Բյուր ջան, ես առանց այն էլ անթույլատրելիորեն շատ եմ խոսում, ուղղակի գրականության գնահատման իմ չափանիշները գուցե սիրողական թվան, բայց ինձ համար ամենաառաջին տեղում հեշտ կարդացվող լինելն է, ու ամենավերին գաղափարներն էլ եթե դժվարամարս են, չեմ կարողանում ընդունել, մեկ էլ կարևորում եմ, որ տեքստում հեղինակի ես-ի պարտադրանք չլինի, որ ոնց ուզեմ կարդամ, ոնց ուզեմ հասկանամ, էս նախագծում ինձ համար մեծ մասմաբ հեշտ կարդացվող ստեղծագործություններ էին, համարյա բոլորը, բացի երկու-երեքից, թե որոնք, չեմ ասի, եթե քվեարկեի, համարյա բոլորին էի քվեարկելու, ու հեղինակի ուղարկած պատմվածքն էլ ինձ ահավոր դուր է եկել, իսկ եթե ես հավանում եմ, ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե նույնիսկ ինքը հեղինակը ինչ կարծիք ունի իր ստեղծագործության մասին, ու եթե բոլորս էս սկզբունքով մոտենանք, քվեարկությունը ոչ մեկիս չի խանգարի, մյուս կողմից էլ գուցե սխալվում եմ, բայց քննարկումների երբեմն թեթև վիճաբանական բնույթ ստանալն էլ ավելի հետաքրքիր են այն դարձնում: Մի խոսքով, երկու օր մնաց, մի քիչ էլ դիմանանք, ես արդեն էս նախագծի համար էի մտածում քվեարկությանը երեք օր տալ, բայց չհամարձակվեցի ինքնուրույն տենց որոշում կայացնել![]()
Էջանիշներ