Հարդ
Ադմինության շրջանում առիթ եմ ունեցել այս տղայի հետ մեկ-երկու անգամ անձնական հաղորդագրությամբ հաղորդակցվել (լօլ): Բավականին հետաքրքիր տղա է, ով ինչպես արդեն Վիստան նշեց, չափազանց շատ ուշադրության կարիք ունի: Եթե Հարութը դադարի անիմաստ պիտակներ կպցնել սեփական գրառումներին, ու լուրջ և մտածված գրառումներ կատարի, շատ արագ կդառնա ակումբի ֆավորիտներից ՝ թեկուզ գոնե ավելի երիտասարդ ակումբցիների շրջանակում: Չգիտեմ ինչու, բայց ինձ միշտ Ռամշտայնին է հիշեցնում, ու եթե Ռամշտի պես խելացի գտնվի, կարող է նույնքան հարգանքի արժանանալ, հակառակ դեպքում...
Հարդ ջան, լինես երաժիշտ թե շինարար (Ակումբի Շինարարին ի նկատի չունեմ), կարևորագույն հատկանիշը մարդու, դա սեփական խոսքը (Ակումբում ՝ գրառումները) հարգելն է, ու ես շատ կուզեմ, որ դու էդ փահ-երից ու պարտադիր չէ-ներից ձերբազատվես ( «յան տաս» ) ու սկսես լուրջ գրառումներ անել, դու վազուց արդեն մեծ տղա ես, նույնիսկ անձնագիր ունես, իսկ օրիգինալ լինելու համար շատ ավելի հասուն եղանակներ կան:
![]()
Էջանիշներ