Իրոք որ....: Ինչևէ ես լսել էի այսպես: Սպայի ասած գաղտնաբառի /թիվ/ կեսը պետք է լինի պարզ թիվ.... Բայց ես խնդրել էի չօգտվել ինտերնետից........ վերաբերում է բոլորին......
Իրոք որ....: Ինչևէ ես լսել էի այսպես: Սպայի ասած գաղտնաբառի /թիվ/ կեսը պետք է լինի պարզ թիվ.... Բայց ես խնդրել էի չօգտվել ինտերնետից........ վերաբերում է բոլորին......
Իրոք որ.....: Իմ լսածով սպայի ասած գաղտնաբառի /թիվ/ կես պտի լինի պարզ թիվ....... բայց ես խնդրել էի չօգտվել ինտերնետից...... վերաբերվում է բոլորին ով որ օգտվել է......
Քանի որ ակնկալվում ա խորամանկոտ պատասխան ու նշած չի, թե ինչ էլեմենտ ա պետք ստանալ, բացում ենք բառարանը, փնտրում «էլեմենտ»:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Էստեղից, որոշ վերապահումներով, կարելի ա ասել գալվանական էլեմենտ(ուղղակի գալվանական էլեմենտը միայն երկու մետաղները չեն) կարող եմ սարքել, ֆոտոքիմիական էլեմենտ (օր.՝ TiO2), բայց վերևում գրածս միջուկային ռեակցիան ամենասիրունն ա:![]()
Այ սա ուրիշ բան, գալվանական էլեմենտ, ճիշտ է, այստեղ հարցը ոչ թե քիմիական էլեմենտն է,այսինքն որպես տարր, այլ հենց էլեմենտ բառը, որը մենք նաև հասկանում ենք գալվանական կուտակիչ:
Այս խնդիրը կոչվում է " Էյնշտեյնի խնդիր:
Ասում են , թե մեծ ֆիզիկ Ալբերտ Էյնշտեյնը պատրաստել է այս խնդիրը, որի օգնությամբ կարելի է տարբերել ինտելեկտուալ էլիտան մոխրագույն մասսայից:Մարդկանց98%ը չի կարողանում լուծել այս խնդիրը: Բայց մեր մեջ ասած ինձ թվում է , որ այս թիվը փոքր ինչ, նույնիսկ մեծն ինչ չափազանցված է... այդքան էլ բարդ չէ: Դե ինչ խնդիրն հետևյալն է.
1.Կա 5 տուն, որնցից յուրաքանչյուրը տարբեր գույնի է
2.Յւրաքանչյուր տան մեջ ապրում է մեկ մարդ, որը հարևան տանը ապրողից տարբերվում է ազգությամբ
3.Յուրաքանչյուրը խմում է միայն մեկ տեսակի խմիչք, ծխում է միայն մեկ տեսակի ծխախոտ և պահում է միայ մեկ տեսակի կենդանի
4.Հինգ մարդկանցից ոչ մեկը չի խմում միատեսակ խմիչք, չի ծխում միատեսակ ծխախոտ և չի պահում միատեսակ կենդանի
ՀԱՐՑ: Ում է պատկանում ձուկը?
ՀՈՒՇՈՒՄՆԵՐ:
1.Անգլիացին ապրում է կարմիր տանը
2.Շվեդը պահում է շուն
3.Դանիացին խմում է թեյ
4.Կանաչ տունը գտնվում է սպիտակ տնից ձախ
5.Կանաչ տան բնակիչը խմում է սուրճ
6.Այն մարդը, ով ծխում է "Pall Mall" պահում է թռչուն
7.Մեջտեղում ապրողը խմում է կաթ
8.Դեղին տանն ապրողը ծխում է "Dunhill"
9.Նորվեգացին ապրում է առաջին տանը
10."Marlborob" ծխողը ապրում է այն տան կողքին ով պահում է կատու
11.Այն մարդը, ով պահում է ձի, ապրում է այն մարդու կողքին , ով ծխում է "Dunhill"
12."Winfield" ծխողը խմում է գարեջուր
13.Նորվեգացին ապրում է կապույտ տան կողքը
14. Գերմանացին ծխում է "Rothmans"
15."Marlboro" ծխողը ապրում է այն մարդու հարևանությամբ, ով խմում է ջուր:
Արտակարգ գլուխկոտրուկ էր.... մի քիչ երկար... ահա իմ արդյունքները`
Նորվեգացին ապրում է դեղին տանը, ծխում է Dunhill, խմում է ջուր, պահում է կատու:
Դանիացին ապրում է կապույտ տանը, ծխում է Marlboro, խմում է թեյ, պահում է ձի:
Անգլիացին ապրում է կարմիր տանը, ծխում է Pall Mall, խմում է կաթ, պահում է թռչուն:
Շվեդը ապրում է սպիտակ տանը, ծխում է Winfield, խմում է գարեջուր, պահում է շուն:
Եվ վերջապես գերմանացին ապրում է կանաչ տանը, ծխում է Rothmans, խմում է սուրճ և պահում է ձուկ:
Այսինքն վերջնական պատասխան`ձուկը պատկանում է գերմանացուն: Հը ճի՞շտ է Tianshi:
2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիայի ու Շվեյցարիայի միջև կար կամուրջ, որը հսկվում էր գերմանացի ժամապահի կողմից: Նրան հրամայված էր կրակել բոլոր նրանց, ովքեր կփորձեն Գերմանիաիայից անցնել Շվեյցարիա և չեն ունենա անցաթուղթ: Իսկ նրանց ովքեր փորձում էին Շվեյցարիայից անցնել Գերմանիա և չունեին անցաթուղթ հետ էր ուղարկում: Ժամապահը նստում էր գերմանական կողմում գտնվող մի անցակետում և ամեն 3 րոպեն մեկ դուրս էր գալիս և ստուգում տարածքը:
Կար մի կին ում շատ անհրաժեշտ էր գնալ Շվեյցարիա, բայց նա չէր կարողացել թույլտվություն ստանալ: Նա գիտեր, որ կարող էր ոտք դնել կամուրջին, բայց այն ամբողջությամբ անցնելու համար պահանջվում էր 5-6 րոպե:Կամրջի վրա թաքնվելու տեղ չկար: Եվ ժամապահը հեշտությամբ նրան կտեսներ, բայց նա այնուամենայնիվ բարեհաջող հատեց սահմանը: Ինչպե՞ս դա նրան հաջողվեց:
Tianshi (27.12.2010)
մոստի կեսը անցնումա ու հետա գալի ժամապահնել մտածումա Շվեյցարիայիցա գալի![]()
Եթե կինը կարող էր քայլել, ապա կարելի է եզրակացնել որ նա կարող էր նաև վազել, այդպիսով կրճատելով անցման ժամանակը 2 անգամ, այսինքն նա կհասցներ 3 րոպեում անցնել կամուրջը/սա եզրակացրեցի այն բանից, որ իմ նշած պայմանը բացառված չէր/, բայց քանի որ լուծումը ավելի տրամաբանական պետք է լինի ուրեմն BOBO-ն ճիշտ է: Բայց մի վայրկյան...... մի այս հարցը մնացել է առանց լուծում` արդյաք կարելի է պնդել որ 10+5=3? Հա մի հատ էլ տրամաբանական. ինչպես կարելի է չափել բլոճի ջերմաստիճանը ջերմաչափի և բաժակի միջոցով: Մի հատ էլ` ծեր որսորդը մի շուն ուներ, որին տանում էր որսի: Որսորդը խփում էր, շունը գնում ճարում հետո էլ հաչում ու որսորդը այդպես գտնում էր նրան: Բայց մի օր ծեր որսորդը խլացավ: Որսորդը մենակ էր ապրում, նրան օգնող չկար, բայց պետք էր ապրել և նա ստիպված որսի պետք է գնար: Բայց մյուս կողմից նա պետք է բաց թողներ շանը, որ որսը գտներ, մյուս կողմից նա շանը չէր տեսնի և որպեսզի շանը գտներ պտի կարողանար լսել: Բայց նա չէր լսում ուրեմն շանը պետք է իր մոտ պահեր: Եվ հնարամիտ որսորդը գտավ լուծումը, կարող եք ասել թե ինչ լուծում:
Լսեք մի հատ էլ հետաքրքիր`
Մի անգամ մի դետեկտիվ անցնում էր հյուրանոցի կարիդորով, երբ մի համարից լսեց ինչ-որ կնոջ հետևյալ խոսքերը "Խնդրում եմ քեզ Ջեք, մի սպանիր ինձ, խնդրում եմ" և անմիջապես լսվեց կրակոց: Դետեկտիվը արագ մտավ այն սենյակը որտեղից լսվեց կրակոցը և տեսավ այս պատկերը. մի անկյունում ընկած էր մահացած կինը, իսկ սենյակի կենտրոնում` զենք: Իսկ այդ անկյան հակառակ կողմում տեսավ փոստատարին, փաստաբանին և հաշվապահին: Դետեկտիվը առանց վարանելու մոտեցավ փոստատարին և ասեց "Դուք ձերբակալված եք սպանություն գործելու համար": Եվ իրոք փոստատարն էր սպանել կնոջը, բայց ինչպես նա իմացավ: Նախկինում դետեկտիվը այդ մարդկանց չեր տեսել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ