սիրում եմ համեստությունըբայց որտեղ որ պետքա, աղջիկը տղամարդու համար վայրի գազան պետքա դառնա ու իրան կառավարի
![]()
սիրում եմ համեստությունըբայց որտեղ որ պետքա, աղջիկը տղամարդու համար վայրի գազան պետքա դառնա ու իրան կառավարի
![]()
Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........
Yellow Raven (25.06.2010)
Magic-Mushroom (24.06.2010)
Իհարկե պետք է հումորասեր լինի,պետք է տարբերվի ամբոխի միջից,կոմպլեկսներ չունենա,կուրծքը 3 համարի լինի,թիթիզներին շատ եմ սիրում,հետո շատ կարեւոր է բույրը,ամեն կին ունի իրեն բնրոշ ու անկրկնելի բույր,չեմ սիրում համստներին,իսկ ամենա ամենա կարեւորը սիրի խենթություններ ու երբ նայես նրան հասկանաս որ կյանքը հիասքանչ է
Dolce Vita![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Սիրում եմ, երբ տղամարդը էդքան կոմպլեքսավորված չի լինում, հումորի զգացում ա ունենում, պարզ ա լինում, ուղղամիտ, հանելուկներով չի խոսում, քինախնդիր չի լինում, աղջիկների վարքի հետ անտեղի չի խաղում, պարծենկոտ չի: Դե ինչ ասեմ, իրանք էլ շատ լավ կողմեր ունեն,չի կարելի մենակ թերագնահատել, ինչքան, մարդ էնքան` բնավորություն:
Շնորհակալություն տղաներ ջան, որ դուք կաք, թեչե մեր կյանքը շատ անհետաքրքիր կանցներ:![]()
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
սիրում եմ, որ թիթիզոտա լինում, խելացի, տեղեկացվածա լինում շատ բաներից, սիրում ա արվեստ, գիտության որևէ ոլորտի հետ կապվածա լինում, օպտիկական ակնոցներա կրում.... լաաավ պիցցաներա սարքում.... ունենումա հասուն մտածելակրպ։
Inana (12.07.2010), Magic-Mushroom (10.07.2010), Meme (25.06.2010), Հայուհի (29.06.2010)
Ըստ իս տղան պետք է լինի
1 Ինտելեկտով ու զարգացած
2 Տարբերվող, օրիգինալ` թե իր շարժուձևով և թե խոսելաձևով
3 Սրամիտ
4Դուխով միևնույն ժամանակ զուսպ, հայրենասեր (ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է)
5 Առնական (տանել չեմ կարող ականջողով կամ երկար մազերով տղաների )
6 Որ մեջը կրակ լինի, չեմ սիրում հանգած մարդկանց
Չգիտեմ, ես սիրում եմ, որ աղջիկը խելոք ա լինում, որ ամեն բառը մտածած ա ասում, ոչ թե անկապ արագ արագ բլբլում ա... բայց նաև աղջիկը մի քիչ էլ պտի թիթիզ լինի, կանացի, որ մի հայացքով տղամարդու սաղ հոգեկան աշխարհը տանի երկինք, հետ բերի))) սիրում եմ ձեզ, հայ աղջիկներ![]()
Չամիչ (10.07.2010)
Մոդերատորական. Թեմայի վերջին 115 գրառումները՝ ձեր տիտանական աշխատանքը, ջնջված են: Հիշեցնում եմ, որ թեման կոչվում է «Ի՞նչն է Ձեզ գրավում հակառակ սեռի մեջ», այլ ոչ թե «Համոզենք ու բացատրենք, որ նա սխալ է անում, որ էսինչ բանից չի գրավվում»: Սովորեք հարգել դիմացինի տեսակետն անգամ այն դեպքում, երբ դրա հետ կտրուկ անհամաձայնություն ունեք: Այս անգամ տուգանայիններ չեն շռայլվել, սակայն հաջորդ անգամ թեման նման կերպ շեղողները ակումբի կանոնադրությանը համապատասխան կպատժվեն, իսկ նման շեղման գլխավոր սադրիչներ Ռայադերն ու Լորդը նման ոճ կրկնելու դեպքում 1-2 ամսով կարգելափակվեն:
Վերջին խմբագրող՝ Chuk: 12.07.2010, 15:09: Պատճառ: Բաց թողնված տառ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Շատ գրավիչ է ըստ իս, երբ տղան խոսելիս գրքերից գեղեցիկ տողեր է արտասանում,կամ մեջբերում,դա ավելի է գեղեցկացնում տղային և հրապուրիչ է դարձնում,դա նաև խոսում է տղայի կարդացած և գրագետ լինելու մասին,ես շաատ եմ սիրում,կամ էլ երբ իր գրած տողերից է մեջբերում անում,դա ավեկլի գեղեցիկ է,այդպիսի մարդկանցից միշտ նոր բան կարող ես լսել,և երբեք չես ձանձրանա![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Magic-Mushroom (16.07.2010), Miq_stdio (16.07.2010)
Ինձ շատ են գրավում բարձրահասակ, գեղեցիկ ոտքերով, սլացիկ մարմնով, սևահեր, կանաչաչյա աղջիկները![]()
Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........
Meme (16.07.2010)
Եթե տղան իրեն էդպես պահի, ուրեմն դա կլինի մեր առաջին և վերջին հանդիպումը,տանել չեմ կարողանումդա նշանակում է, որ նա կյանքում մի գիրք է կարդացել և ինքն էլ զարմացել է դրա վրա, կամ դա անգիր արած խոսքեր են, որոնք քեզանից բացի 1.00000000 հոգու ասել է, կամ ինքնասիրահարված է, ուզում է ` ասել"տես ես ինչ լավն եմ, կարդացած եմ , խելացի եմ ...",կամ սեփական բառապաշարը չունի...Մեմե ջան տենց բաների մի խափնվիր...ավելի լավա երկու բառ ասի, անկապ անիմաստ, շփոթված ...բայց մենակ քեզ ասի ու քոնը լինի
![]()
Վերջին խմբագրող՝ SSS: 17.07.2010, 12:17:
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Ariadna (17.07.2010), armen9494 (18.07.2013), Farfalla (17.07.2010), Meme (17.07.2010), Rhayader (17.07.2010), VisTolog (17.07.2010), Yellow Raven (17.07.2010), Yevuk (17.07.2010), Արևհատիկ (17.07.2010), Դատարկություն (20.07.2010), Երվանդ (17.07.2010), Մանուլ (20.07.2010), ՆանՍ (17.07.2010), Շինարար (17.07.2010)
Որ ասում եմ՝ դեմք եսՆախ՝ դա կլիշե է, այն էլ տափակագույն կլիշե:
Մյուս կողմից, պետք չի, որ տղան նմանվի «Մեր Բակի» Հրանտի հերոսին («Հրա՛նտ, կնոջը քնելուց առաջ ցիտատ պետք չի»:-«Բա ի՞նչ ա պետք: Հեքիա՞թ», կարդացածությունը կարդացածություն, բայց դժվար իմ ճանաչած կարդացած մարդկանցից ոչ մեկը երբևէ ցիտատներով խոսի: Խոսքը գնում է իսկապես կարդացած մարդկանց մասին: Իսկ, օրինակ, Մարկեսից ոչ մի բան չկարդացած, բայց Մարկեսի (կասկածելի ծագմամբ) մեջբերումների («Մի՛ լացիր, ոչ մեկն արժանի չի քո արցունքներին, իսկ ով արժանի է, երբեք չի ստիպի քեզ լաց լինել» և այլն) թերթիկն անգիր արած մարդը՝ անպայման
![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Դե, ես տանը մինչև հիմա ոմն ցիտատոֆիլի նվիրած Մարկեսի անորոշ ծագման ցիտատների թերթիկ ունեմ: Ինչ-որ տեղ պիտի որ պահպանված լինի:
Ինձ դուր են գալիս աղջիկները, ովքեր լավ երևակայություն ունեն, ու միևնույն ժամանակ չեն կորցրել կապն իրականության հետ: Մեկ էլ՝ սիրում եմ պայմանականությունների ու սահմանափակումների վրա թքած ունեցող մարդկանց: Բայց դրանք հաղթահարելն իրենց համար սպորտ դարձրած մարդկանց նկատմամբ էլ թուլություն ունեմ:
Վերջին խմբագրող՝ Rhayader: 17.07.2010, 15:08:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ