Միգուցե անքննելի են, բայց՝ կարելի է փորձել հասկանալ: Ուղղակի մենք սովորել ենք. հենց մի բան չենք հասկանում, իսկույն անիմաստ ենք հայտարարում այն: Նույնիսկ Աստծո մտքերը:
Կարելի է այդպես էլ, սիրելի Ամելի, իհարկե: Բայց այնուամենայնիվ ավելի ճիշտ է այնպես, ինչպես կա: Դա նշանակում է. Աստված տվել է մեզ Իր ամենամեծ նվերը՝ կամքի ազատություն, այսինքն, մենք լրիվ ազատ ենք և լիիրավ, մեր կյանքերի հետ անել ամենն, ինչ ցանկանանք: Եվ ինչ-ինչ պատճառներով խանգարել մեզ անել այն, ինչ մենք ցանկանում ենք, - կնշանակեր, որ Աստծո այդ նվերը՝ կամքի ազատությունը, լրիվ անիմաստ է:Այս վերջին միտքը կարելի՞ է այսպես, որ Աստված տվել եմ մեզ ազատություն իրեն հավատալու, կամ չհատալու մեջ
Եվ այդ պատճառով, Աստված միայն մեկ պատասխան ունի մեզ համար. ինչ էլ որ մենք անենք, Նրա պատասխանն է. ԱՅՈ: Ցանկանու՞մ ենք տեսնել սահմանափակ Աստծո, - Աստված ասում է. "Այո": և Նա՝ սահմանափակ է; ցանկանու՞մ ենք տեսնել մատնաչափիկ-աստծո. նա՝ մատնաչափիկ է; ցանկանու՞մ ենք տեսնել Անսահման Մեծ Աստծո, - Աստված նորից ասում է "Այո", և Աստված դառնում է Անսահման Մեծ:
Դրանից Աստծո էությունը չի փոխվում, բայց մեզ համար Նա միշտ այնպիսին է, ինչպիսին մենք Նրան ցանկանում ենք տեսնել:
Էջանիշներ