Հարգելի Alen86 եթե չունես ամբողջական ու կոնկրետ ինֆորմացիա, ապա կխնդրեմ քեզ թեման խաղ-զրուցարանի չվերածել, դրա համար կա հատուկ թեմա:Գուշակություն ենք անում:
Վերջին խմբագրող՝ Ապե Ջան: 14.07.2010, 01:43:
եթե վճարովի,ապա ինչու միայն Օրանժի բաժանորդներին՞, մեկա վճարում եմ
տրամաբնություն չեմ տեսնում,Օրանժի տնտեսական մարտավարությանն էլ հեչ նման չի...Միգուցէ տեխնիկական խնդիր կա՞ մյուս բաժանորդներին ուղարկելու:
Ալեն ջան, մեկ է նորություն կա էտ փոխանցումից
-առաջին օրվնից կայքում նշված է:Կարողա՞ արդեն գործում է,տեղյակ չեմ:Մեզ հետ հեշտությամբ կարող եք գումար փոխանցել Օրանժի այլ
բաժանորդներին:
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
BlackBerry® ծառայությունը կգա Հայաստան
15:12 • 14.07.10
Օրանժ Արմենիա և Research In Motion (RIM) (NASDAQ: RIMM; TSX: RIM) ընկերություններն այսօր հայտարարել են, որ այս ամառվա ընթացքում Հայաստանում կներկայացնեն BlackBerry® ծառայությունը: BlackBerry® լուծումը սմարթֆոնների, ծրագրային ապահովումների և ծառայությունների համատեղում է, որը հնարավորություն է ընձեռում հեշտությամբ օգտվել էլ. փոստից, հեռախոսից, օրացույցից, վեբից, մուլտիմեդիայից և բիզնեսում ու առօրյա կյանքում անհրաժեշտ այլ ծրագրերից: BlackBerry® ծառայության մեկնարկով Orange-ի հաճախորդները կարող են վայելել ազատությունը և աշխատանքի արդյունավետւթյունը BlackBerry® սմարթֆոնների օգնությամբ և կապի մեջ լինել և մշտապես մուտք ունենալ դեպի տեղեկատվություն` նույնիսկ լինելով շարժման մեջ:
«Մենք ուրախ ենք առաջարկել մեր հաճախորդներին BlackBerry® ծառայությունը, որը նրանց ազատության և արդյունավետության նոր հնարավորություններ կտա ինչպես գործնական, այնպես էլ անձնական կյանքում: Մեր նպատակն է հաճախորդներին առաջարկել սմարթֆոնների իրական ընտրություն, որոնք կհամապատասխանեն ցանկացած կենսակերպի: Սա ևս մի քայլ է` փոխելու մեր հաճախորդների կյանքը և տեխնոլոգիաների շնորհիվ հարստացնելու այն»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
«Մեզ համար շատ մեծ հաճույք էր համագործակցել Orange-ի հետ BlackBerry® լուծումը Հայաստանում ներկայացնելու համար: BlackBerry® սմարթֆոնները ճիշտ ընտրություն են հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են կապի մեջ լինել գործընկերների, ընկերների և ընտանիքի հետ, ինչպես նաև հեռախոսի միջոցով հեշտությամբ մուտք ունենալ թե գործնական և թե անձնական բնույթի բովանդակությանը»,- ասել է RIM-ի Կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ Մարկ Գիբերտը:
Մեկնարկին Orange-ն իր հաճախորդներին կառաջարկի BlackBerry® Bold™ 9700 սմարթֆոնը: BlackBerry® Bold 9700 սմարթֆոնը դրսևորում է գերազանց աշխատանք, ֆունկցիոնալություն և հնարավորություններ, որոնք համատեղելի են 3G HSDPA ցանցերի հետ, ինչպես նաև ունի գերարդիական պրոցեսոր (624 ՄՀց), 256 ՄԲ հիշողություն, ներկառուցված GPS և Wi-Fi®, 3.2ՄՊ տեսախցիկ և բարձր հստակության շլացնող էկրան: Նորագույն ինժեներական լուծումները և պրեմիում որակը տարածվում են նաև այս սարքի արտաքին տեսքի վրա, որն առանձնանում է ինտեգրված սենսորային հարթակով, գերզգայուն, տարբերակված և հատուկ տաշվածքներով ստեղնաշարով: Մուգ քրոմային շրջանակը և կաշենման հետնամասը սմարթֆոնին հաղորդում են կոկիկ և նրբագեղ տեսք, իսկ նեղ պրոֆիլը, հարմար ծանրությունը և փափուկ կողամասերը աներևակայելի հարմարավետության զգացողություն են փոխանցում այն ձեռքում պահելիս:
Orange-ը BlackBerry® ծառայություններ կառաջարկի կորպորատիվ հաճախորդներին, փոքր բիզնեսներին և անհատներին:
Tert.am
Մոդերատորական. Թեմայի վերջին՝ անձնական բնույթի գրառումները ջնջվել են: Մի՛ շեղվեք թեմայից, մնացեք կոռեկտության ու փոխադարձ հարգանքի սահմաններում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
"Այսուհետ ստացեք ձեր նախընտրած բրոնզե,արծաթե,ոսկե կամ պլատինե համարն անվճար կատարելով համապատասխան " 5000,10000.50000,100000 դրամ կանխավճար Օրանժի ծառայություններից օգտվելու համար:
Այսուհետ Orange-ի ցանկացած հաճախորդ կարող է ստանալ բրոնզե, արծաթե, ոսկե և պլատինե հեռախոսահամար անվճար` կատարելով համապատասխան 5000, 10000, 50000, 100000 դրամ կանխավճար, որը կարող է օգտագործել Orange-ի ծառայություններից օգտվելու համար:
Այսպիսով, «գունավոր» համարի դիմաց բաժանորդն այսուհետ ոչինչ չի վճարի: «Ամառն Orange-ում անցնում է «լավ բաները բոլորի համար են» կարգախոսի ներքո:
«Գունավոր» համարները միշտ հատուկ կարևորություն են ունեցել Հայաստանում, որոնց համար մարդիկ ստիպված են եղել վճարել, և հաճախ` բավականին բարձր գին: Orange-ի բաժանորդներն այլևս խոչընդոտներ չեն ունենա «լավ բաներից» օգտվելու համար, քանի որ այն գինը, որ նրանք պետք է վճարեին համար ձեռք բերելու համար, այժմ ամբողջությամբ կօգտագործեն իրենց հարազատների հետ շփվելու համար»,- այսօր լրագրողների հանդիպմանն ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
«Գունավոր» համարների այս հնարավորութունը չի վերաբերի միայն «ադամանդ» կատեգորիայի հեռախոսահամարներին, որոնք առայժմ ներկայացված չեն վաճառքում: Այդ համարներն ապագայում կվաճառվեն աճուրդով, որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Orange-ի` երեխաներին ուղղված բարեգործական ծրագրին:
Աղբյուր
Վերջին խմբագրող՝ tikopx: 20.07.2010, 13:55:
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
tikopx (20.07.2010)
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Rammstein (20.07.2010)
Այ որ <մարդ> այսպես նշած լինեիր լրիվ համաձայն կլինեի:
Էտ անվճարը մի քիչ հարաբերական է ստացվում տվյալ պարագայում:Ոնց որ մի բլոկ սիգարետ առնես,ձրի կրակայրիչ ստանաս:Ինձ որ լինի ես էտ գունավոր համարները իրոք ձրի կտամ -խոսքի ինչ որ գումարի սահմանում ամսական եկամտահարկ վճարած մարդուն,այն էլ խաղարկությամբ:Կամ Էլ աշխատանքի տեղավորման բյուրոում գրանցված:Կամ էլ.....Ամեն դեպքում առաջինն են, որ փաստացի անվճար են տրամադրում համարները, ու էս առումով նորարարություն ա:
Երբ ասում են մարդիկ,ես հասկանում եմ բնակչության մեծ մասը,կամ գոնէ բավականին մեծ թվով անձնավորությունները:Եթե այդպես լիներ,ապա հիմա խառը համարները ավելի թանկ ու պահանջարկ պիտի ունենային:
Լինելով Օրանժի ջատագովը-ամեն դեպքում շատ պարզ ճշմարտություն---- ոչ մեկն էլ ձրի մեզ ոչինչ չի տա,սա պարզապես երթական մարկետինգային հնարքն է:Ուղղակի շատ ուրախ կլինեի,այնքան գիտակից լինեինք,որ մեր համար այլ ավելի կարևոր արժեքները առաջնային լինեն:Եվ ոչ մի կոմերցիոն հաստատություն նմանատիպ հնարքներով չփորձեր ժողովրդի-մարդկանց աչքին հրեշտակ երևալ:
Ոչ հեռավոր անցյալում,քանի կաբելային ինտերնետը մեծ տարածում ուներ-կային <մարդիկ>,որ պատրաստ էին թվեր վճարել գոլդ IP համար..
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
tikopx (20.07.2010)
Բայց նույն Օրանժը մինչեւ հիմա վաճառում էր էդ գոլդ համարները: Հիմա երեւի մնացել են համեմատաբար «վատ» գոլդ համարները, իսկ «լավերը» արդեն վաճառվել են:
Ամեն դեպքում էս քայլը միմիայն սեփական շահերից ա բխում, որտեւ արդեն որիշ ձեւ չունեն բաժանորդ հավաքելու:
Իսկ ո՞վ ա էդ 2 հոգուն ստիպել, որ գոլդ համար վերցնեն, մի՞թե Վիվան ու Բիլայնն են ստիպել:![]()
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ