User Tag List

Էջ 8 23-ից ԱռաջինԱռաջին ... 45678910111218 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 343 հատից

Թեմա: Սեռական հարաբերություններ ընկերների միջև

  1. #106
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական հարաբերություններ ընկերների միջև

    Վաաաաաաաաաայ…էս ու՞ր ա գլորվում իմ Հայաստանը…
    Աղջիկների գրածները կարդացի, կրկնվել չեմ ուզում… /Ձեր բարձրության վրա եք /
    Միայն ասեմ, որ եթե այսպես շարունակվի ոչ թե իսկական սիրուց, այլ «իսկական » ընկերությունից երեխաներ կծնվեն…
    ավելացնեմ, որ Արշակի հիմնավոր կարծիքը հարգեցի
    հա ու մեկ էլ…
    Taurus ջան, ի՜նչ լավ է, որ քույրդ քեզ պես չի մտածում

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (23.07.2013)

  3. #107
    A-D-M-I-N Power Stalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    42
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական հարաբերություններ ընկերների միջև

    Իսկական ընկերությունը սրբություն ա ու սենց բաներ նույնիսկ գրելը անընդունելի եմ համարում:

    Իսկ եթե խոսքը գնում ա սիրած էակների ընկերության մասին նորմալ եմ համարում
    Վերջին խմբագրող՝ Stalker: 27.03.2007, 17:51:
    See you on the dark side of the moon...

  4. #108
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական հարաբերություններ ընկերների միջև

    Մեջբերում Ֆանտոմ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծես ոչ ոք չի հետեվում:
    Հետևող կա Ֆանտոմ ջան

    Բայց շատ հետաքրքիր ա տեսնել այն, որ բոլորը ընդունում եմ սեքսը որպես ահավոր կեղտոտ և անընդունելի մի բան: Կարողա և ճիշտ կլիներ սեքսով զբաղվել միյան և միայն երեխա ունենալու նպատակով, իսկ մնացած նպատակները ընդունել անգամ որպես մեղք: Երևի այնդպես եք կարծում:

  5. #109
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական հարաբերություններ ընկերների միջև

    Չէ, ես նկատի ունեմ, եթե բանը հասել ա նրան, որ ոմանք նոռմալ են համարում նույնիսկ սովորական ընկերների սեռական հարաբերությունները, ուրեմն գուցե նպատակ դնեն Ընկերական երեխաներ ունենալ

  6. #110
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական հարաբերություններ ընկերների միջև

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ես նկատի ունեմ, եթե բանը հասել ա նրան, որ ոմանք նոռմալ են համարում նույնիսկ սովորական ընկերների սեռական հարաբերությունները, ուրեմն գուցե նպատակ դնեն Ընկերական երեխաներ ունենալ
    Դրանք լրիվ տարբեր բաներ են

  7. #111
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական հարաբերություններ ընկերների միջև

    Մոդերատորական։ Ուզում եմ ոմանց հիշեցնել, ոմանց էլ տեղեկացնել, որ այս թեման ոչ թե սիրող ընկերների (սիրահարների) միջև սեռական հարաբերությունների մասին է, այլ պարզապես ընկերների, որոնք միմյանց նկատմամբ ռոմանտիկ զգացմունքներ չեն տածում։

    Հետևաբար որոշ գրառումներ տեղափոխված են համապատասխան թեմա՝ «Նախամուսնական սեռական հարաբերություններ»
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #112
    Gid cool_aper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական հարաբերություններ ընկերների միջև

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ ոմանց հիշեցնել, ոմանց էլ տեղեկացնել, որ այս թեման ոչ թե սիրող ընկերների (սիրահարների) միջև սեռական հարաբերությունների մասին է, այլ պարզապես ընկերների, որոնք միմյանց նկատմամբ ռոմանտիկ զգացմունքներ չեն տածում։
    Իմ կարծիքով մարդիկ , որոնք իրար հանդեպ չեն տածում ռոմանտիկ զգացումներ չպիտի զբաղվեն սեքսով ընդհանրապես կապ չունի ընկերությունը .. իսկ ընկերների դեպքում ես իմ կյանքի ընթացքում տենց դեպք չգիտեմ ... եթե պրոֆիլակտիկայի համար պիտի զբաղվեն սեքսով , լավ չի քանի որ ըտեղ կտուժի ընկերությունը .. իսկ եթե երկկողմանի սպորտային «Ինտերես» կա կամ էլ կիրք /ոչ սեր , ոչ էլ ռոմանտիկա / զուտ կիրք .. ապա միմիայն խրախուսելի քանի որ լավ սեքսը միշտ էլ առողջարար է ու շատ լավ բանա իրականում ...
    Աղջիկներին խորհուրդ կտամ փոքր ինչ ալկոհոլ օգտագործել .. իսկ տղաներին մոմեր և լավ երաժշտություն սենյակում ... մեզ տղեքիս էտքան էլ չի հուզում էտ , իսկ աղջիկներին ռեալաքսա .. հավեսա տենց
    Հ.Գ. սեքով պետք է զբաղվել միմիայն էն մարդկանց հետ ովքեր դուր են գալիս ..

  9. #113
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական հարաբերություններ ընկերների միջև

    Կարծում եմ իզուր է վերաբացվել և ընդհանրապես բացվել այս թեման, քանզի անիմաստ է նման հարց քննարկելը: Քննարկման արժանի են այն հարցերը, որոնք ակտուալ են, կան մեր մեջ,մեր շրջապատում:Իսկ ես շաաատ կասկածում եմ,որ մեզանից մեկը պարզապես ընկերոջ հետ սեքսով զբաղվել է կամ կզբաղի, այդպիսի բան պարզապես անհնար է մեր ներկայիս հասարակությունում, այնպես որ կապ չունի,թե ով ինչ է մտածում դրա մասին:

  10. #114
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական հարաբերություններ ընկերների միջև

    Մեջբերում electrical_storm-ի խոսքերից Նայել գրառումը
    .... ես շաաատ կասկածում եմ,որ մեզանից մեկը պարզապես ընկերոջ հետ սեքսով զբաղվել է կամ կզբաղի ....
    Քո փոխարեն ես էդքան վստահ չէի լինի . եթե թեման բացվել ա, ուրեմն մի բան կա, չէ՞, գոնե թեմայի հեղինակի մտքով հաստատ նման բան անցած կլինի, թե չէ չեմ կարծում, որ նման թեմա կբացեր:

    Ու նորից ուզում եմ նշել, որ պարզապես ընկերների մեջ սեռական հարաբերությունները համարում եմ լիովին հնարավոր, միայն թե դա կախված է կոնկրետ այդ մարդկանց՝ ընկերության մասին ունեցած պատկերացումներից, նաև նրանց՝ ավելի շատ բնական կամ բանական լինելուց (հատկապես տվյալ պահին): Երևի թե հենց այս պատճառով էլ մեր հասարակությունում նման դեպքեր չկան (կամ, համենայն դեպս, մենք դրանց մասին չգիտենք). մենք բանականությունը «բնականությունից» գերադասում ենք (թեպետ չգիտեմ՝ ինչքանով է դա ճիշտ):

    Գիտեմ, որ լավ չկարողացա արտահայտվել, բայց ավելի լավ հաստատ չեմ կարող (գոնե այս պահին): Կներեք :
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  11. #115
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական հարաբերություններ ընկերների միջև

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու նորից ուզում եմ նշել, որ պարզապես ընկերների մեջ սեռական հարաբերությունները համարում եմ լիովին հնարավոր, միայն թե դա կախված է կոնկրետ այդ մարդկանց՝ ընկերության մասին ունեցած պատկերացումներից, նաև նրանց՝ ավելի շատ բնական կամ բանական լինելուց (հատկապես տվյալ պահին): Երևի թե հենց այս պատճառով էլ մեր հասարակությունում նման դեպքեր չկան (կամ, համենայն դեպս, մենք դրանց մասին չգիտենք). մենք բանականությունը «բնականությունից» գերադասում ենք (թեպետ չգիտեմ՝ ինչքանով է դա ճիշտ):

    Գիտեմ, որ լավ չկարողացա արտահայտվել, բայց ավելի լավ հաստատ չեմ կարող (գոնե այս պահին): Կներեք :
    Արդեն չեմ հիշում, թե էս թեմայում ինչ մտքեր եմ արտահայտել, նենց որ, եթե կրկնվում եմ, կներեք։
    CactuSoul, իմ կարծիքով դու բնականը շփոթում ես անասնականի հետ։ Կենդանիների համար գուցե ոչ բանական լինելը ինչ-որ տեղ բնական կարող է համարվել (չնայած ես տենց չեմ կարծում), բայց մարդու համար անասնական, ոչ բանական լինելը բոլորովին էլ բնական չէ. մարդու համար միշտ բանական լինելն է բնական։ Այնպես որ, իմ կարծիքով, ընկերների միջև սեռական հարաբերությունները բոլորովին էլ բնական չեն։


    Հա, ու մեկ էլ, որպեսզի թեման նորից անհեթեթության չհասնի, առաջարկում եմ, որ յուրաքանչյուրը, ով կողմ է նման հարաբերություններին, նախ անպայման պատասխանի Ուլուանայի տված հետևյալ կարևոր հարցերին.
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նախ մի հարց կուզենայի ուղղել ընկերների միջև սեռական հարաբերությունների կողմնակիցներին. եթե դուք համարում եք, որ նման հարաբերությունները նորմալ են, ընդունելի և նույնիսկ խրախուսելի, հետաքրքիր է, դուք դա նույնքան խրախուսելի կհամարեի՞ք, եթե ձեր քույրն իր մտերիմ ընկերների հետ պարբերաբար այդպիսի հարաբերություններ ունենար։
    Այս հարցիս պատասխանեք, հետո, ըստ պատասխանի, ուրիշ հարց կտամ։
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա այսպիսի մի հարց. դուք՝ ընկերների միջև սեռական հարաբերությունների կողմնակիցներդ, համարում եք, որ այդպիսի հարաբերությունների համար պարտադիր չէ, որ տվյալ մարդիկ միմյանց նկատմամբ զգացմունքներ ունենան, չ է՞։ Դե, խոսքն ուղղակի ընկերների մասին է, ուրեմն իրար սիրահարված չեն, պարզապես դուք համարում եք, որ մտերիմների միջև կարող են սեռական հարաբերություններ լինել, որի մեջ, ըստ ձեզ, ոչ մի վատ բան չկա։ Լավ, եթե այդպես եք համարում, ապա նույն տրամաբանությամբ կարելի է ենթադրել, որ դուք պետք է նորմալ նայեք նաև այն բանին, եթե ձեր սիրած անձնավորությունը կամ կինը նույն ձևով, մտերմիկ ընկերական զգացմունքներից դրդված, սեռական հարաբերություն ունենա իր ընկերներից որևէ մեկի հետ (ձեր զուգընկերուհին լինելով հանդերձ)։ Չէ՞որ, ձեր ասելով, նման սեռական հարաբերությունները ոչ մի կապ չունեն սիրո հետ, զուտ ընկերական են ( ) հետևաբար, ստացվում է, որ այս դեպքում էլ պետք է որ չխանգարեն ձեր սիրային հարաբերություններին։
    Բայց դե համոզված եմ, որ ոչ մի իրեն հարգող տղամարդ չի կարող նման երևույթին նորմալ վերաբերվել, մեղմ ասած, իհարկե։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 28.03.2007, 16:49:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. #116
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական հարաբերություններ ընկերների միջև

    Ուրեմն… ես ահավոր չեմ սիրում էս հայերի մեջ ընդունված հարցը "կուզեի՞ր քույրդ տենց աներ…": Ուրեմն մեր մեջ մտած չի էն բանը,որ մենք անկախ մարդիկ ենք և պարտավորր չենք մեր անձնական՝ այդ թվում սեռական հարաբերությունները, և շատ այլ բաներ համաձայնեցնել ծնողների և հարազատների և այլոց հետ:Լավ,կարճ եմ կապում, եթե հարցեր կլինեն, հանդիպումների ժամանակ կծավալվեմ… Եթե քույրը նման ցանկություն ունի, նրան ինչ ձև էլ պահես, նա կանի իր ուզածը և հետո էլ դե մոր մոտ սա անհավանական բանա, բայց դե պետքա ընդունել հետևյալ բանը… քո ՞ ինչ գործ քույրդ կամ ախպերդ ինչ կանի և ում հետ…
    Իսկ էն մյուս մեջբերման մասին… իմ գրաոման մեջ վերևում գրել եմ, որ եթե բֆ/գֆ չունեն, նոր, իսկ եթե ունեն, չէ… բայց եթե խանդս մի կողմ թողեմ, ու մի պահ պատկերացնեմ,որ Հայաստանում չեմ…միգուցե դա նորմալ լինի…ասում եմ երկար կխոսեի այս մասին,սակայն ժամանակ չկա… հանդիպման ժամանակ հարցրեք,կասեմ…

  13. #117
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական հարաբերություններ ընկերների միջև

    Մեջբերում electrical_storm-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն… ես ահավոր չեմ սիրում էս հայերի մեջ ընդունված հարցը "կուզեի՞ր քույրդ տենց աներ…": Ուրեմն մեր մեջ մտած չի էն բանը,որ մենք անկախ մարդիկ ենք և պարտավորր չենք մեր անձնական՝ այդ թվում սեռական հարաբերությունները, և շատ այլ բաներ համաձայնեցնել ծնողների և հարազատների և այլոց հետ:Լավ,կարճ եմ կապում, եթե հարցեր կլինեն, հանդիպումների ժամանակ կծավալվեմ… Եթե քույրը նման ցանկություն ունի, նրան ինչ ձև էլ պահես, նա կանի իր ուզածը և հետո էլ դե մոր մոտ սա անհավանական բանա, բայց դե պետքա ընդունել հետևյալ բանը… քո ՞ ինչ գործ քույրդ կամ ախպերդ ինչ կանի և ում հետ…
    electrical_storm, հարցը նրանում չի, թե քույրդ քո ուզածով կանի, թե չէ կամ էլ պե՞տք է դա հարազատների հետ քննարկել, թե՞ չէ։ Հարցը անկախությունը չի։
    Ու ստեղ ոչ մի հայերին հատուկ բան չկա։ Պետք չի ամեն ինչ գցել հայերի հետամնացության վրա։ Ուղղակի ցանկացած նորմալ մարդ, լինի նա եվրոպացի, թե աֆրիկացի, ուզում է, որ իր հարազատը (տվյալ դեպքում՝ քույրը) կյանքում սխալներ չգործի։ Ու այստեղ կարևորն այն չէ, թե դու կարծիքդ քրոջդ կհայտնես, թե չէ։
    «կուզեի՞ր քույրդ տենց աներ» հարցը տրվում է, որպեսզի տվյալ իրավիճակում փորձես քեզ ու քո հարազատներին պատկերացնել, որպեսզի ավելի օբյեկտիվ կարծիք հայտնես։
    Եթե ինչ-որ բան սխալ չես համարում ուրիշների համար, ապա սխալ չպիտի համարես նաև ամենամոտ հարազատներիդ համար և հակառակը՝ եթե մի բան չես ուզի, որ լինի քո ու քեզ ամենահարազատ մարդու դեպքում, ապա ինչու՞ ես այն բնական, նորմալ համարում, երբ խոսքը գնում է ուրիշների մասին։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 28.03.2007, 17:42:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  14. #118
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական հարաբերություններ ընկերների միջև

    Աշխատանքային ծանր օրվանից հե… չէ, հետո չէ… ընթացքում դժվար է դառնում մտքերդ ուզածիդ պես շարադրելը, այդ իսկ պատճառով հիմա, երևի, շատ չծավալվեմ:
    Գուցե իմ՝ այս թեմայում գրառում անելու պատճառն այն է, որ իրականում ճանաչում եմ թեմայի հեղինակին ու պատկերացնում եմ, թե ինչ նկատի ունի հենց ինքը: Գրեթե վստահ եմ, որ նա վերը նշյալ հարցերին դրական կամ գոնե ոչ բացասական պատասխաններ կտար: Չգիտեմ՝ ինչու եմ ես փորձում «նրա կողմից» հանդես գալ… Երևի պատճառն այն է, որ ես լավ եմ հասկանում, թե ինչի մասին է նա խոսում: Բացի այդ էլ բնավորությունս է այնպիսին, որ ամեն ինչ սովորականի պես եմ ընդունում… Երևի վատ է… Չգիտեմ:

    Հ.Գ.
    Հա, մոռացա ասել.
    քո՞ ինչ գործ քույրդ կամ ախպերդ ինչ կանի և ում հետ…
    համաձայն եմ: Ուրիշ բան, որ նրանց սխալ (note: քո կարծիքով սխալ) քայլ անելու դեպքում դու վատ կզգաս: Բայց ամեն դեպքում, քո իրավասությունների մեջ հաստատ չի մտնում նրանց ինչ-որ բան թույլ տալ կամ չտալը:


    Հ.Հ.Գ.
    Մինչև գրեցի, Արշակը պատասխանեց:
    «կուզեի՞ր քույրդ տենց աներ» հարցը տրվում է, որպեսզի տվյալ իրավիճակում փորձես քեզ ու քո հարազատներին պատկերացնել, որպեսզի ավելի օբյեկտիվ կարծիք հայտնես։
    Դժվար է պատկերացնել… Բայց էլի (ի՜նչ աննորմալն եմ ես ) ինձ թվում է, որ նորմալ կվերաբերվեի… Թեպետ ինքս նման բան դժվար թե անեմ :
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  15. #119
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական հարաբերություններ ընկերների միջև

    ասում եմ, եթե քեզ դուր չի գալիս նրա պահվածքը, կարող ես խորհուրդ տալ, եթե չի լսի, գործ մի ունեցի հետը կամ էլ ընդունի նրան,ինչպես որ նա կա,: Լավ կամ վատ զգալու բան չկա նրա արաքներից: Եթե ընդունում ես,որ դա քո գործը չի,ուրեմն քիթդ չես մտցնում նման հարցերի մեջ ու եթե ինչ-որ կերպ իմանում ես, ուրեմն անտարբեր պիտի մնաս,որտև դա քո գործը չի,իսկ անտարբեր մնալուց ոչինչ չես զգում, ու դա չի նշանակում թե չես սիրում հարազատիդ կամ քեզ մեկա նրա ճակատագիրը:Բացի քո կողակցիցդ մնացած ցանկացածի սեռական կյանքը իրա գործնա ու էտ անձը քեզ ինչքանով հարմար գտնի տեղյակ կպահի քեզ կամ խորհուրդ կհարցնի:

  16. #120
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական հարաբերություններ ընկերների միջև

    Ես չեմ հասկանում սաղտ ես մեր հեղինակի վրա հարձակվեցիք, ինչ կա որ? Անպայմանա սիրեք որ սեքսով զբաղվեք? Կամ ել Համբուրվել? Լավ են անում ընկերենրը զբաղվում են? Քանի որ դա էլ է կյանք, և կյանքում ամեն ինչ ամեն ինչի հետ պետք է փորձես:
    Սա կատակ, բայց ով որ դրան դեմա, իմ հետ կխոսա:

Էջ 8 23-ից ԱռաջինԱռաջին ... 45678910111218 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 29.08.2018, 14:42
  2. Ամուսնություն և ազատ սեռական հարաբերություններ այլ անձանց հետ
    Հեղինակ՝ erexa, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 84
    Վերջինը: 20.10.2015, 15:21
  3. Նախամուսնական սեռական հարաբերություններ - 2
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 51
    Վերջինը: 29.08.2014, 02:14
  4. Նախամուսնական սեռական հարաբերություններ
    Հեղինակ՝ Vahram, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1394
    Վերջինը: 26.06.2011, 00:15
  5. Օրալ/անալ հարաբերություններ ամուսինների միջև
    Հեղինակ՝ FactorX, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 13
    Վերջինը: 07.01.2008, 10:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •