Microsoft-ը «երկարացրել է» Windows XP-ի կյանքը
Microsoft-ը հայտարարել է, որ Windows XP օգտագործողներն ավելի երկար ժամանակ կունենան Windows 7 օպերացիոն համակարգին անցնելու համար. այս մասին ասվում է Windows-ի պաշտոնական բլոգում:
Windows XP հնարավոր կլինի օգտագործել, քանի դեռ պաշտոնապես կգործի Windows 7-ը: Ինչպես գրում է Computerworld-ը, Windows 7 Ultimate-ի պաշտոնական աջակցությունը կգործի մինչև 2015թ. հունվար ամիսը, իսկ Windows 7 Professional-ինը` մինչև 2020թ. հունվարը:
Ժամկետի երկարացման պատճառը, ըստ Microsoft-ի, XP-ի տարածվածությունն է կորպորատիվ պատվիրատուների շրջանում: Տարեկան կոնֆերանսի ժամանակ ընկերության ներկայացուցիչը ներկայացրել է տվյալներ, ըստ որոնց` համակարգիչների 74%-ը դեռևս աշխատում է XP-ով:
Միևնույն ժամանակ Windows 7-ը դարձել է Windows-ի ամենավաճառվող օպերացիոն համակարգը: 7 ամսվա ընթացքում Microsoft-ը վաճառել է նոր ՕՀ-ի 150 մլն լիցենզիա: Այժմ այն գրավում է շուկայի 14 տոկոսը:
Windows 7 ձեռք բերելուց հետո օգտագործողները ցանկության դեպքում նորից կարող են վերադառնալ Windows XP-ին:
Աղբյուրը
Էջանիշներ