նյարդերիս վրա ազդումա, երբ ոգևորված ուզում ես ինչ որ նոր բան առնես... մեկ էլ կողքից մեկը(իբր թե քո օգտինա խոսում)
-ինչի ես առնում? ինչիդ ա պետք? հենա քո ունեցածով յոլա գնա էլի... ավելորդ փող ունես?
նյարդերիս վրա ազդումա, երբ ոգևորված ուզում ես ինչ որ նոր բան առնես... մեկ էլ կողքից մեկը(իբր թե քո օգտինա խոսում)
-ինչի ես առնում? ինչիդ ա պետք? հենա քո ունեցածով յոլա գնա էլի... ավելորդ փող ունես?
ահավոր կատաղում եմ "ոմանց" պինդ բնավորության ու վստահության պակասի առկայությունից![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Ազդում են էն մարդիկ , ովքեր , որ փորձում են ամեն կերպ իրենց բոլորից դժբախտ ցույց տալ , բողոքել , նվնվալ շրջապատի մարդկանց վրա , փորձելով ամեն կերպ խղճահարություն առաջացնել ու խղճահարություն առաջացնելով իրենց գործերը առաջ տանել, իրենց անձին լուրջ կարևորություն տալով :
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
էն կնանիք, որ ամբողջ օրը բամբասում են:![]()
էլի նեռվայինն էկավ
էն որ բարում ստոյկի մոտ քո համար հանգիստ նստած ես, ոչ մեկի չես խանգարում, մեկ էլ մեկը հետևից ասում ա պՌիվյեեեետ, ու կողքդ կմճտում ա, մեկ էլ շրջվում տեսնում ես նրան, ում կյանքի նպատակը քո ներվերը սղոցելն ա
էն որ գործից հետո քեզ հոգնած բարձրացնում ես տուն՝ հինգերորդ հարկ, ու արդեն չորրորդի կեսերին ես, մեկ էլ մաման զանգում ասում ա հետդ հաց կբերես
էն որ ահավոր ձևի զանգի ես սպասում, վատանում ես արդեն սպասելուց, հեռախոսի ձենն անջատում ես, որ իբր էլ չմտածես զանգի մասին, բայց րոպեն մեկ նայում ես էկրանին՝ կարող ա՞ զանգել ա, չես տեսել
էն որ գործդ էնքան ա, որ չգիտես գլուխդ ո՛ր պատով տաս, մեկ էլ գալիս ա բլանձինկա շեֆդ ու ասում՝ մի հատ ինտերնետից Ճապոնիայի մասին ռեֆերատ կգտնե՞ս, դու ինտերնետից լավ ես
էն որ էդ գրողի տարած ռեֆերատը գտնում, տպում, տանում դնում ես սեղանին, սենց մի հատ նայում, ասում ա՝ հայերեն էր պետք...
էն որ օֆիսում մեկի մոտ հիստերիկա ա սկսվում ինչ ա թե՝ սկայպում չի կարողանում լոգին լինի, բայց դու տեղդ նստած գիտես՝ կադվինը ռուսերենի վրա ա մնացել, լոգինն ու պասը չի հասկանում, ու սկսում ես ունքերդ պոկել, որտև ուղիղ մի շաբաթ ա՝ իրան բացատրում ես, թե ինչի սկայպը լոգին չի լինում
էն որ տաքսու վարորդը ասում ա՝ է՜, սա երկիր չի, ու մանրդ չի տալիս
էն որ կանգառներում ավտոբուսի հետևի դուռը չեն բացում
էն որ բոլորն իրենց պարտքն են համարում ինձ հարցնել՝ քանի՞ տարեկան ես, ու ես ասում եմ քանիս եմ, ու սենց ապշած ասում են՝ լու՜րջ
էն որ ատամդ հանում են կամ ընկնում ա, ու լեզվով հանկարծակի կպնում ես դրա տեղը մնացած փոսիկին
էն որ մեկին մի բան ես տալիս կարդալու, որտև մի ամիս ա՝ քեզնից գիրք ա ուզում, սա կարդում վերջացնում ա, գիրքը տալիս ու ասում՝ դա լրիվ ներաշխարհի մասին գիրք էր
էն որ ինձ ասում են՝ բա դու ինչի՞ չես քսվում, ու դու սենց հոգնած ասում ես՝ որտև չեմ ուզում, ու հետո ասում են՝ բայց խի՞
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Adriano (26.03.2011), Aj Klik (24.03.2011), Ariadna (26.03.2011), CactuSoul (25.03.2011), Farfalla (25.03.2011), Lusina (28.03.2011), murmushka (26.03.2011), Rammstein (24.03.2011), tikopx (24.03.2011), V!k (25.03.2011), _Հրաչ_ (24.03.2011), Աբելյան (26.03.2011), Աթեիստ (24.03.2011), Արևածագ (30.03.2011), Արևհատիկ (26.03.2011), Գանգրահեր (24.03.2011), Հայկօ (24.03.2011), Հայուհի (24.03.2011), Մանուլ (24.03.2011), Նաիրուհի (26.03.2011), ՆանՍ (25.03.2011), Ուլուանա (25.03.2011), Ռուֆուս (24.03.2011)
Նեռվայնանում եմ,որ մարդիկ ամեն ինչ անում են,որ իրանց վրա ուշադրություն դարձնեն:Անգամ լացում են:Էս վերջերս մեկը էտ կերպով փորձեց ուշադրություն գրավել ու բոլորիս տրամադրությունը գցեց:
Որ գնում ես ատամնաբուժի մոտ,հետո ասումա 2 ժամ ուտել չի կարելի,դու էլ սոված նստած ես ու նայում ես,ոնց են ընկերներդ ուտում:
Որ ահավոր ծարավ ես,բայց մոտակա մի ժամը չես կարա ջուր խմես,մինչև մոտակայքում խանութ կգտնվի
Որ լիֆտը չի աշխատում:
Որ ուշանում ենմի անգամ մեկ ու կես ժամ սպասել եմ
)
Գրավորների պատրաստվելուց:
Որ ասում են էս կեր,էս հագի,էս գիրքը կարդա..
Որ սմս եմ գրում շան տեղ չեն դնում
..
Որ դասատուները անկապ տեղը կգան կասեն ԽՈՍՈՒՄ ԵՍ բայց ասենք ես ծպտուն չեմ հանում էլի..
Մի անգամ էլ պետքա գային ռուսերենի տետրերը ստուգելու դասատուն ասեց սենց կգրեք գրեցինք բերեցինք ասեց ես սենց բան չեմ ասել,սկսեց գոռալ,նորից գրեցինք ու հենց էտ օրը:Իջա խանութ տետր առա 5 դաս գրում էի:Հետո ասեց տենց չէր պետք:Կարճ ասաց 3 հատ իդեալական ռուսերենի տետր ունեմ:Սենց չէր սենց չէր,ոնցա էտ դասատուն նեռվերիս ազդում
Վերջին խմբագրող՝ Aj Klik: 24.03.2011, 22:34:
առավոտվա ժամը 5:30-ի նամազը...
I love my life and I celebrate it every day...
Ի՞նչը կամ ո՞վ է ազդում Ձեր նյարդերի վրա
Են Մաուգլի մուլտի միջի բորենու («շակալ» բառը ավելի հարմար է) նման արարգ ունեցող մարդիք, որ «օճառով» են իրենց գործը անում, կամ, որ նայում են թե ով է մի քիչ առավել ... կարծում եմ միտքս հասկացաք:
Չգիտեմ ինչ անուն «կպցնեմ» դրանց:
Ատում եմ ատում![]()
Այն մարդկանց պատճառով եմ ներվայնանում,որ քննության օրը գալիս ու ասում են,իբր չեն պարապել,վերջում էլ 40-ից 40 ստացած դուրս են գալիս,թե ասա...![]()

Նյարդայնանում եմ, երբ հազիվ տղայիս քնացնում եմ ու հատակի ճռճռացող հատվածները հաջողությամբ հաղթահարելով՝ թեթևացած շունչ քաշում, մեկ էլ հո՛պ, անզգուշաբար դիպչում եմ ինչ–որ աղմկոտ առարկայի, ու՝ շրը՛խկ, ծլը՜նգ կամ էլի տենց մի ապուշ ձայն, ու՝ խնդրեմ. ամբողջ աշխատանքս ջուրն ընկավ![]()
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Adriano (26.03.2011), Freeman (27.03.2011), Gayl (27.03.2011), Kita (27.03.2011), Monk (28.03.2011), Moonwalker (26.03.2011), murmushka (27.03.2011), Skeptic (26.03.2011), VisTolog (26.03.2011), Աթեիստ (27.03.2011), Անտիգոնե (26.03.2011), Արևհատիկ (26.03.2011), Գանգրահեր (26.03.2011), Ինչուիկ (27.03.2011), Լուսաբեր (26.03.2011), Մանուլ (26.03.2011), Նաիրուհի (26.03.2011), ՆանՍ (28.03.2011), Ռուֆուս (26.03.2011)
Ինձ նյարդայնացնում են այն մարդիկ կամ մարդկանց խումբը, որոնք փորձ են անում երազանքը իրականոըթյան տեղ հրամցնել, սխալը ճշտի տեղ, վատը լավի տեղ: Այդ մարդիկ նույնիսկ տեսնելով, որ կաթը սպտակավուն է, այն ներկայացնում են որպես սև: Մեր ժողովրդի գլխավոր, ըստ ինձ թերություններից մեկն է: Բռնապետությունը ներկայացնում են որպես հրեշտակապետությունը, ընտրությունները կեղծում են, հետո համոզում իբր թե արդար է եղել, վատ ենք ապրում իրականում, ցույց են տալիս իբր թե մենք ենք էս աշխարհի տերը: Այս գրառումը կապված է ֆուտբոլ թեմայում Ռուսաստանի հետ Հայաստանի խաղին: Որը փորձ է արվում ներկայացնել հայոց հաղթանակ: Ինչ հաղթանակ, լավ սիրուն ձևի սարքած խաղ էր: Վերջ տվեք ինքնախաբեությանը, երբ մենք կհասկանանք, որ սա վատա իսկականում, սա լավա իսկականում, այդ ժամ էլ լավ կապրենք:
Երբ ուզում եմ արագ ինչ որ մի բան պատմել, ու պատմելուս ընթացքում զգում եմ,որ ինձ չեն լսում, ու ոչ այն պատճառով,որ ես արագախոս եմ,ամենևին,ուղղակի երբեմն չեն լսում, կամ չի լսում, ես էլ շաատ ջղայնանաում եմ![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Meme (31.03.2011)
Ներվայնանում եմ, երբ հայերը նոր գնած լավ պարամետրերով լափթոփը տալիս են ինչ-որ «մասնագետի», էս ապուշը բռնում ֆորմատ ա անում, recovery partition-ը ջնջում ա, ինչ-որ անկապ մոդիֆիկացված XP ա գցում, որը Vista-յի տեսք ունի, միացնելուց ու անջատելուց անկապ ձեներ ա հանում, sleep գնալուց գայլի պես ոռնում ա, հետո էս նոթբուքը դրայվերների հետ պրոբլեմ ա ունենում, բերում են մոտս, թե սարքի, ասում եմ, ինչի՞ եք վրայի Windows 7-ը ջնջել, ասում են էդ Windows 7-ը հեչ լավ չէր աշխատում, տարա ընկերոջս տվեցի, Vista գցեց, որ ավելի արագ աշխատի, բացատրում եմ, որ դա նախ Vista չի, այլ XP-ի բռնաբարված տարբերակ ա, որ էդ XP-ն հեչ լավ չի աշխատում ու բոլոր պրոբլեմները հենց դրանից են, հետո մի երկու ժամ էդ անտեր կոմպը ֆորմատ եմ անում, բերում եմ նորմալ տեսքի, վերջում էլ քթի տակ շնորհակալություն են ասում, կոմպը առնում են ու ռադ են լինում
Յախք![]()
I may be paranoid but no android!
այ սրանից եմ ներվայնանում
Դուք պետք է գնահատեք այլ անդամների, որպեսզի նորից կարողանաք գնահատել ...-ին:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Adriano (30.03.2011), CactuSoul (30.03.2011), einnA (30.03.2011), Gayl (30.03.2011), Meme (31.03.2011), Moonwalker (30.03.2011), murmushka (30.03.2011), Skeptic (30.03.2011), Tig (30.03.2011), Ungrateful (30.03.2011), V!k (30.03.2011), VisTolog (30.03.2011), Yevuk (30.03.2011), Արևհատիկ (30.03.2011), Գանգրահեր (30.03.2011), Ինչուիկ (30.03.2011), Հայուհի (30.03.2011), Մանուլ (30.03.2011), Նաիրուհի (30.03.2011), ՆանՍ (31.03.2011), Ռուֆուս (30.03.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ