Չեմ սիրում, երբ ինչ-որ խնջույքի եմ գնում և բոլոր ներկաները գոռալով են միմյանց հետ շփվում,արդյունքում ոչ-ոք ոչ-ոքի չի լսում:Իմ չսիրած օրերից մեկը այսօր էր:
Չեմ սիրում, երբ ինչ-որ խնջույքի եմ գնում և բոլոր ներկաները գոռալով են միմյանց հետ շփվում,արդյունքում ոչ-ոք ոչ-ոքի չի լսում:Իմ չսիրած օրերից մեկը այսօր էր:
A.r.p.i. (01.07.2010), E-la Via (30.06.2010), Magic-Mushroom (01.07.2010), VisTolog (30.06.2010), Արևածագ (01.07.2010)
Այս վերջերս հատկապես նյարդերիս վրա ազդում է դատարկությունը, ավելի ճիշտ, մարդկանց աչքերի դատարկությունը… Շատ եմ բարկանում, երբ տեսնում եմ ոչինչ չասող աչքեր,որորնք արտացոլում են ներքին դատարկությունը… Քիչ է մնում այդ մարդկանց բռնեմ, մի լավ թափ տամ ու մի լավ անպատվելով ստիպեմ, որ գոնի մի պահ հայացք գցեն իրենց ապրաած կյանքին ու տեսնեն, թե դա ինչի վրա է վատնում: Սարսափելի է տեսնել զոմբիացված կյանքեր… Նրանց համար շատ եմ ափսոսում ու շատ-շատ բարկանում եմ:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
einnA (01.07.2010), Magic-Mushroom (01.07.2010), Հայուհի (09.07.2010), Մանուլ (08.07.2010)
Ինձ նյարդայնացնում են բացարձակապես ոչ նյարդային մարդիկ:
Պարզվում ա այդպիսի մարդիկ էլ կան... :անգՌ
Чеширский КотЭ
E-la Via (01.07.2010), Magic-Mushroom (01.07.2010), Դարք (01.07.2010)
Ես ուղղակի ատում եմ հարսանիքի ժամանակ որ գոռում են տաաշի,հետո ատում եմ կարմիր խնձորը,դա արաբական ավանդույթ է,մեկել եթե իմ հարսանիքի ժամանակ ռաբիզ երժշտություն հնչի ես ուղղակի ինքնասպան կլինեմ,չեմ դիմանա![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Տանել չեմ կարող, երբ հեռուստատեսության ցանկացած ալիք եմ միացնում ու միևնույն <<աստղերին>> եմ հանդիպում, վոնցոր մեր տան անդամները լինեն: Մի 10 հոգի են էլի, համ դերասանություն են անում, համ երգում, համ հաղորդում, համ թարգմանում, համ պարում....... իրենք իրենց մրցանակներ հանձնում, պարգևատրում ....
Ամենա ահավորն այն է, որ շատերի համար այդ 10 հոգու ստեղծածնա արվեստը :
Արվեստը բնության զուգահեռն է և ոչ թե նրա շարունակությունը...
Երեքնուկ, համաձայն եմ հետդ։ Շնորհակալություն այս հարցին անդրադառնալու համար։ Փորձեմ շարունակել միտքդ։
Իմ նյարդերի վրա ազդում է վերոնշյալ երևույթը ու նաև այն, որ էսօր յուրաքանչյուր չստացված արվեստի գործ անվանում են «խորը արվեստ, որ ամեն մեկը չի, որ կարա հասկանա»։ Էսօր համատարած երևույթ ա, որ թե՛ նկարչության, թե՛ երաժշտության մեջ խառը խուռը ստեղծագործությունները պիտակավորում են որպես ավանգարդ ու վերջ, դրանով ամեն ինչ ասված է՝ չես հասկանում էտ քո պրոբլեմն ա.... Բայց նաև հասկանում եմ, որ եթե ինչ որ մեկը ինչ որ բան կոչում է արվեստ, ուրեմն դա արվեստ է....
Նաև նյարդերիս վրա ազդում է մեկ ուրիշ երևույթ։ Ես շատ նորմալ եմ վերաբերվում երաժշտական բոլոր ոճերին։ Աշխատում եմ չունենալ ստերեոտիպեր երաժշտական ոճերի նկատմամբ։ Բայց ահավոր տխրում եմ մի բանից։ Ռաբիզ համերգների մեծ մասի ժամանակ Մարզահամերգային համալիրը լեփ լեցուն է լինում։ Իսկ դասական, սիմֆոնիկ համերգների ժամանակ շատ անգամ սրահը կիսադատարկ է։ Էլի եմ կրկնում, չունեմ կանխակալ տրամադրվածություն ռաբիզի նկատմամբ, բայց երբ ազգովի միայն դա ենք լսում, դա ոչ միայն ազդում է նյարդերիս, բայց նաև խորը անհնագստություն պատճառում։
Շատ եմ նյարդայնանում ավելի ճիշտ ներքուստ նեղվում, որ մարդ ձևապաշտ ու իրան բռնազբոսաշրջիկ թափառականի տեղ դրած ա լինում: Կռապաշտ ա, բայց քրիստոնեություն ա քարոզում: Վեջին ժամանակներս ամեն ինչի հետ համակերպվում եմ, մնում ա սրանց նմաններին էլ մարսեմ, այնժամ միգուցե ավելի հանգիստ կապրեմ: Տատս մի լավ խոսք ուներ՝ «բալա ջան ըդոնք որ բերընները կբացեն, ես ըդոնց թոքերը կկարդամ»: Հբը![]()
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
«Այն օրվանից , երբ «Շանթ » հեռուստաալիքը մուտք գործեց մեր հայրենակիցների օջախները.... միասին կառուցենք մեր վիրտուալ Հայաստանը», «Այն ժողովուրդն է հաջողության հասնում....», «Տես և զգա, տե'ս և կառուցիր....» Սըբանի'ք էլ էդ կոչերով:Դրանց դարդից Հայաստանի ալիքները շաբաթներով չեմ էլ միացնում:
Բա որ քեֆերի ժամանակ միշտ մի ստից բանի պատճառով կռիվ ա լինում ու հաստատ էտ բանը սաաաաաաաաաղ կնանիքի ներվերի վրայա ազդում![]()
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Մի բան, որն ինձ անծանոթ ա, որտեղ ապակողմնորոշված եմ զգում, որտեղ լիքը անիմաստ պրիբամբասներ կա, ու ես չեմ ջոկում որը որից հետո ա, ու որ հնից մենակ գույնն ա մնացել: Ո~նց ա նեռվայնացնում: ՉՈՒԿ!
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
նեռվայնանում եմ երբ աղջկերքը, որոնք գիթառից կիլոմետրերով հեռու են, վերցնում են գիթառը ու սկսվում են տարբեր պոզաներով նկարվել....բա մի հատ նստած չնկարեցիր, մի հատ էլ էս դիրքով նկարի....տգեղա կողքից նայվում... գոնե գիթառը ճիշտ բռնել իմանայիք![]()
Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........
Նյարդայնանում եմ երբ անընդհատ բողոքում են, մանավանդ երբ ասում են, որ երկիրը երկիր չի: Այսպիսի լավ խոսք կա եթե չես կարողանում փոխել աշխարևը, փոխիր քո հայեցողությունը աշխարհի նկատմամբ: Քո մտքերն են քո ապագան:
Արդեն էս աշխարհի առաջնությունից նեռվայնանում եմ, երբա վերջանալու
![]()
Անհնարին բան չկա, բայց ոչինչ էլ հեշտ չի տրվում
ՆանՍ (09.07.2010)
Նեռվայնանում եմ, երբ մեր հայկական ալիքները ռուսական հաղորդումների նման բան են ուզում նկարել, նկարում են ու իմ կախվելը գալիսա, ավելի լավա ՝ մի պատճենեք էլի, մեկա իրանց չեք հասնի:
Нет без правил игры, есть игра по неволе!
Հայուհի (09.07.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ