Կողբի Գեղարվեստի Դպրոցը Երևանում մասնակցում է
FPWC-ի՝ «Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի կազմակերպած «Նկարչական օր» ակցիա-մրցույթին։
Այս մրցույթի մասին
Lragir.am-ում մասնավորապես ասված է.
«Ակցիայի նպատակն է սեր ու հոգածություն, պատասխանատվության զգացում և քաղաքացիական դիրքորոշում ձևավորել երեխաների մոտ: Նկարչական օրը հայ երեխաների բնության մասին ունեցած պատկերացումների և մտքերի, ցանկությունների ու մտահոգությունների ինքնատիպ արտացոլումն է դառնում։
2010 թվականի Նկարչական օրը յուրահատուկ է նրանով, որ կրում է համահայկական բնույթ: Առաջին անգամ մրցույթին մասնակցում են նաև հայ երեխաներ և երիտասարդներ` Սփյուռքի տարբեր գաղթօջախներից. մրցույթն ընթանում է 4 տարբեր տարիքային խմբերի միջև»։
Հիմա ԿԳԴ-ի երեխաները (Ակումբի ԿԳԴ-ի չէ, այլ դպրոցի երեխաները՝ սաները

), նկարում են Երևանի դալանների պատերին։ Իսկ եթե իրերը կոչենք իրենց անունով, ապա այս ակցիան, որքան էլ վեհ նպատակ ունի, միևնույն է ինչքանով ես հասկացա հիմնական նպատակն է, անել այն, ինչ չի անում քաղաքապետարանը՝ դարավոր կեղտից մաքրել Երևան քաղաքի սրտում՝ ամենակենտրոնական մասերում գտնվող դալանների պատերը։ Բայց չարժե խորանալ քաղաքականության մեջ։
Նախաձեռնությունը լավն է, քանի որ վերջիվերջո մաքրվում է մեր քաղաքը և հայտնվում են այնպիսի նկարներ, որոնք գոնե մեկ ակնթարթ մտածել են տալիս բնության մասին....
Շնորհակալություն կազմակերպիչներին և Կողբի գեղարվեստի դպրոցին։
Էջանիշներ