User Tag List

Էջ 6 23-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 332 հատից

Թեմա: Ի՞նչ է արել Աստված քո կյանքում

  1. #76
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ է արել Աստված քո կյանքում

    Ժողավուրդ, էս ինչ էլ մի հարց եք գտել ու...
    Նախ հարցը սխալ է ձևակերպված: Ի՞նչ է նշանակում "ի՞նչ է արել Աստված": Աստված էլ բանուգործ չունի, պիտի ընկնի տենա ում ինչա պետք անել, անի՞... լավ էլի
    Աստծուն դարձրել ենք Ձմեռ պապի ու բողոքավորի նման սաղ օրը աղոթում ենք...
    Իհարկե, ծայրահեղ նեղ ու դժբախտ պահերին աղոթքը օգնում է, եթե ոչ իրապես, ապա գոնե հույս է տալիս, թեթևություն է բերում... Բայց ընդհանրապես սովորական առօրյա հարցերում Աստծուն Ձմեռ Պապի սարքերը չեմ հասկանում: Ինչո՞ւ եք մտածում, որ նա մեր համար ինչոր բան պիտի անի: Շատերը մտածում են նույնիսկ, որ նա պարտավոր ա անի... Սա արդեն գերագույն աբսուրդն ա...
    Թարգեք ժողավուրդ, թարգեք աղոթել (այստեղ աղոթել ասելով ինկատի ունեմ ինչոր կոնկրետ բան խնդրելը...), քեզանից բացի ուրիշ ոչ մեկից չպիտի խնդրես ու պահանջես: Հո մանկապարտեզ չի՞: նորից եմ կրկնում, ես ինկատի չունեմ, էն դեպքը, երբ մարդը ծայրահեզ անելանելի ու դժբախտ իրավիճակում է: Սա արդեն լրիվ ուրիշ թեմա է
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (26.04.2011), Quyr Qery (26.04.2011), Sambitbaba (22.05.2011), VisTolog (26.04.2011), Աբելյան (26.04.2011)

  3. #77
    Ուսանողուհի Inna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    574
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանք:Աստված ինձ կյանք է տվել, կյանք:
    Մի բան, որի համար մինչև կյանքիս վերջին վայրկյանը շնորհակալ ու պարտական կլինեմ նրան:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (21.05.2011), E-la Via (26.04.2011), eduard30 (28.04.2011), Moonwalker (27.04.2011), Sambitbaba (22.05.2011), Sophie (28.04.2011), հովարս (26.04.2011), ՆանՍ (27.04.2011)

  5. #78
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ է արել Աստված քո կյանքում



    Թարգեք ժողավուրդ, թարգեք աղոթել (այստեղ աղոթել ասելով ինկատի ունեմ ինչոր կոնկրետ բան խնդրելը...), քեզանից բացի ուրիշ ոչ մեկից չպիտի խնդրես ու պահանջես: Հո մանկապարտեզ չի՞: նորից եմ կրկնում, ես ինկատի չունեմ, էն դեպքը, երբ մարդը ծայրահեզ անելանելի ու դժբախտ իրավիճակում է:
    Tig? Ո՞նց թե , թարգեք աղոթել...Դու Նրանից կարաս խնդրես, ստանաս,իսկ պահանջես մենակ քեզանից...Կամ դու աղոթելը մենակ ինչ-որ բան խնդրելով ե՞ս հասկանում, բա էն շնորհակալությունները, երբ որ դու ասենք՝ լենության մեջ ես, թե՞ մենակ ծայրահեղ ու անելանելի, դժբախտ իրավիճակներում է Աստված սկսում հանկարծ հիշվել...
    Ասածդ նման ա էն "Կարգին հաղորդման" հոլովակին, որ մի մարդ եկեղեցում աղոթում է, թե՝ Աստված ջան, խնդըրըմ եմ ինձ մի հատ ինֆինիտի տուր...Մեկել մի տատիկ է գալիս, աղոթում է, թե՝ Աստված ջան ինձ մի հատ 5000 դրամ տուր:Կողքի մարդը տատիկին 5000 դրամ է տալիս, ասում է՝ առ էս 5000-ն ու Աստծուն սենց մանր-մունր հարցերով չդիմես...
    Վերջին խմբագրող՝ ՆանՍ: 27.04.2011, 09:45:
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ameli (21.05.2011)

  7. #79
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Tig? Ո՞նց թե , թարգեք աղոթել...
    Հա, Սոֆի ջան, ես լուրջ կոչ եմ անում թարգել աղոթել:

    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու Նրանից կարաս խնդրես, ստանաս,իսկ պահանջես մենակ քեզանից...
    Ես չեմ ասում չես կարա խնդրես, կամ պահանջես, ես ասում եմ, որ դա անիմաստ է, պետք է վերջապես դուրս գանք "մանկապարտեզի տարիքից"...

    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ դու աղոթելը մենակ ինչ-որ բան խնդրելով ե՞ս հասկանում, բա էն շնորհակալությունները, երբ որ դու ասենք՝ լենության մեջ ես,
    Ես, չէ, բայց շատ շատերը հենց տենց էլ հասկանում են:
    Իսկ շնորհակալություն հայտնելու մասին ես բան չեմ ասել: Իհարկե պետք է հայտնել... մանավանդ երբ լենության մեջ ես...

    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    թե՞ մենակ ծայրահեղ ու անելանելի, դժբախտ իրավիճակներում է Աստված սկսում հանկարծ հիշվել...
    Ցավոք սրտի մարդկանց մեծամասնությունը հենց նման դժվար ու դժբախտ իրավիճակներում է, որ իրապես հիշում է աստծուն, բայց սա չէ խնդիրը: Իմ ասած խոսքով ես ցանկացել եմ շեշտել, որ կարևորը էն չի, թե դու աստծուն կհիշես ընհանրապես, թե չես հիշի, կամ հիշելուց ինչպես կհիշես ու ինչի համար: Կարևորը այն է, թե դու ինչպես ես ապրում, ինչպես ես վերաբերվում աշխարհին, մարդկանց, բնությանը, քո շրջապատին: Ինչ ես տալիս և ինչ ես վերցնում: ինչ ես ուզում և ինչ քայլերի ես պատրաստ դրա համար և ինչ ես անում իրականում...

    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասածդ նման ա էն "Կարգին հաղորդման" հոլովակին, որ մի մարդ եկեղեցում աղոթում է, թե՝ Աստված ջան, խնդըրըմ եմ ինձ մի հատ ինֆինիտի տուր...Մեկել մի տատիկ է գալիս, աղոթում է, թե՝ Աստված ջան ինձ մի հատ 5000 դրամ տուր:Կողքի մարդը տատիկին 5000 դրամ է տալիս, ասում է՝ առ էս 5000-ն ու Աստծուն սենց մանր-մունր հարցերով չդիմես...
    Ասածս իրոք նման է սրան, ուղակի մի "փոքրիկ" տարբերությամբ՝ ես մանր-մունր ու կարևոր բան ասելով լրիվ ուրիշ բան եմ հասմանում
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (27.04.2011), Sambitbaba (22.05.2011), Skeptic (27.04.2011)

  9. #80
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Սոֆի ջան, ես լուրջ կոչ եմ անում թարգել աղոթել:
    Տիգ ջան, իզուր կոչ մի արա

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ ասում չես կարա խնդրես, կամ պահանջես, ես ասում եմ, որ դա անիմաստ է, պետք է վերջապես դուրս գանք "մանկապարտեզի տարիքից"...
    Հավատա, ես իմ կյանքում երբեք ոչ մի բանի մեջ անիմաստություն չեմ տեսել, որովհետև ամեն ինչ մեկը մյուսի հետ խիստ փոխկապակցված է եղել ու տենց էլ շարունակվում է, իսկ "մանկապարտեզային տարիքից" դուրս գալ-չգալն ընդհանրապես կապ չունի Աստծուն ի սրտե դիմելու, խնդրել-ստանալու հետ ... Կոնկրետ ինձ համար սենց հարցերը տիկնիկային չեն և ավելի քան լուրջ իմաստ են իրենցից ներկայացնում...
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (27.04.2011), հովարս (21.05.2011)

  11. #81
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Սոֆի ջան, ես լուրջ կոչ եմ անում թարգել աղոթել:
    Ըստ էության հասկանալով Tig-ի ասածը՝ ես կոչ եմ անում ոչ թե թարգել աղոթել, այլ պարզապես ճիշտ աղոթել: Նախ, որովհետև չաղոթելն ինքնին սխալ է («Ուրա՛խ եղէք միշտ, անդադար աղօթեցէ՛ք, ամէն ինչում գոհութի՛ւն մատուցեցէք, որովհետեւ ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Յիսուս։» /Ա Թուղթ առ Թեսալոնիկեցիներ 5:16-18/):
    Աղոթքն ունի 7 կանոններ (եթե ոչ պաշտոնապես, գոնե իմ համար).
    • Մաքուր սրտի օրենքը («Եթէ սրտումս մեղք տեսնէի, Տէրն ինձ չէր ունկնդրի։» /Սաղմոս 65:18/):
      Ի՞նչ ա պետք անել. խնդրենք Տիրոջը քննի մեր սիրտը («Փորձի՛ր ինձ, Աստուա՛ծ,ու ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ ու ճանաչի՛ր իմ շաւիղները» /Սաղմոս 128:23/) և քննենք մեր մեղքերն Աստծո առաջ ու թողություն, հոգևոր բժշկում խնդրենք նրանից («Երեսդ շո՛ւռ տուր իմ մեղքերից եւ իմ բոլոր յանցանքները ջնջի՛ր ինձնից։ Իմ մէջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստուա՛ծ, եւ արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում։» /Սաղմոս 50:11-12/):
    • Ներողամտության օրենքը («Եւ երբ աղօթքի կանգնէք, թէ մէկի դէմ մի բան ունէք, ներեցէ՛ք, որպէսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր յանցանքները»: /Մարկոս 11:25/)
      Ի՞նչ ա պետք անել. մերձավորի հանդեպ չլինենք ոխակալ ոսկե օրենքի սկզբունքով («Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն։» /Մատթեոս 5:7/):
    • Հավատի օրենքը («Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին։ Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, 8քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է։» /Հակոբոս 1:6-8/)
      Ի՞նչ ա պետք անել. ուղղակի հիշենք այս երեք մեջբերումները Սբ. Գրքից՝«Եւ ամէն ինչ, որ ուզէք աղօթքի մէջ հաւատով, կը ստանաք» /Մատթեոս 21:22/, «Դրա համար ասում եմ ձեզ. ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք եւ հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ։» /Մարկոս 11:25/ և վերջապես «...երանի՜ նրանց, որոնք չեն տեսել եւ սակայն կը հաւատան» /Հովհաննես 20: 29բ/
    • Աստծո կամքի գիտակցման օրենք («Խնդրում էք եւ չէք ստանում, որովհետեւ չարամտօրէն էք խնդրում, որպէսզի այն ծառայեցնէք ձեր ցանկութիւններին։» /Հակոբոս 4:3/)
      Ի՞նչ պետք ա անել. պարզապես աղոթենք Տիրոջ կամքին համաձայն («Եւ ա՛յս է այն վստահութիւնը, որն ունենք մենք նրա հանդէպ. այն, որ ի՛նչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կը լսի»: /Ա Հովհաննես 5: 14/):
    • Հիսուսի անվան օրենքը («Եւ ինչ որ ուզէք իմ անունով, այն կ՚անեմ, որպէսզի Հայրը փառաւորուի Որդու միջոցով» /Հովհաննես 14:13/
      Ի՞նչ ա պետք անել. հիշենք հետևյալը՝«Եւ ուրիշ մէկի միջոցով փրկութիւն չկայ, որովհետեւ երկնքի տակ չկայ մարդկանց տրուած այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկուենք» /Գործք 4:12/
    • Կոնկրետության օրենք - մեր աղոթքը պիտի լինի կոնկրետ, այլ ոչ ինքնանպատակ ու պարունակի ասելիք, ահա կոնկրետ աղոթքի օրինակներ՝ Աբրահամը՝ Իսահակի ապագա կնոջ համար /Ծննդոց 24:10-20/, Եղիան՝ անձրևի համար /Հակոբոս 5:17/, հավատացյալները՝ բանտարկված Պետրոսի համար /Գործք 12: 1-12/ ևն:
    • Ժամանակի ու տեղի օրենք - հավատքով ասված աղոթքը լսվում է անկախ այն բանից թե որտեղ է ասվել: Օրինակ աստվածաշնչյան լսված աղոթքների վայրերի օրինակներ՝ Մովսեսը՝ անապատում, Եղիան՝ սարի գագաթին, Դանիելը՝ սեփական տանը, Նեեմիան՝ արքայի մոտ, Հիսուսը՝ Գեսթեմանի պարտեզում, Պողոսը՝ բանտում, Պետրոսը՝ տանիքին ևն:
      Իսկ ժամանակի առումով իմ ամենավերևում արված մեջբերումը Պողոս առաքյալի Թեսալոնիկեցիներին ուղղված թղթից փաստում է, որ աղոթել կարելի է/պետք է որքան հնարավոր է հաճախ:
      Այսինքն աղոթքը տեղ և ժամանակ չի ճանաչում:


    Եվ վերջապես աղոթքի մասին խոսում է ինքը՝ Տեր Հիսուսը.
    «Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս։ Աղօթք անելիս շատախօս մի՛ լինէք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն։ Արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետեւ ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք։ Եւ արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէք». «Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը. քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛. մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ այսօր. եւ ների՛ր մեզ մեր յանցանքները, ինչպէս որ մենք ենք ներում նրանց, որ յանցանք են գործում մեր դէմ. եւ մի՛ տար մեզ փորձութեան, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետեւ քո՛նն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն։» /Մատթեոս 6:5-14/

    Եվ պետք էլ չի խուսափել ցեփական ցանկությունների համար Տիրոջն աղոթելուց, քանի որ.
    «Հոգ մի՛ արէք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն։» /Թուղթ առ Փիլիպեցիս 4:6/

    Աղոթեք ինչպես սովորեցնում է Սբ. Գիրքը և ձեր աղոթքներն անպայման արձագանք կստանան: Աստված պահապան բոլորիդ:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (27.04.2011), eduard30 (28.04.2011), Safaryan (27.04.2011), Yevuk (16.07.2011), հովարս (27.04.2011), ՆանՍ (27.04.2011), Ֆոտոն (27.04.2011)

  13. #82
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսով եմ թեմայից շատ չեմ շեղվում, բայց էս քանի օրը ամեն անգամ, երբ էս թման է աչքովս ընկնում՝ մի հարց է սկսում պտտվել գլխումս.
    "Իսկ ինչ ենք մենք արել/անում Աստծու համար???":
    Ես գիտեմ, որ արդեն իսկ ամեն ինչ ունեմ, անակախ նրանից դա այդպես է թվում, թե ոչ: Ինչ էլ չունեմ ունեցածս ճիշտ օգտագործելով՝ կարող եմ ձեռք բերել:
    Բայց այ ես ինչ եմ անում Աստծու համար??? Միթե ցանկացած հարաբերության մեջ փոխադարձությունը պարտադիր է, իսկ մարդ-Աստված հարաբերության մեջ ոչ???
    Միայն սերն է մեր պետք Աստծուն, քանի որ Աստված սեր է: Աստվա՛ծ ասենք, թե՛ տիեզերք, թե՛ էներգիա, նույն բանն է, այդ բոլորը սերն է: Սեր ճառագելով՝ զորացնում ենք մեզ, մեր շրջապատն ու ողջ տիեզերքը:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (21.05.2011), E-la Via (27.04.2011), Jarre (16.07.2011), Moonwalker (27.04.2011), Sambitbaba (22.05.2011), Yevuk (16.07.2011)

  15. #83
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Moonwalker-ի գրառմանը լիովին համաձայն եմ, ամեն ինչ լիարժեք ասված է: Շատ շնորհակալություն գրառման համար: (Իհարկե զարմանալի կարող է դիտվի, որ Աստվածաշունչը դեռ չեմ կարդացել, բայց կարդալով զգացի, որ այդ նույն համոզմունքը ներսիցս կա: )
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (27.04.2011), Sambitbaba (22.05.2011)

  17. #84
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Միայն սերն է մեր պետք Աստծուն, քանի որ Աստված սեր է: Աստվա՛ծ ասենք, թե՛ տիեզերք, թե՛ էներգիա, նույն բանն է, այդ բոլորը սերն է: Սեր ճառագելով՝ զորացնում ենք մեզ, մեր շրջապատն ու ողջ տիեզերքը:
    Համաձայն եմ Ֆոտոն ջան: Իհարկե հենց սիրով էլ պետք է փոխադարձենք: Բայց մենք հաճախ մոռանում ենք, որ էդ սերը պետք է արտահայտվի նաև մեր քայլերում, գործերում, մարդկանց հետ փոխհարաբերություններում: Եթե Աստված ամեն ինչ է ու ամեն ուր, չպետք է մոռնալ, որ հենց նաև դիմացդ կանգնած մարդու մեջ էլ է, քեզ շրջապատող միջավայրում, բնության մեջ:

    Հա, սիրում ենք ու էդ էներգիան մտովի փոխանցում, դա լավ է…
    Իսկ ինչի մարդու հանդեպ մի փոքր հանդուրժող չենք???
    Ինչի ենք ավելի շատ անտարբեր, քան հոգատար???
    Ինչի մի դժվարության, դժբախտության ժամանակ սկսում ենք Աստծուն մեր խնդրանքը, պահանջը ներկայացնել, բայց հենց այդ ժամանակ մարդկանց հանդպ չարությամբ, ատելությամբ, քենով ենք լցվում???
    Ինչի ենք մերզ շրջապատող բնության հանդեպ այդքան անպատասխանատու գտնվում???
    Ու ինչի հենց մեր իսկ կյանքի հանդեպ մի փոքր հարգանք չունենք???

    Աստված մեր խոսք-փառաբանության կարիքն ունի, թե մեր գործ-փառաբանության???

    Հա, ես էլ եմ աղոթում, ժամանակի ընթացքում էլ աղոթքիս ձևերը այնքան փոխվեցին, որ մի օր հասկացա, որ հենց քո իսկ գոյությունը պետք է դարձնես աղոթք: Քո ապրելը, մարդկանց հանդեպք քո վերաբերմունքը, քո գործն ու քո ուրախությունը:

    Moonwalker-ի գրառումից մի մեջբերում եմ ուզում անել:

    Ուրա՛խ եղէք միշտ, անդադար աղօթեցէ՛ք, ամէն ինչում գոհութի՛ւն մատուցեցէք, որովհետեւ ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Յիսուս։» /Ա Թուղթ առ Թեսալոնիկեցիներ 5:16-18/):
    Նախ հենց նշված մասի վրա պետք է ուշադրություն դարձնել, իսկ անդադար աղոթելն էլ միթե հենց վերևիս գրածը չէ???

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (27.04.2011), Jarre (16.07.2011), Moonwalker (27.04.2011), Safaryan (27.04.2011), Sambitbaba (22.05.2011), Tig (27.04.2011)

  19. #85
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկար բացատրություն չեմ կարող տալ, ո՛չ քարոզի տեսքով, ո՛չ բացատրության: Ցանկացած դեպքում համոզելու ու ապացուցելու տարր կլինի: Ուղղակի ասեմ, որ ես իմ ներսում հասկանում եմ, թե ինչու է մեկն անտարբեր, մյուսն էսպես, էնպես: Հակասություն էլ չեմ տեսնում: Ինձ համար աշխարհը արդար է, ամեն ինչ ճիշտ է: Այնպես է, ինչպես որ պիտի լիներ ու լինի հետո:

    Երբ խնձորը ձեռքիցդ բաց ես թողնում, ու այն ընկնում է հատակին, ոչ մի զարմանալի բան չենք տեսնում: Նման ձևով ես այլևս մարդկանց պահվածքների վրա չեմ զարմանում: Ամենը բավական պարզ ու բարդ է միաժամանակ:

    Հ. Գ. Չեմ ուզում ամենագետի տպավորություն թողնել: Բայց իմ համոզմունքը մեկ փորձի արդյունք չի, ու այսքան ժամանակ այս բաժնում գրառում չունենալս պետք է որ գրառմանս հիմնավորության մասին խոսի:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (27.04.2011), Moonwalker (27.04.2011), Tig (27.04.2011), VisTolog (27.04.2011), Նետ (27.04.2011)

  21. #86
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Moonwalker .

    Աղոթեք ինչպես սովորեցնում է Սբ. Գիրքը և ձեր աղոթքներն անպայման արձագանք կստանան: Աստված պահապան բոլորիդ:



    ԱՄԵ՛Ն

  22. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.05.2011), eduard30 (28.04.2011), Freeman (21.05.2011), Meme (21.05.2011), Monk (21.05.2011), Moonwalker (27.04.2011), Skeptic (27.04.2011), VisTolog (27.04.2011), ՆանՍ (28.04.2011)

  23. #87
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ եկանք Հունաստսն , կարճ ժամանակ հետո մեր գումարը վերջացավ, և մենք (ես կինս և երկու երեխաներս) հյուրանոցից տեղափոխվեցինք փողոց՝ դարնալով БОМЖ: Ոչ աշխատանք ունեինք ոչ տան վարձ և ոչ էլ լեզու գիտեինք, այդպես ապրում էինք կայարաններում: Աշխատանք փնտրելով հասանք Բերիա (Βερια) քաղաքը:Այդ օրը նույն պես ''անհաջող'' օր էր , գիշերեցինք կայարանում: Առավոտ շուտ գնացի աշխատանք փնտրելու մոտակա գյուղերում , այդ ընթացքուն կայարանում կատարվում է հետևյալը:
    Ինչ-որ մեկը զանգում է կայարանի գրասեյակ և ասում է «խնդրում եմ կանչեք այդտեղ գտնվող հայ ընտանիքի անդամներից մեկին»,(հիշեցնեմ որ առաջին օրն ենք այդտեղ): Կանչում են կնոջս հարցնելով թե Հայաստանից է , զարմացած կինս վերցնում է լսափողը և լսում հետևյալը. «բարև ձեզ ,ամբողջ գիշեր Աստված ինձ չի թողել որ քնեմ ասելով, որ ես ձեզ ընդունեմ իմ տունը , վերկացեք եկեք այստեղ, մենք ձեզ կդիմավորենք...»: Երբ վերադարձա հերթական մերժումներից կինս պատմեց թե ինչ է եղել, լսելով ասացի կնոջս «եթե Ասված է ասել ուրեմն գնացինք:Փառք Աստծուն:»

  24. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (21.05.2011), Catarsis (22.05.2011), eduard30 (01.08.2011), Meme (21.05.2011), Monk (21.05.2011), Sambitbaba (22.05.2011), V!k (21.05.2011), Valentina (21.05.2011), Yevuk (16.07.2011), Գեա (21.05.2011), ՆանՍ (23.05.2011)

  25. #88
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ եկանք Հունաստսն , կարճ ժամանակ հետո մեր գումարը վերջացավ, և մենք (ես կինս և երկու երեխաներս) հյուրանոցից տեղափոխվեցինք փողոց՝ դարնալով БОМЖ: Ոչ աշխատանք ունեինք ոչ տան վարձ և ոչ էլ լեզու գիտեինք, այդպես ապրում էինք կայարաններում: Աշխատանք փնտրելով հասանք Բերիա (Βερια) քաղաքը:Այդ օրը նույն պես ''անհաջող'' օր էր , գիշերեցինք կայարանում: Առավոտ շուտ գնացի աշխատանք փնտրելու մոտակա գյուղերում , այդ ընթացքուն կայարանում կատարվում է հետևյալը:
    Ինչ-որ մեկը զանգում է կայարանի գրասեյակ և ասում է «խնդրում եմ կանչեք այդտեղ գտնվող հայ ընտանիքի անդամներից մեկին»,(հիշեցնեմ որ առաջին օրն ենք այդտեղ): Կանչում են կնոջս հարցնելով թե Հայաստանից է , զարմացած կինս վերցնում է լսափողը և լսում հետևյալը. «բարև ձեզ ,ամբողջ գիշեր Աստված ինձ չի թողել որ քնեմ ասելով, որ ես ձեզ ընդունեմ իմ տունը , վերկացեք եկեք այստեղ, մենք ձեզ կդիմավորենք...»: Երբ վերադարձա հերթական մերժումներից կինս պատմեց թե ինչ է եղել, լսելով ասացի կնոջս «եթե Ասված է ասել ուրեմն գնացինք:Փառք Աստծուն:»
    Մոռացա ասել, որ այդ զանգողը ուրիշ քաղաքից եր, մի 50կմ հեռավորության վրա: Մենք գնացինք այդ քաղաքը:
    Վերջին խմբագրող՝ հովարս: 22.05.2011, 10:37:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    eduard30 (01.08.2011)

  27. #89
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,662
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Աստծու գոյութունը ընդունում եմ ու դրա համար ունեմ ինձ բավարարող հմինավոր փաստեր։ Բայց ես չեմ ընդունում մի բան։ Ինչո՞ւ Աստված օգնեց քո երեխային որ նա լավանա, բայց չի օգնում Իրաքում, Աֆղանստանում ու աշխարհի տարբեր երկրներում ամեն օր սովից, պատերազմից ու մաքուր ջրի բացակայությունից մահացող անմեղ երեխաներին։
    Նման գործելակերպում չկա սկզբունք։ Ուրեմն Աստված աչառ է՝ քոնինին օգնում է իմինին ոչ։ Կան նաև բազմաթիվ դեպքեր, երբ շատ հավատացյալ մարդիկ կորցնում են իրենց երեխային, սիրելիին կամ շատ դժբախտ կյանք են ունենում։ Դա է՞լ կապենք Աստծու հետ։
    Ստացվում է, սիրելի Ջառռ, որ դու Աստծո գոյությունն ընդունում ես, բայց կասկածում ես Նրա միտումների վրա՞: Ցանկանում ես ասել, որ Հովարսը կաշառե՞լ է Աստծոն: Կամ մի՞թե հնարավոր է ինչ-որ բան Աստծո արքայության ներքո, ինչը կարելի է չկապել ամենաստեղծ Աստծո հետ: Դու դա հնարավո՞ր ես համարում...

    Ներող եղիր, սիրելիս, ես քո դեմ ոչինչ չունեմ, և մի վերագրիր խոսքերս, խնդրում եմ, որպես կոնկրետ մոտեցում քո անձին: Ես ուղղակի ցանկանում եմ, որ մենք ավելի լուրջ մոտենանք հարցին, այսինքն, եթե ընդունում ենք Աստծո գոյությունը, ուրեմն ընդունենք նաև Նրա պատճառները, որոնց հիման վրա Նա օգնում է Հովարսին, իսկ քեզ՝ ոչ, նույնիսկ այն դեպքում, երբ մենք կամ չգիտենք, կամ չենք հասկանում, կամ էլ չենք ցանկանում հասկանալ Աստծո պատճառները: Ու եթե չենք հասկանում, դա բոլորովին էլ չի նշանակում, որ Աստված պատճառներ չունի մեկին օգնելու, իսկ մյուսին՝ ոչ:

    Իսկ եթե չենք ընդունում Աստծո գոյությունը, սա արդեն ուրիշ հարց է: Եկ ասենք Հովարսին, թող փասափուսեն հավաքի ու գնա, որ մենք՝ նրա հեքիաթներին չենք հավատում:

    Ես առաջարկում եմ ոչ թե մասնակիորեն, այլ ամբողջովին վստահել մեր Աստծոն և, որ ոչ պակաս կարևոր է, չսահմանափակենք մեր Աստծոն Իր որոշումների մեջ, այսինքն, ընտրենք. կապե՞լ այսինչ բանն Աստծո հետ, թ՞ե չկապել: Չնայած այն բանին, որ Աստված տվել է մեզ այդ հնարավորությունը՝ սահմանափակել Իրեն:

    Հ.Գ. Եթե ցանկություն կառաջանա, որպեսզի ավելի պարզաբանեմ միտքս՝ ասա, կփորձեմ:

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    հովարս (23.05.2011)

  29. #90
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրան կավելացնեմ նաև այս միտքը. "Աստծո գործերն անքննելի են"

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես առաջարկում եմ ոչ թե մասնակիորեն, այլ ամբողջովին վստահել մեր Աստծոն և, որ ոչ պակաս կարևոր է, չսահմանափակենք մեր Աստծոն Իր որոշումների մեջ, այսինքն, ընտրենք. կապե՞լ այսինչ բանն Աստծո հետ, թ՞ե չկապել: Չնայած այն բանին, որ Աստված տվել է մեզ այդ հնարավորությունը՝ սահմանափակել Իրեն:
    Այս վերջին միտքը կարելի՞ է այսպես, որ Աստված տվել եմ մեզ ազատություն իրեն հավատալու, կամ չհատալու մեջ
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

Էջ 6 23-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ատամնաբույժը հիվանդին արնաքամ է արել
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 28.07.2010, 11:27
  2. Շաաատ շտապա օգնեք,խնդրում եմ...տատու եմ արել
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 27.07.2010, 00:49
  3. Աստված պատժու՞մ է
    Հեղինակ՝ Karina, բաժին` Կրոն
    Գրառումներ: 113
    Վերջինը: 18.02.2009, 14:15
  4. Ու՞ր էիր, Աստված...
    Հեղինակ՝ ihusik, բաժին` Կրոն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 20.06.2007, 16:54

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •