Նման քննարկումների ջատագովներից շատերը ծանոթ են «տելեգոնիա» երեւոյթին: Առաջարկում եմ կարդալ այս յոդուածը:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Հետաքրքիրա որ սեռական հարաբերությունները շատ մարդիկ նույնացնում են այլասերվածության հետԻնչ այլասերված բան կա նրա մեջ, որ սեռական հարաբերութուններ ունենան իրար սիրող զույգերը?
Полюбить так короля, своровать так миллион
Король +
Ժող, եթե զույգը եկեղեցով ամուսնանում ա, հարազատների հետ խնջույքով հարսանիքը նշում ա, բայց դեռ զագս չի գնացել, չի գրանցվել, իրանց սեռական հարաբերությունները նախամուսնակա՞ն են համարվում, հետամուսնակա՞ն, թե՞ միջնամուսնական
Ու ընդհանրապես թույլատրելի՞ են.
- երկրի օրենքների, սահմանադրության տեսանկյունից,
- հավատքի տեսակետից,
- բարոյականության տեսակետից,
- հայրենասիրության տեսակետից,
- քաղքենի-գավառական հարաբերությունների տեսակետից:
![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
նչի իրա սիրածԷտ հավիտենական, պլատոնական սիրով հեռու չես գնա, ինչու պիտի մարդ իրան զսպի, իրա սիրած մարդուն մարդավարի չսիրի, միշտ մի պահ գա, որ ստոպ չի կարելի, մատիս մատանի դիր նոր
Կամ էտ թուղթնա , որ պիտի հաստատի, որ կարեղ ես արտահայտել զգացմունքներդ լիովին, թե հարազատության տաշի տուշն?
Полюбить так короля, своровать так миллион
Король +
Սենց ասեմ, բարոյահոգեբանական լաիրժեք և հմապատասխան կերտվածքի ապահովման համար, իհարկէ սխալ է` թե աղջկա, և թե տղայի համար: Այդ ամենը գիտակցում էին մեր նախնիները և ամուսնությունները տեղի էին ունենում երիտասարդ, նույնիսկ պատանեկան տարիքում:
Սակայն, եթե դիտում ենք ֆիզիոլոգիայի տեսանկյունից, ապա բնությունը այդպիսի սահմանափակում դրել է միայն կանանց վրա` տղամարդու "կուսությունը" ոչ մի ձև չի երևում
Եթե բնությունից աղջկան որոշակիորեն տարբերվել է լինում, ապա դա անպայման իմաստ ունի:
Նաև ակհայտորեն առկա են անբացատրելի երևույթներ, ինչպես ասենք հեռածնության երևույթը (տելեգենեզ): Պարզվում է, որ աղջկա հետագա սերունդների վրա, չգիտես թե ինչպես անդրադառնում է առաջին սեռական զուգընկերը: Այդ երևույթը բավականին հնուց հայտնի է կենդանական աշխարհում, սակայն առայժմ ոչ մի գիտական հիմնավորում չի ստացել:
Մի բան էլ ավելացնեմ: Նորմալ հայ տղամարդը նախընտրում է, որ իր կնոջ համար լինի առաջին տղամարդը: Այս երևույթը գալիս է ոչ այնքան կրոնական, որքան ենթագիտակցական գենետիկ մակարդակով:
Բայց ասեմ ձեզ, որ շատ աղջիկներ էլ ցանկանում են լինել իրենց ամուսնու համար առաջին կինը!!!
Ընդ որում հասուն կանանց մոտ էլ կա մի ներքին մղում, որ "կույս" տղամարը ավելի ձգող և հետաքրքիր է:
Ներկայիս բարքերը, ինչպես նաև ամուսնական և սեռական կյանքը սկսելու ժամկետի երկարաձգումը հոգեբանական և ֆիզիոլոգիական խնդիրներ է ստեղծում, թե տղամարդու և թե կնոջ համար: Ուստի դժվար է ասել "30 տարեկան աղջիկ ջան, խելոք կմնաս", էլ չեմ ասում 30 տարեկան տղաների մասին
Ամեն դեպքում կողմ չեմ նախաամուսնական և առավել ևս արտաամուսնական կապերին:
Ի դեպ շեշտեմ, որ ամուսնություն ասելով ի նկատի չունեմ ԶԱԳՍ-ը կամ եկեղեցին: Մարդիք կարող են ամուսնանալ սեփական նախաձեռնությամբ իրենց կյանքերն ու ճակատագրերը կապելով![]()
Սլիմ ջան լիովին համաձայն եմ քեզ հետ, բայց մի մոռացիր, որ մենք ապրում ենք Հայաստանում, ու կան սովորույթներ, որ շատերն են սիրում պահպանել, ու դարեր էլ անցնեն մեկա իրանք էդ սովորություններից հետ չեն կանգնելու, բայց դե տենց կարծում եմ ճիշտ չի, ի վերջո փոխվում են ժամանակները, մարդիկ ու լավ կլիներ, որ դրա հետ մեկտեղ փոխվեին նաև սովորույթները:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Տարբեր հարցեր ես միմեանց խառնում:
Սէրը այլ բան է, նախամուսնական սեռական հարաբերութիւնը՝ այլ, ամուսնութիւնը լրիւ այլ: Ու ոնց որ նշեց Չուկը, այսօր նոյնիսկ դժուար է ասել, թէ որ դէպքում ենք մենք համարում զոյգերն ամուսնացած:
Բայց ամէն դէպքում, ես զոյգին համարում եմ ամուսնացած, եթէ նրանք համապատասխան ծիսակատարութեամբ երդում են տուել Եկեղեցում:
Իսկ անհավատների պարագայում թերեւս զոյգերի ծնողների կամ մօտ հարազատների համաձայնութիւնը եւ որոշակի ժամանակում ընտանիքի պետական գրանցումը:
Հասկանալու համար այդ սովորոյթների կարեւորութիւնը, անհնաժեշտ է հասկանալ ընտանիքի սրբութիւնը:Սլիմ ջան լիովին համաձայն եմ քեզ հետ, բայց մի մոռացիր, որ մենք ապրում ենք Հայաստանում, ու կան սովորույթներ, որ շատերն են սիրում պահպանել, ու դարեր էլ անցնեն մեկա իրանք էդ սովորություններից հետ չեն կանգնելու, բայց դե տենց կարծում եմ ճիշտ չի, ի վերջո փոխվում են ժամանակները, մարդիկ ու լավ կլիներ, որ դրա հետ մեկտեղ փոխվեին նաև սովորույթները:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Մի քիչ մտածելուց հետո հասկացա, որ այնուամենայնիվ այնքան էլ կուռ վերլուծություն չէր ու հարցեր են առաջանում:
Փորձեմ շարադրել դրանք:
Այսպիսով, հստակ չի, թե ի՞նչ է նշանակում սեփական նախաձեռնությամբ իրենց կյանքերն ու ճակատագրերը կապելը:
Դիցուք Արան ու Անահիտը որոշել են իրենց կյանքերն իրար կապել: Սակայն ինչ-ինչ հանգամանքներ հաշվի առնելով նրանք դեռևս չեն կարող համատեղ կյանք վարել: Այսպես, հանգամանքներից մեկը կարող է լինել Անահիտի ծնողների՝ Վաղարշակի ու Շահանեի կարծիքը, որ քանի դեռ իրենց աղջիկը չի ավարտել ուսումնական հաստատությունը նա չպետք է ամուսնանա: Մի կողմ թողնենք սրա օրինաչափության, կոռեկտության, նորմալ ու աննորմալ լինելու հարցերը: Արձանագրում ենք դեպքը: Այսպիսով նրանք որոշել են կյանքերն ու ճակատագրերը իրար կապել, սակայն դեռևս պետք է 1 տարի, 7 ամիս, 2 շաբաթ և 3 օր սպասեն՝ մինչև Անահիտը ստանա իր դիպլոմը ու ծնողները համաձայնվեն ֆորմալացնել ամուսնությունը՝ հայկական ադաթներին, սովորություններին համաձայն Անահիտին կնության տալ Արային:
Բայց քանի որ նրանք որոշել են, որ իրենց կյանքերն ու ճակատագրերը իրար կապել, ընդ որում՝ սեփական նախաձեռնությամբ, նրանք որոշում են օգտվել նաև ամուսնական կյանքի բարիքներից ևս մեկից՝ սեռական հարաբերություններից: Այդ դեպքում դա համարվու՞մ է նախաամուսնական սեռական հարաբերություն, թե՞ ամեն դեպքում համարվում է ամուսնական սեռական հարաբերություն, քանի որ նրանք իրենց սեփական նախաձեյնությամբ որոշել են ու կապում են իրենց կյանքերն ու ճակատագրերը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ, իհկ, «կյանքն ու ճակատագրերը կապելու» սահմանները առանց պաշտոնական թուղթ ունենալու կամ էլ ծնողների խորհուրդը առնելու դա երևի համատեղ մի տանն ապրելն ա, համատեղ ունեցվածքն ա, եթե շատ խիստ դատենք ապա նաև երեխա ունենալն ա:
I love my life and I celebrate it every day...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ