Ժող, զգույշ եղեք ակումբում ցնդաբանելուց, ջրիկանալուց և այլն... Մեզ հետևում են

: Աստղ եմ դառել, վրես խաբար չկա

:
Ժամանակին Վիստը մի թեմա էր բացել, անունը`
«Odnoklassnik-ի զվարճանքներից ))» : Մտնում, ջրիկանում, ուրախանում էինք: Թեման փակվեց ու մոռացվեց:
Մի քանի օր առաջ, Jarre-ի ֆեյսբուքյան էջում տեսնում եմ, որ իրեն նշել են մի լուսանկարի վրա, բացում եմ և տեսնում

Վիստի թեմայում իմ կատարած գրառումն է, նկարի տեսքով... (Քո գրառումները երբեք չես մոռանում): Ակումբում գտնում եմ վերոհիշյալ թեման, նայում ու... Գրողը տանի, իրոք իմն է նույն գրելաոճով, տառասխալներով և այլն...
Ժառին գրում եմ, լինկը տալիս եմ... Եվ դրանից հետո, հաջորդ օրվանից, արդեն մոտ 2 օր է ֆեյսբուքի գլխավոր էջում տեսնում եմ, թե ինչպես են մեկը մյուսի հետևից, բոլոր ընկերներս «իմ գրառումը» ավելացնում իրենց մոտ, նշում են ընկերներին, մե խի՜նդ, մե ուրախությու՜ն

...
Ահա այս տեսքով, ամբողջ հայ. ֆեյսբուքում սկսել է տարածվել իմ ակումբի գրառումներից մեկը`
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Սկզբից որոշել էի մնալ անհայտ՝ ժամանակները անցնում են, հումորը դառնում է ոչ ակտուալ, դու ես փոխվում և այլն... Հետո, գնալով նկատեցի, որ սա էլ ավելի արագ է տարածվում տարբեր մարդկանց կողմից: Բռնեցի ու իմ ֆեյսբուքյան էջում տեղադրեցի սա, օրիգինալ գրառման հղումը մեկ էլ մի 2 խոսքով սրա մասին... Բոլորը ակտիվացան, մի մեկնաբանում են, մի գրում... Ասում են, որ այս նկարի տակ միշտ հարց է տրվում, թե ո՞վ է հեղինակը և այլն...
Վերևում տեղադրածս նկարի վրա էլ, «իմ գրառումը» տեղադրվել է ոմն Սաթեն Մարգարյանի կողմից

:
Ակումբի Davo'O-ն էլ նման մեկնաբանություն թողեց`

Լավ, տարել, տակ տարել են, գոնե մի թեթև խմբագրեին տնաշենները

:
Էջանիշներ