User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞րն է ձեր հայրենիքը

Քվեարկողներ
81. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հայաստանի Հանրապետությունն է

    31 38.27%
  • Ո'ւր հացս է, այնտեղ Հայրենիքս է

    0 0%
  • Երկիր մոլորակը

    9 11.11%
  • Սիրած անձիս կողքը

    3 3.70%
  • Տիեզերքը, եթերը, քանզի ես հոգի եմ դառնալու

    2 2.47%
  • Չկա այդպիսի բան

    3 3.70%
  • Պատմական Հայաստանի ողջ տարածքը (ՀՀ հետ)

    33 40.74%
Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 73 հատից

Թեմա: Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞ այդպիսի բան

  1. #46
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞յ այդպիսի բան

    Իմ պատկերացմամբ հայրենիքը իմ ընտանիքն է, եղբորս ընտանիքն է, ընկերոջս ընտանիքն է ու էսպես աստիճանաբար ընտանիք առ ընտանիք ինտեգրումը:
    Բայց վերացական սահմանումներն էս անգամ մի կողմ դնեմ:

    Շատ կուզեմ, որ հայրենիքս լինի Երկիր մոլորակը: Բայց իրականությունում այդպես չէ, դեռ ժամանակին անիվը շատ պտույտներ պիտի գործի:
    Եվ ուրեմն Հայաստանի Հանրապետությունն է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (13.04.2010), Jarre (11.11.2010), Tig (13.04.2010), VisTolog (01.08.2010), Պանդուխտ (15.04.2010)

  3. #47
    ֆուտբոլ նայել չեմ սիրում Lord-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2010
    Հասցե
    տարածքում
    Գրառումներ
    735
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞յ այդպիսի բան

    Հայրենքիը ամեն մեկիս մեջ է, դա այն վայրն է որտեղ ծնվել մեծացել ես, որտեղ զարգացել ես, գիտելիքներ քաղել, կարևոր չի ոչ ազգությունը ոչ էլ ուրիշ ինչ որ մի բան, եթե դու այդ հողի վրա ես ապրում, պաշտպանում այն, խնամում ապա դա քո հայրենիքն է: ԵՎ որտեղ էլ ապրես ինչրքան ել լավ լինի չես կարող քո ծննդավայրը մոռանալ դա քո մեջ ընդմիշ մնում է…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (13.04.2010)

  5. #48
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թե ինչ է այն ինձ համար, մի քիչ դժվարանում եմ շտապ պատասխանել, բայց ինձ համար այն կա... Եվ այդ ես չեմ ապրում այդ հայրենիքում, այլ հայրենիքն ինքն է, որ ապրում է իմ մեջ: Եվ ես ուր էլ գնամ, նրանից բաժանվել կամ փախչել չեմ կարող:
    Բացի այդ, ասեմ նաև որ այն իմ ներսի բողոքն է, ոչ անտարբերությունը, իմ ունեցած սերն է, ոչ ատելությունը, հուսալքությունն ու ընկճվածությունը չէ, այլ հավատն ու հպարտությունը, կորովը, կարեկցանքը, մարդասիրությունը... Իմ ներսում ապրող՝, իմ նախնիների հիշատակն է, իմ ազգի պատմությունն է, նրա հոգնությունը, տքնանքը, տառապանքը: Ինձ համար այն հող չէ, տարածություն չէ, ինձ համար այն հոգի է, երազ, անուրջ...Չգիտեմ...

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (08.08.2010), EgoBrain (24.04.2010), Inana (08.08.2010), Tig (21.04.2010), Արևածագ (11.11.2010), Գաղթական (17.08.2010), Պանդուխտ (15.04.2010)

  7. #49
    Մշտական անդամ Հինատա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    29
    Գրառումներ
    195
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայրենիք

    Ամեն ոգ և ամեն ինչ ունի իր անունը, բայց աշխարհում բոլոր անունների և անվանումների մեջ երկու շատ կարևոր բառեր կան՝ մայրիկ և հայրենիք, կամ հակառակը: Երբ շատ փոքր էի ես աշխարհը ընկալում էի իմ մայրիկով և իմ մայրիկի, ավելի շուտ իմ ծնողների սիրո ու քնքշանքի մեջ ես ավելի ուշ հասկացա ևս մի բան, այն որ մայրիկի պես էլի այդպես անուշ անգին, աննկարագրելի մի մեծ սեր կա, որը ինչքան էլ ձեռքերը պարզես կողք, չես կարող գրկել ու սեղմել կրծքիդ, նրանից կարոտդ առնելու համար պիտի երկու ոտքով ամուր կանգնած լինես այն հողի վրա և նրան պիտի սիրես ոչ թե խոսքով, այլ սրտով, հոգով և ողջ գիտակցությամբ: Այս աննկարագրելի սիրուն արժանի է այն, որը մեկ բառով կոչվում է հայրենիք և մենք յուրաքանչյուրս մեր նվիրվածությամբ պիտի արժանի զավակներ լինենք մեր մայրիկներին և մեր հայրենիքին:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    terev (01.08.2010), Պոսեյդոն (01.08.2010)

  9. #50
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայրենիքը ամեն ինչ էր ինձ համար, հայրենիքը իմ օդն է իմ ջուրն է, իմ հոգին է: Եթե չլինի իմ հայրենիքը չեմ լինի ես: Տարբեր մարդիկ տարբեր կախվածություն ունեն, ես էլ Հայաստանից կախվածություն ունեմ:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  10. #51
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայրենիքս... իմ տունը՝ առաջի հերթին, ընտանիքս, ամենամտերիմներս՝ առանց որոնց կյանքս դառնում ա մղձավանջ, թեպետ ստիպված շարունակում եմ ապրել: Հայաստանը, հայերը: Բավականին առիթներ ունեցել եմ համոզվելու, որ ես հայասեր եմ՝ անկախ ունեցածս բացասական ու դրական կարծիքներից: Ինձ համար ցանկացած հայ ավելի արժեքավոր ա քան յուրաքանչյուր լավագույն օտարերկրացին:

    Նույնիսկ Հայաստանի մեջ՝ իմ քաղաքից դուրս, էլի հայրենիքս մնում ա իմ քաղաքը՝ թեպետ էտպես էլ չկարողացա նրա հետ լեզու գտնել:

    Կարծում եմ որպես բնակավայր կկարենամ մեծ դժվարությամբ ապրել ուրիշ երկրներում, բայց դե հաստատ հայրենիք չի դառնա:

  11. #52
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ կարող հաստատ ասել, թե երբվանից (ինձ թվում է ծնվածս օրից, չեմ չափազանցնում) ու որ պահից իմ մեջ ուրիշ, ավելի ուրիշ տեսակի սեր զգացի, որ հիմա ասում են հայրենիքի նկատմամբ սերն է: Փոքր էի, երբ հեռուստացույցով Անիի ավերակներն էին ցուցադրում, ես էլ տանը մենակ էի ու անկախ ինձնից ես սկսեցի լացել, մամաս ներս մտավ ու մինչև հիմա ասում ա ` դու էն գլխից էտ գիժն ես... հա ես գժի նման եմ սիրում էս հողը, բայց էս էն սերերից չի, որ կարող է վնաս տալ, որ կարող է ատելության փոխվել, դրա համար սա մի ուրիշ սեր է, բացատրել չի լինի:
    Հայրենիքը սկսում է մեր տան պատերից, բակի ծառից, շենքի պատին նկարած էն Մասիս սարից...
    Չգիտեմ նկատել եք? երբ մեզ թուղթ ու մատիտ են տալիս, մենք տուն ենք նկարում` անպայման արևը վերևում, հետևում` սար,ծառ, ծաղիկ... վստահ կարող եմ ասել, որ էտ հայի նկար է ու մենք ինչ ուզում եք ասեք կապված ենք մեր հողին:
    Կարոտ զգացել եմ ու խեղդվել եմ, երբ եկել եմ ու մեր հենց մենակ ծառերն ու սարերը տեսել եմ, շունչս տեղն է եկել:Չէ, չեմ ասում դիմանալու բան չի, դիմանալ լինում է, բայց դառնում ես կիսատ...
    Սիրում եմ հայրենիքս խենթի նման իր կաշառակեր չինովնիկներով, կեղտոտ փողոցներով, անտարբեր, անընդհատ բողոքող գործազուրկ մարդկանցով, ու հեչ կարևոր չի, թե կողից ինչ են ասում...
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (17.08.2010), Ջուզեպե Բալզամո (11.08.2010)

  13. #53
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Իմ համար Հայրենիքը ավելի լայն հասկացություն է քան միայն տարածքը:
    ...
    ...

    Անիմաստ եմ համարում էս տարբերակները`
    • 'Չկա դենց բան'
    • 'Տիեզերքը, եթերը, քանզի ես հոգի եմ դառնալու'
    • 'Երկիր մոլորակը'

    1. Գրածիդ մեջ հակասություն կա։
    2. Եթե այնուամենայնիվ հակասություն չտեսնես, խորհուրդ կտամ սահմափակ մտածողությամբ չդատես։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Skeptic (09.08.2010)

  15. #54
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայրենիք հասկացությունը և հայրենասիրությունը ամենաշատ շահարկվող և չարաշահվող թեմաներից են։

    Հաճախ հայրենասիրությունը օգտագործվում է մի խումբ մարդկանց կողմից զուտ իրենց անձնական շահի համար։ Ու ցավալի է, որ արդյունքում շատ մարդկանց համար նրանք այդպես էլ մահանում են, որպես հայրանասերներ։

    Պարզ օրինակ։ Հանուն հայրենիքի ԼՏՊ-ն ու իր հետևորդները դուրս եկան պայքարի։ Ու հանուն էտ նույն հայրենքի էլ ՍՍ-ն և ՌՔ-ն (էս վերջի Ք-ն ազգանվան առաջին տառն ա, քվուր չի) վարի տվեցին էտքան մարդու։

    Էնպես որ ամեն հայրենիքը փառաբանող ու էտ գաղափարը բարձրացնող չի, որ իսկապես հայրենասեր ա

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.11.2010), Lianik (11.11.2010), Tig (11.11.2010), Մաեստրո (11.11.2010)

  17. #55
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք սիրում ենք ոչ թե մեր հայրենիքը, այլ մեր կարգավիճակն այդ հայրենիքում....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianik (11.11.2010), Tig (11.11.2010), Ռուֆուս (11.11.2010)

  19. #56
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք սիրում ենք ոչ թե մեր հայրենիքը, այլ մեր կարգավիճակն այդ հայրենիքում....
    Հատուկ Շինարարի համար

    Մենք սիրում ենք մեր հայրենիքը, որովհետև մերն ա, որովհետև էստեղ տիրոջ զգացում ունենք, տանը լինելու ապահովվածություն, ու ըստ էության դրա համար էլ սիրում ենք, արտասահման գնացող մարդը բորդյուրներին չի, որ կարոտում ա, այլ իրա ստատուսին էս հայրենիքում, որտեղ ինքը տանն ա.... և ուրեմն սիրում ա իրա կարգավիճակը էս հայրենիքում, ինչպես նրանք, ովքեր դեռ չեն գնացել, բայց էլի սիրում են, որովհետև գնացողների կարոտի պատճառը ոսկորներով զգում են....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  20. #57
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Հատուկ Շինարարի համար

    Մենք սիրում ենք մեր հայրենիքը, որովհետև մերն ա, որովհետև էստեղ տիրոջ զգացում ունենք, տանը լինելու ապահովվածություն, ու ըստ էության դրա համար էլ սիրում ենք, արտասահման գնացող մարդը բորդյուրներին չի, որ կարոտում ա, այլ իրա ստատուսին էս հայրենիքում, որտեղ ինքը տանն ա.... և ուրեմն սիրում ա իրա կարգավիճակը էս հայրենիքում, ինչպես նրանք, ովքեր դեռ չեն գնացել, բայց էլի սիրում են, որովհետև գնացողների կարոտի պատճառը ոսկորներով զգում են....
    Հով, ես կարգավիճակիս չեմ կարոտել, մեր տանը, հարազատներիս ու ինչու չէ, նաև հենց բորդյուրներին եմ կարոտել, բայց ինչևէ, դու գրել ես «մենք», դուք այդպես եք, ես այսպես եմ, ամեն մարդ իր կարծիքն ունի:

  21. #58
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հով, ես կարգավիճակիս չեմ կարոտել, մեր տանը, հարազատներիս ու ինչու չէ, նաև հենց բորդյուրներին եմ կարոտել, բայց ինչևէ, դու գրել ես «մենք», դուք այդպես եք, ես այսպես եմ, ամեն մարդ իր կարծիքն ունի:
    բայց դա քեզ ամենևին թույլ չի տալիս գրառումս համարել անկապագույն
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  22. #59
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց դա քեզ ամենևին թույլ չի տալիս գրառումս համարել անկապագույն
    Ներող, ցավդ տանեմ

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (11.11.2010)

  24. #60
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Հատուկ Շինարարի համար

    Մենք սիրում ենք մեր հայրենիքը, որովհետև մերն ա, որովհետև էստեղ տիրոջ զգացում ունենք, տանը լինելու ապահովվածություն, ու ըստ էության դրա համար էլ սիրում ենք, արտասահման գնացող մարդը բորդյուրներին չի, որ կարոտում ա, այլ իրա ստատուսին էս հայրենիքում, որտեղ ինքը տանն ա.... և ուրեմն սիրում ա իրա կարգավիճակը էս հայրենիքում, ինչպես նրանք, ովքեր դեռ չեն գնացել, բայց էլի սիրում են, որովհետև գնացողների կարոտի պատճառը ոսկորներով զգում են....
    Դե լավ ընդամենը մեկ օրինակ բերեմ և եթե կարող ես վերջում բացատրի թե դա ինչ է նշանակում:
    Մոնթե Մելքոնյանը ծնվել է ԱՄՆ ում, 18, թե 17 տարեկանում մի գիրք է տանից գտնում և այդ գրքից իմանում ա որ «հին էրկիր» գոյություն ունի, դե էլ մանրամասն չպատմեմ ինչեր ա արել, բայց նա երբեք Հայաստանի երեսը չտեսած ինչ որ թուրքերի տեռորի ա ենթարկում, երբ բանտից դուրս ա գալիս միանգամից գալիսա Հայաստան և զոհվում իր հողի համար, ապեր ինքը չի ծնվել Հայաստանում, Հայաստանի մասին իմանում է 18 տարեկանում, թուրքերին տեռորի ա ենթարկում, բայց առանց Հայաստանը տեսնելու, իսկ վերջում մեռնում է Հայաստանում, բա սրա անունը ի՞նչ կդնես:Կարգավիճա՞կ

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (11.11.2010), Շինարար (11.11.2010)

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է պատրաստ պաշտպանել հայրենիքը մարտի դաշտում
    Հեղինակ՝ Dok, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 178
    Վերջինը: 10.01.2014, 00:31
  2. Գրառումներ: 44
    Վերջինը: 14.04.2011, 17:21
  3. Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար
    Հեղինակ՝ Malu, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.09.2010, 16:37
  4. Նոր IDE web ծրագրավորողների համար
    Հեղինակ՝ Alik-V, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 29.11.2009, 16:57
  5. Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է
    Հեղինակ՝ Ճամփորդ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 01.10.2007, 20:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •