսեթի ջերմաստիճանը:
CPU Warning Temperature ֆունկցիան հնարավորություն է տալիս նշել պրոցեսորի այնպիսի ջերմաստիճան, որին հասնելու դեպքում պրոցեսորը սկսում է աշխատել որ ամբողջ հզորությամբ՝ այնքան տոկոսով պակաս, որքան նշված է CPU THRM-Throttling-ում, ինչը հնարավորություն է տալիս որոշ չափով նվազեցնել պրոցեսորի ջերմաստիճանը, որն էլ իր հերթին կանխում է համակարգչի «կախելը»:
Օրինակ, եթե CPU Warning Temperature-ը նշված է 70 աստիճան, իսկ CPU THRM-Throttling-ը 25%, ապա 70 աստիճանին հասնելուն պես, պրոցեսորը սկսում է աշխատել 75% հզորությամբ:![]()
Rammstein (02.07.2011)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ