Մենակ USB միացման դեպքում հենց նույն TP-Link TD8817-ը ստեղծում է մոդեմի և համակարգչի միջև 10Մբիտ/վ Link: Սակայն ելնելով HiLine ծառայության առավելագույն տրամադրվեղ 3Mbps առավելագույն թողունակությունից, թեորեապես պետք է որ բավարարի: Համակարգչի տեսանկյունից խնդիր չի` եթե մայրական սալիկը (motherboard) խնդիրների չունի կամ ՕՀ-ն խնդիրներ չունի, ապա USB 2.0 ստանդարտի ինտերֆեյսի թողունակությունը 480Mbps է: Սակայն մոդեմի տեսանկյունից, կախված նրանում տեղադրված պրոցեսորից, ինչպես նաև ծրագրային աօապոհվամն տարբերակից, երբեմն լինում են դեպքեր, որ մոդեմը կախում է կամ ինֆորմացիայի փոխանցման արագությունը նվազում է: Այստեղ նաև կապ ունի մոդեմի ներքին էլ. սխեման` USB ինտերֆեյսը բացի ինֆորմացիայից նաև 5Վ լարում է տալիս և մինչև 300մԱ հոսանք անցկացնում: Այսինքն, անկախ մոդեմի մոդելց, կախված մատակարարված խմբաքանակից (պարտիայից) կարող է լավ կամ վատ աշխատել:
Կոնկրետ ես տանն օգտագործում եմ նույն մոդեմը, միայն USB-ով, 1Mbps կապի համար և երբևիցէ խնդիրներ չեմ ունեցել համակարգիչ-մոդեմ կապի հետ: Եղած ժամանակն էլ կապը տատանումներով պահում է սահմանված շերտին համապատասխան:
Ներքին ցանցում բաշխում կատարելու համար ավելի նախընտրելի է մոդեմը օգտագործել որպես գեթվեյ մյուս համակարգիչների համար և USB-ով չմիացնել, հակառակ դեպքում անհրաժեշտ է երթուղում կազմակերպել: Իսկ UTP-ով մոդեմին ուղղակի միացված համակարգչից ինտերնետը այլ սարքերի վրա բաշխելու համար անհրաժեշտ է ավելացնել երկրորդ ցանցային քարտ (WiFi եթե մյուս ասրքը միայն այդպիսի ցանց ունի)
Ժողովուրդ, կոմպիս էկրանը գունախախտ ա եղել (ինչ էլ բառ հնարեցի):
Կարմիրը սև ա ցույց տալիս, ընդհանուր կապտականաչաեսիմինչ գույն (ֆոն) ա ստացել: Դրայվերները նայեցի, նորմալ են, էկրանի դիսկն էլ ինստալ արեցի, չի դզվում: Ինչի՞ց կլնի:![]()
VisTolog (02.06.2011)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ